Պատերազմը մոռացության տալու վտանգը

Ո՞րը կլինի Ռուսաստանի արձագանքը Սիրիական ճգնաժամերը և Իրաքում, փախստականների խնդիրը ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում են: Այլ երկրներում իրադարձությունները, կարծես, հայտնվել են երկրորդ պլանում: Խոսքը նաև Ղարաբաղյան անհանգիստ ճակատի մասին է: Վերջերս «սառեցված» հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում սկսել է «հալչել», և գնալով ավելի հաճախ են լսվում զգուշացումներ, որ շուտով այդ երկրները կարող են նոր արյունալի պատերազմ սկսել, նման հարցադրում է արել ECHO24-ում հրապարակված հոդվածի հեղինակ` Լուկաշ Վիզինգրը: Իրավիճակն ավելի է բարդացել նոր հազարամյակում, երբ Ռուսաստանը՝ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ, սկսեց քաղաքական վերելք ապրել, ասվում է հոդվածում. «Իրագործելով պրագմատիկ, բայց միաժամանակ շատ հավակնոտ քաղաքականություն՝ Կրեմլը չսահմանափակվեց Հայաստանին աջակցությամբ, այլ սկսեց գործել ավելի շուտ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով: Մոսկվայի և Ադրբեջանի հարաբերությունները զգալիորեն ջերմացան, սկսվեցին ռուսական ժամանակակից զենքի մատակարարումներ: Բայց դրա համար Մոսկվան բարձր գին է դրել, մինչդեռ Հայաստանին «զեղչով» է զենք մատակարարում, երբեմն էլ՝ անվճար»: Հոդվածագիրը նշվում է, որ Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ զենքի խոշոր խմբաքանակներ գնել՝ Թուրքիայից, Ուկրաինայից և Իսրայելից, իսկ հետո՝ նաև Ռուսաստանից հարուստ բյուջեի շնորհիվ, որը ձևավորում է նավթի և գազի արտահանումից ստացված եկամուտը: Արդյունքում՝ այսօր ադրբեջանական բանակի բյուջեն գերազանցում է Հայաստանի ամբողջ պետական բյուջեն: Այնպես որ, զարմանալի չէ, որ Մոսկվան Հայաստանին ռազմական տեխնիկայի էժան մատակարարումների հաշվին իրավիճակի «հավասարակշռության» կարիք է զգում: Բայց ժամանակները փոխվում են: Արդեն մի քանի ամիս է՝ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում այնքան «սառեցված» չէ, որքան մի քանի տարի առաջ էր: Դեպքերը գնալով ավելանում են, և արդեն գործի է դրվում հրետանի, իսկ սահմաններին կանգնած են մեծաթիվ տանկային միավորներ: Նաև մի քանի բախում է տեղի ունեցել ուղղաթիռների և անօդաչուների ներգրավմամբ: Ադրբեջանը համաշխարհային հանրությանը հայտարարում է, որ իր «համբերությունը սպառվում է», և որ հակամարտությունը հնարավոր չէ մինչև անվերջություն ձգձգել: Այնպես որ, եթե խաղաղ պայմանավորվածությունները խափանվեն, պետք է սպասել ԼՂ հարցի «ռազմական լուծում», ասվում է հոդվածում: «Հայաստանին միանշանակ ձեռնտու է ստատուս քվոն, քանի որ Լեռնային Ղարաբաղը փաստացի գոյություն ունի որպես իր շրջան: Ինչ վերաբերում է Ադրբեջանին՝ բավական կասկածելի է, որ պատերազմը բխի նրա շահերից, քանի որ նա չի ցանկանա պայքարել Ռուսաստանի դեմ: Հայաստանի տարածքում կան ռուսական երկու ռազմաբազաներ, և պարզ է, որ Կրեմլին ամենից շատ ձեռնտու է հակամարտության «սառեցված» վիճակը, որը Ռուսաստանին հնարավորություն է տալիս հակառակորդների միջև հանդես գալ արբիտրի և միջնորդի դերում: Արդյոք իսկապե՞ս պարզ պատահականություն է, որ հայ-ադրբեջանական լարվածությունն աճում է հենց երկու երկրների գլխավոր «պաշտպանների»՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների կտրուկ վատացման շրջանում», գրում է հոդվածագիրը: Ու թեև նախկինում այդ կողմերը մտերմության հարցում հետաքրքրություն են դրսևորել, հակամարտությունը Սիրիայում հանգեցրել է հարաբերությունների կտրուկ սառեցման, որոնք զրոյական ջերմաստիճանի են հասել թուրքական կործանիչի խփած՝ ռուսական Սու-24 ինքնաթիռի հետ կապված դեպքից հետո: Եվ նորից առաջին պլան է եկել «ցարական և օսմանական կայսրությունների հին, բառացիորեն «ժառանգական» թշնամանքը, գրում է հեղինակը: Թուրքիան իրեն ուժեղ է զգում ՆԱՏՕ-ին անդամակցության շնորհիվ, թեև ինքնին փաստը, որ դաշինքում ընդգրկված է իսլամիստների կողմից վերահսկվող երկիր, մասամբ կոմիկական է, մասամբ՝ դրամատիկ, նշում է հեղինակը: Բայց, քանի դեռ այդ իրավիճակը պահպանվում է, ՆԱՏՕ-ի երկրները պետք է Թուրքիային աջակցեն, թեկուզև կուլուարներում դրանց ներկայացուցիչներն արտահայտում են աճող անհանգստություն այն բանի հետ կապված, որ Անկարան ինքնակամ խափանում է Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու Արևմուտքի փորձերը: Բայց Թուրքիան արդեն լիովին բացահայտ խաղարկում է սեփական քաղաքական պարտիան, որի մաս է ոչ միայն իսլամիստներին, իբր «չափավոր», աջակցությունը Սիրիայում և այլ շրջաններում: Եթե Ադրբեջանն իսկապես որոշի վերսկսել «տաք» ռազմական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, լուրջ խնդիր կստեղծի, առաջին հերթին՝ Ռուսաստանի համար, որը ստիպված կլինի արձագանքել, կանխատեսում են շատերը: Հնարավոր լարվածությունը Կովկասում սրելու մտադրությամբ ինչ խնդիրներ կարող են լուծել «շահագրգիռ» խաղացողները... Ո՞վ կշահի, ո՞ւմ ձեռնտու կլինի Հարավային Կովկասում նոր թեժ կետը... Այս հարցերի պատասխանները շատերը չունեն, մանավանդ, որ իրավիճակը թե տարածաշրջանում, թե տարածաշրջանի սահմաններից դուրս անընդհատ փոփոխվում է: Սակայն պարզ է Հարավային Կովկասում նոր թեժ կետ ստեղծելով այլ խնդիրներ կփորձեն լուծել բոլորը... Օրինակ, ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի արձագանքը, որն այսօր ձգտում է աշխարհաքաղաքական տարբեր խնդիրներում իր գիծն է տանում: ՌԴ-ի զենքի արտահանումների մոտ 5 տոկոսը` Ադրբեջանին 2011-15 թթ. Ռուսաստանի զենքի արտահանումների մոտ 5 տոկոսը բաժին է ընկել Ադրբեջանին: Սա են վկայում Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի հրապարակած զեկույցի տվյալները: Դրանց համաձայն՝ աշխարհում սպառազինությունների վաճառքի առաջատարներն են Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը: Ռուսական սպառազինության հիմնական գնորդներն են Հնդկաստանը, Չինաստանը և Վիետնամը: 2011-2015 թթ. 2006-2010-ի համեմատ, Ադրբեջանը 217 տոկոսով ավելացրել է ծանր սպառազինության ներկրումը՝ այդպիսով դառնալով Եվրոպայում ծանր սպառազինություն ներկրող թիվ մեկ երկիրը: Այս տվյալներն առկա են Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտի (SIPRI) այսօր հրապարակած զեկույցում: Հրապարակման համաձայն՝ աշխարհամասում ծանր սպառազինություն ներկրող երկրների ցանկում երկրորդը Մեծ Բրիտանիան է, որի ներմուծումները վերջին հինգ տարիներին 17 տոկոս անկում են ապրել նախորդած հինգ տարվա համեմատ: Բացի այդ, SIPRI-ի փոխանցմամբ, նույն ժամանակահատվածում Ադրբեջանը յոթ անգամ ավելացրել է Ռուսաստանից սպառազինության ներմուծումը․ եթե 2006-2010 թվականներին ռուսաստանյան սպառազինության ամբողջ արտահանման միայն 0.7 տոկոսն էր գնացել Ադրբեջան, ապա 2011-2015-ին՝ 4.9 տոկոսը: Ադրբեջանը գլխավորում է Եվրոպայում ամենաշատ զենք ներմուծող երկրների ցանկը ԱՄՆ-ը ու ՌԴ-ում են աշխարհում սովորական սպառազինությունների հիմնական զինատեսակների ամենախոշոր արտահանողները։ Վերջիններիս բաժին է հասնում զենքի համաշխարհային շուկայի մոտ 60 տոկոսը, Միացյալ Նահանգներին՝ 33, Ռուսաստանին 25 տոկոսը։ Այս մասին ասվում է Ստոկհոլմում գործող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի հրապարակած զեկույցում։ Ռազմական խնդիրներով, մասնավորաբար, սպառազինությունների գնումների դիտարկմամբ զբաղվող այս հեղինակավոր վերլուծական կառույցը փաստաթղթում նշում է՝ վերջին 5 տարում Միացյալ Նահանգների զենքի արտահանման ծավալներն աճել են 27 տոկոսով, իսկ ՌԴ-ինը՝ 28: Վերջին հինգ տարում Ռուսաստանը զենք է մատակարարել 50 երկրների։ Հիմնական գնորդների ցանկում փոփոխություններ չեն եղել՝ Հնդկաստան, Չինաստան, Վիետնամ։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է մնալ Ռուսաստանի հավատարիմ գնորդը։ Իր զինանոցի պարունակության 80 տոկոսը Բաքուն Ռուսաստանից է ձեռք բերում, իսկ որոշ զինատեսակներ էլ ներմուծում է Ուկրաինայից, Բելառուսից, Իսրայելից և Թուրքիայից։ Ռուսական զենքի առաքումները Եվրոպա աճել են հիմնականում Ադրբեջանին վաճառվող զենքի հաշվին. 2011-2015թթ. Ադրբեջանին վաճառված ռուսական զենքը կազմել է զենքի ամբողջ արտահանման 4,9 տոկոսը, այն դեպքում, երբ 2006-2010 թթ. ցուցանիշը կազմել է ընդամենը 0,7 տոկոսը։ Այսպիսով՝ վերջին հինգ տարվա ընթացքում Ադրբեջանն ավելացրել է սպառազինության ներմուծումը 217 տոկոսով՝ գլխավորելով Եվրոպայում ամենաշատ զենք ներմուծող երկրների ցանկը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, պաշտոնական աղբյուրների համաձայն, Բաքուն վերջին հինգ տարվա ընթացքում ռուսական զենք ձեռք բերելու նպատակով 3-4 միլիարդ դոլար է ծախսել։ Թամար Բագրատունի

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am