«ՀՀ հինգերորդ նախագահ Վահագն Խաչատուրյանը շարունակում է իր դեկորատիվ գոյությունն այդ բարձր պաշտոնում՝ անհաղորդ երկրի կյանքին։ Խաչատուրյանն անգամ ուղերձ չհղեց Արցախյան շարժման 35-ամյակի առթիվ, իսկ նախկին երեք նախագահները, բացառությամբ առաջինի, անգամ Նիկոլ Փաշինյանը, որ նախօրեին Մյունխենում չէր հակադարձել Ալիեւի ցինիկ հայտարարությանը, թե «Լեռնային Ղարաբաղ» գոյություն չունի, ուղերձներ հղեցին։
Փաշինյանն ասաց, որ շարունակելու է Արցախի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության մեխանիզմների ձեւավորմանն ուղղված քայլերը։ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց․ «Հայաստանի իշխող վարչախումբը շարունակում է հետեւողականորեն արժեզրկել հայ ժողովրդի արդար պայքարը, միտումնավոր վարկաբեկում է հաղթանակած հերոսներին եւ շարունակաբար թուլացնում հայկական բանակը»: ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկեց 35 տարի անց թերթել արցախյան շարժման ֆոտոալբոմը։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը 1988թ. փետրվարի 20-ին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակից սկիզբ առած իրադարձությունների լուսանկար էր հրապարակել՝ գրելով. «Մեր նորագույն պատմության փառավոր էջ, մեր պետականության ապագայի ուղենիշ»։
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը