Կքանդեն նաև մեր տունը

«Ինձ համար ամբողջ կյանքում գրադարանը եղել է երկրորդ հայրենի տունը, իսկ օտարության մեջ` Վենետիկում՝ առաջինը: Այն փաստը, որ իմ անունն է կրում քաղաքի առաջին մասսայական գրադարանը, անչափ   ուրախացնում է ինձ: Ես միշտ գիրքը սրբություն եմ համարել, գրադարանը՝ յուրատեսակ սրբավայր: Ես կանեմ ամեն ինչ, որ Ձեր այս հրաշալի գրադարանում մշտապես զգացվի հայ բազմադարյան գրականության շունչը: Ձեր գրադարանին  մաղթում եմ երկար ու բարի ուղի, թող այն լինի հավիտյան, ինչպես որ հավիտյան է գիրքը»,-ասել է հայ մեծ գրող Ավետիք Իսահակյանը: Ներկայումս  Ամիրյան 2 հասցեում ապամոնտաժվում է Երևանի մշակութային արժեքներից մեկի՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ճակատային հատվածը։ 2009-ին, երբ գրադարանի շենքն ապամոնտաժեցին, ճակատային հատվածը պահպանվեց որպես մշակութային արժեք: Արդեն տեղեկացրել ենք, որ պահպանված այդ հատվածի շուրջը կառուցվելու է բազմաֆունկցիոնալ համալիր, որտեղ իր հարկաբաժինն է ունենալու նաև գրադարանը: «Հանուն օրենքի» հասարակական շարժման համակարգող խմբի անդամ Արման Ղուկասյանն ահազանգ է հնչեցնում, որ քանդում են շենքի ճակատային հատվածը: Հայելի. am-ի թղթակցի հետ զրույցում  Արման Ղուկասյանը նշեց, որ իրենք պայքարելու են, որպեսզի պահպանվի շենքի ճակատային հատվածը: Ղուկասյանը տեղեկացրեց, որ երիտասարդներն Ամիրյան 2 հասցեում հերթապահություն են սահմանել: «Մենք մեր լուման պետք է  դնենք քաղաքի մշակութային դեմքը պահելու համար: Ստացվում է, որ այս քաղաքում մենք կարող ենք առավոտյան զարթնել և տեսնել, որ քանդել են ասենք՝ Ազգային պատկերասրահը, Թումանյանի թանգարանը, Օպերայի շենքը և միգուցե նաև մեր տունը: Դրա համար էլ մենք ամեն օր 10:00-ից հավաքվելու ենք գրադարանի շենքի մոտ ու թույլ չենք տալու քանդել այն»,- ընդգծում է ակտիվիստը: Ակտիվիստը նշում է, որ կամաց-կամաց պետք է պայքարի տեմպերը ավելանան, քանի որ քաղաքի շատ կարևոր մշակութային արժեքները այդպես էլ չի հաջողվել փրկել: Աստղիկ Ավագյան

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը». մեկնաբանում է Քրիստինե Վարդանյանը (video) Ռոսսելխոզնադզորը շարունակում է վերահսկել Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղմթերքը «Սրտիկի» համար՝ օրական 5 հազար դրամ. «Հրապարակ» Ինչպե՞ս է Փաշինյանը գողացել քվեները (video) Վարդենիսցին Ադոլֆ Հիտլերին է ընտրել․ «Հրապարակ» Ադրբեջանում անհանգիստ են․ «Հրապարակ» ՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը. Sputnik Տիգրան Աբրահամյանը հարցադրումներ է հնչեցրել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հասցեին Հետապնդում՝ առանց իրավական ընթացակարգի՞. դատախազության հայտարարությունը հարցեր է առաջացնում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Միասնության թևեր»-ը գնահատում է առաջիկա քաղաքական զարգացումների բոլոր սցենարները Երբ կվերականգնվեն Հորմուզի նեղուցով մատակարարումները ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է Արաղչին կոչ է արել ամերիկացի զինվորականներին հեռանալ Իրանից ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել․ «Հրապարակ» Հայ գործարարները հազիվ թե կարողանան ԵՄ–ի հետ կապեր հաստատել. «Իրավունք» ԲՀԿ-ի ճակատագիրը անորոշ է, «Հայաստան»-ը հակված է չվերցնել մանդատները, «Ուժեղ Հայաստանը» բաժանված է Առանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է. «Հրապարակ» Ավանեսյանի գործը հասել է դատարան. «Ժողովուրդ» Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am