Արցախն ու Հայաստանը նվեր` Ալիևին. Նիկոլի բաց խաղը Մյունխենում

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Մյունխենում փետրվարի 18-ին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հանդիպեցին։

Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպմանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքների ընթացքը։

Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի հարցերն էլ են եղել օրակարգում։ Դրանք քննարկվել են Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Ըստ Հայաստանի կառավարության մամլո հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը: Փաշինյանն ընդգծել է նաև Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակելու ու դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի փաստը:
«Մենք հավատում ենք, որ 30 տարվա հակամարտությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանն ունեն հնարավորություն ապահովել խաղաղություն», - նշել է ԱՄՆ պետքարտուղարը Բլինքենը:

«Կողմերը կենտրոնացած են խաղաղության գործընթացի վրա, այդ թվում՝ ուղիղ երկխոսության միջոցով, ինչպես նաև Եվրամիության և մեզ հետ։ Միացյալ Նահանգները հաստատակամ է օժանդակելու այս ջանքերը, թե՛ մեր ընկերների, թե՛ այսպիսի եռակողմի ձևաչափերի, թե այլ միջազգային գործընկերների հետ», - նաև ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը վերջին անգամ հանդիպել էին անցած տարվա հոկտեմբերին՝ Սոչիում։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված էր անցած տարվա դեկտեմբերին՝ Մոսկվայում։ Հայաստանը նախապես համաձայնել էր, բայց հետո հրաժարվեց մասնակցել ադրբեջանցիների՝ Լաչինի միջանցքը փակելու պատճառով։ Ռուսաստանից պարբերաբար հայտարարում են, թե պատրաստ են կազմակերպել ևս մեկ հանդիպում։

Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի ինչպես նաև Վրաստանի ղեկավարները մասնակցեցին Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանը: Երեք տարի առաջ, մինչև 44-օրյա պատերազմը, Մյունխենի համաժողովը հարթակ էր դարձել Փաշինյանի ու Ալիևի բանավեճի համար։

Փետրվարի 18-ին Փաշինյանը չանդրադարձավ, չպատասխանեց Ալիևի կեղծ մեղադրանքներին, երբ նա Հայաստանին «օկուպանտ» էր անվանում, մինչդեռ դրանով Ալիևն արդարացնում Արցախի նկատմամբ երկրորդ պատերազմը:

Մյունխենում հավաքվածները, ինչպես նաև այդ բանավեճը դիտողները այդպես էլ չլսեցին Փաշինյանից մի փոքրիկ հիշեցում, որ Ղարաբաղյան առաջին պատերազմը սկսել է Ադրբեջանը, ընդ որում, Ադրբեջանում բնակվող հայերին քշելով ու նրանց նկատմամբ ջարդեր իրականացնելով:

Մյունխեն հասնելու, «բարիշելու» խղճուկ կեցվածքով Փաշինյանի հերթական տրամադրվածությանը Ալիևը կրկին պատասխանեց հենց Մյունխենում` դարձյալ թելադրելով իր «խաղի» կանոնները...

Բլինքեն-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Ալիևը հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նախ ասել է, որ հանդիպումը «լավ է անցել», իր կարծիքով՝ «կառուցողական»։ Նա նշել է, որ շատ հարցեր են քննարկվել, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։ «Գլխավոր հարցն այն է, որ խաղաղության համաձայնագիրը պետք է կառուցվի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա, Ղարաբաղի մասին որևէ դրույթ անընդունելի է։

Երեք օր առաջ մենք ստացել ենք Հայաստանի պատասխան առաջարկները մեր առաջարկների վերաբերյալ։ Հիմա մենք այն ուսումնասիրում ենք»,- ասել է Ալիևը։ Նա նաև հավելել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի դիրքորոշման մեջ տեղաշարժ կա. «Առաջին հայացքից Հայաստանի դիրքորոշման մեջ կա առաջընթաց, բայց դա բավարար չէ»:

Սակայն, Ալիևը, փաստորեն մի կողմից տեղեկացրել է, որ ուսումնասիրում են պաշտոնական Երևանի առաջարկները, բայց մյուս կողմից «հրապարակային» առաջարկություն է արել, հայտարարելով, թե հայկական կողմին պաշտոնապես առաջարկել է հսկիչ անցագրային կետեր հիմնել և տեղադրել Լաչինի և Հայաստանի միջև։ Ալիևի խոսքով՝ Հայաստանը դեռ չի արձագանքել իր առաջարկին, սակայն իր այս մոտեցումը ըմբռնման է արժանացել Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից։

Ալիևի հաջորդ «ակնարկը»` դարձյալ Ռուբեն Վարդանյանին է վերաբերվել:

«Մենք պատրաստ ենք բանակցել Ղարաբաղի հայերի հետ, բայց միայն այն դեպքում, երբ ՌԴ քաղաքացի, քրեական հեղինակություն ու կոռումպացված Վարդանյանը (նկատի ունի Ռուբեն Վարդանյանին) լքի Ղարաբաղը», ասել է Ալիևը Մյունխենում: «Եթե միջանցքը փակ է, ապա ինչպե՞ս է այդ մարդը (նկատի ունի Ռուբեն Վարդանյանին խմբ.) կարողանում Ղարաբաղից գնալ Երևան և այնտեղից էլ Մոսկվա։ Միայն այս փաստը խոսում է այն մասին, որ Լաչինի ճանապարհը փակ չէ»,- նշել է Ալիևը Մյունխենում ընթացող պանելային քննարկմանը։

Ահա, այսպիսի պահանջներով Մյունխենում Ալիևը ներկայացրել է Բաքվի դիրքորոշումը: Աղաղակող կեղծիքներ, ցինիկ պահանջներ` Ալիևի կողմից, իսկ մյուս կողմից` Փաշինյանի խեղճացած, խաղաղություն մուրացող ելույթը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2898 անգամ
Լրահոս
Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am