Հայաստանը «փուռը տալու» կարմիր գծերն անցան. Պուտինի համբերության բաժակը կլցվի

Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած իր ելույթում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սկանդալային հայտարարություն արեց, որն առնչվում է ուղղակի Հայաստանին, Հայաստանի ապագային:

Մակրոնը վստահեցրեց, որ շարունակելու է լինել Հայաստանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին։

Սակայն, ուշագրավ է, թե ինչ համատեքստում սա ասաց Հայաստանի բարեկամ երկրի նախագահը:

Մակրոնի ելույթի հիմնական մասը վերաբերում էր ռուս-ուկրաինական հակամարտությանը, սակայն Ֆրանսիայի նախագանը որոշեց անցում կատարել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի թեմային։

«Մի քանի օրից Ուկրաինայի նկատմամբ ռուսական ապօրինի ագրեսիայի տարելիցն է, և չնայած, որ մենք չենք կարող վերջնական եզրահանգումներ անել, բայց կարող ենք այս տարին ամփոփել ու կիսվել որոշակի հեռանկարներով։ Բնականաբար, իմ ելույթի առանցքում կլինի հենց Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը, բայց պետք է նշեմ, որ մենք չենք մոռանում Կովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում ընթացող պատերազմները, ահաբեկչության դեմ պայքարը, միջուկային անվտանգությանն առնչվող և այլ հարցեր։

Մեր խնդիրն է այսօր բացատրել, բացահայտ դարձնել, որ Ռուսաստանը անկայունություն և քաոս տարածող ուժ է, ինչը նա անում է ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև Կովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում՝ վերջինիս դեպքում «Վագների» խմբի կողմից միջամտությամբ»։

Այնուհետև Մակրոնը շարունակեց. «Ինչպե՞ս մենք կարող ենք հավատալ, որ Կովկասի մարտահրավերները կարող են հաղթահարվել այն նեոգաղութատիրական Ռուսաստանի կողմից, որին ես քիչ առաջ նկարագրեցի։ Ես դա ասում եմ իմ ընկերոջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, ում կողքին կշարունակենք լինել և կշարունակենք գործել»։

Սա խիստ վտանգավոր ուղերձով ելույթ է... Իհարկե, ելույթ ունեցողը Ֆրանսիայի ղեկավարն է, սակայն Ֆրանսիան համարվում է Հայաստանի հետ ամենաջերմ, ամենաբարեկամական հարաբերություններ ունեցող երկիրը, և եթե այս երկրի նախագահն է հրապարակավ նման բան ասում, նշանակում է Հայաստանի և Ֆրանսիայի իշխանություններն, առնվազն նույն կարծիքի են, այլապես նրանցից մեկը հրապարակավ չի հայտարարի մի բան, եթե մյուսը առարկի:

Աշխարհի տարբեր անկյուններից Մյունխենի անվտանգության համաժողովում հավաքած առաջնորդները ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում Մակրոնից լսում են կարծիք, ըստ որի փաստորեն, Հայաստանն էլ է տառապում Ռուսաստանի քաղաքականության արդյունքում:

Ինչպե՞ս է Փաշինյանը դուրս գալու այս ամենի պատասխանատվության տակից...
Էլի «նախկի՞ններն են մեղավոր» կարգվելու:

Նույնիսկ Փաշինյանն, ինչպես ասում են` մեղքն իր գլուխը, Հայաստանն ու Արցախը ինչպե՞ս են մարսելու այս ամենը...

Երկու երկրներ, անգամ` դաշնակից ու սերտ հարաբերություններ ունեցող, կարող են ինչ-որ պահի ունենալ խնդիրներ, փոխհարաբերություններում լարվածության դրվագներ, սակայն երրորդ երկրի նախագահը, որքան էլ բարեկամ լինի, չպետք է հրապարակավ փորձի «փրկել» «իր բարեկամին»` «թշնամուց», եթե այդ «բարեկամն» ու «թշնամին» ունեն խնդիրներ:

Մակրոնի քայլը, ժողովրդի լեզվով ասած` «Հայաստանին փուռը տալ» է նշանակում, ցավոք, ուրիշ ոչինչ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7608 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am