Մինչև Հայաստանը խաղաղության պայմանագիր չկնքի ու զիջումներ չանի Ադրբեջանին, ապա հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի

«Փաստ» օրաթերթը գրում է. Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո աշխարհի տարբեր երկրներ շտապեցին օգնության հասնել այդ երկրին։ Օգնության ձեռք մեկնող պետությունների մեջ էին նաև Թուրքիայի հետ, մեղմ ասած, բարդ հարաբերություններ ունեցող Հունաստանը և Հայաստանը։ Հայաստանը, փրկարարներ ուղարկելուց զատ, նաև առաջին անգամ Մարգարայի կամուրջով 100 տոննա մարդասիրական օգնություն ուղարկեց Թուրքիա։ Հետո նույնն արվեց ևս մեկ անգամ: Բնական է՝ Հայաստանի նկատմամբ վարվող թշնամական քաղաքականության պայմաններում Թուրքիային տրամադրված աջակցության իրողությունը քննադատությունների առիթ դարձավ հանրության շրջանում։ Իսկ ահա ՀՀ իշխանություններն ու նրանց քարոզչական խոսափողները ուռճացնում են այդ օգնության նշանակությունը՝ այնպիսի կարծիք ձևավորելով, թե իբր այն դրական պայմաններ է ստեղծելու և խթանելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։

Իրականում Հայաստանի օժանդակությունն ավելի շատ մարդասիրական ժեստ էր, ու դժվար է կարծել, թե այն կարող է լուրջ արտաքին քաղաքական հետևանքներ ունենալ։ Այդ իրողության մասին է վկայում նաև ցավակցելու նպատակով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի՝ Թուրքիա կատարած այցը։ Ի դեպ, ուշագրավ է,որ Անկարայի օդանավակայանում Արարատ Միրզոյանին և նրան ուղեկցող հայ պաշտոնյաներին դիմավորեց ոչ թե Թուրքիայի արտգործնախարարը, այլ Թուրքիայի կրթության նախարարը և հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Եվ իսկույն լրատվամիջոցների ուշադրությունը գրավեց այն փաստը, որ, ի տարբերություն Հայաստանի արտգործնախարարի, Թուրքիայի իշխանությունների կողմից Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն ավելի բարձր ընդունելության արժանացավ։ Դենդիասին դիմավորեց անձամբ իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն, որը նրան ուղեկցեց աղետի գոտում բոլոր կանգառների ժամանակ։ Հետաքրքրական է, որ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ ձեռք բերված, կարելի է ասել, միակ պայմանավորվածությունը վերաբերում է համատեղ ջանքերով Անիի կամուրջի վերականգնմանը, բայց այս թեման Թուրքիայի համար նորություն չէ։

Անիի կամուրջի վերակառուցման հարցը Թուրքիայում շրջանառվում է դեռևս 2010 թվականից։ Իսկ 2020 թվականին Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության ու կապի նախկին նախարար, Կարսից ընտրված խորհրդարանի պատգամավոր Ահմեթ Արսլանը հայտարարել էր, թե Թուրքիան պատրաստվում է վերակառուցել ավերված Անիի պատմական կամուրջը (Մետաքսի ճանապարհի կամուրջ), որը գտնվում է հայթուրքական սահմանին՝ Ախուրյան գետի վրա։ Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպմանը, ապա պետք է նշել, որ Չավուշօղլուն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կրկին կապեց Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման հետ։ Պատահական չեն նրա խոսքերը, որ եթե 3 երկրներն անկեղծ քայլեր անեն, Հարավային Կովկասում հաստատուն խաղաղություն կհաստատվի։ Իսկ սա նշանակում է, որ թուրքական նախապայմանները ուժի մեջ են, ոչինչ չի փոխվել, և մինչև Հայաստանը խաղաղության պայմանագիր չկնքի ու զիջումներ չանի Ադրբեջանին, ապա հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի։

Իսկ մի՞թե որոշ մարդիկ կարծում էին, թե «Գորշ գայլերի» նշանը ցույց տվող Չավուշօղլուն և թուրքերի հակահայկական քաղաքականությունը Հայաստանի ուղարկած օգնությունից ու Արարատ Միրզոյանի այցից հետո փոխվելու են։ Արդյոք Անկարան հրաժարվե՞լ է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից, իհարկե՝ ոչ, քանի որ հենց իր դրդմամբ է, որ Ադրբեջանը, զանց առնելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, միջանցք է պահանջում Հայաստանից։ Մյուս կողմից էլ՝ հարմար առիթ էր, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առաջացած հումանիտար աղետի ֆոնին այդ երկրի կառավարող շրջանակների առաջ բարձրացվեր Արցախում Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացման հարցը։ Եվ Թուրքիայի կողմից մեկ զանգը կարող էր բավարար լինել, որ Ադրբեջանը որոշակիորեն վերանայման ենթարկի իր դիրքորոշումը։ Բայց դրա մասին խոսք անգամ չգնաց։ Գուցե ասեք, թե այդ դեպքում ինչի՞ համար էին Թուրքիայի կողմից Հայաստանին հայտնած շնորհակալությունները ու, այսպես ասած, «փայփայող» խոսքերը։

Դրանով Հայաստանի համար թուրքական վտանգը որևէ կերպ չի նվազում, դեռ ավելին՝ մենք պատմական փորձով համոզվել ենք, որ Թուրքիայի կողմից «սիրաշահումներն» ավելի վտանգավոր են, քան սպառնալիքները։ Թուրքիան սպառնում է այն ժամանակ, երբ զգում է, որ դիմացինն իրենից ուժ է ներկայացնում, բայց երբ տեսնում է, որ Հայաստանը պարտված և թույլ վիճակում է, ապա շողոքորթելու հետ մեկտեղ իրար հաջորդող նախապայմաններ է առաջ քաշում և զիջումներ ստանում։ Մյուս կողմից էլ հետաքրքրական էր, որ Արևմուտքի կողմից բացահայտ կերպով դրական գնահատվեց Հայաստանի արտգործնախարարի՝ Թուրքիա կատարած այցը։ Օրինակ՝ Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Միրզոյանի այցը Թուրքիա որակեց որպես «պատմական»։ Բայց պետք է հասկանալ, որ Արևմուտքը ոչ թե շահագրգռված է նրանով, որ Հայաստանի համար ստեղծված պայմանները բարելավվեն, այլ նրանով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջոցով Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հնարավորությունները մեծանան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 405 անգամ
Լրահոս
Արման Ծառուկյանը հայտնել է, թե երբ UFC-ն կհայտարարի իր հաջորդ մենամարտի մասին «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը Իրանը պատրաստ է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցն Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար Բժիշկներին հաջողվել է փրկել 2 անչափահաս տղաների կյանքը, ովքեր ավտովթարից հետո տեղափոխվել էին ԲԿ Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am