Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության հետևանքները տեսել ենք, Արցախի նախագահի անհասկանալի շտապողականությունից զարմացած եմ․ Աննա Կոստանյան

«Առավոտ» թերթը գրում է․ ««Վարչապետի այն հայտարարությունը, թե իրենք ստանալու են մի փաստաթուղթ, որն ընդունելի կլինի նաեւ Ադրբեջանի համար, որը ցանկացած պահի պատրաստ կլինեն ստորագրել եւ որի պատասխանատվությունը պատրաստ են կրել, արդեն իսկ ոչ հուսադրող ընկալումներ է առաջացնում ինձ մոտ։ Մենք այս հռետորաբանության հետեւանքներն արդեն տեսել ենք»,- «Առավոտի» զրուցակիցն է «Համախմբում» շարժման խորհրդի անդամ, 7-րդ գումարման ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը։

- Փետրվարի 20-ին լրանում է արցախյան շարժման 35 ամյակը, այն դիմավորելու ենք շրջափակված, բզկտված, ներքին պառակտումներով ու հեռանկարի առումով մշուշոտ Արցախով. ի՞նչ դիտարկումներ ունեք այս առիթով:

- Ցավալի խորհուրդ եմ տեսնում 35-ամյա տարեդարձին ընդառաջ, մինչդեռ շարժումն իր գաղափարական ու նպատակային առումով ազատագրական էություն էր կրում, որը ցայսօր պիտի առանձնահատուկ վերաբերմունքով պահպանեինք, հպարտորեն ու մեծ շուքով նշեինք, արժեւորեինք ու ամեն ջանք ուղղեինք՝ ազատ հայրենիքի սահմաններն ամրացնելու համար։ Իսկ այժմ, 35 տարի առաջ ազատագրված Արցախի մեր հայրենակիցները միայնակ ու անհեռանկար շրջափակման մեջ պիտի նշեն տարեդարձը։ Այս ցավալի իրողությունը մեզ համար սխալներից դասեր քաղելու, ավելի սթափ եւ լրջորեն արցախյան խնդրին մոտենալու խորհուրդ պետք է ունենա, որպեսզի հասկանանք, որ մեր հայրենիքի դարպասներն ամրացնելու ուղղությամբ պարտավոր ենք համատեղված ու միա- բան քայլեր ձեռնարկել՝ հաղթահարելով առաջին հերթին հենց մեր ներքին տարաձայնություններն ու միտումնավոր ստեղծված պառակտումը։

-Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Սահմանադրական բարեփոխումների գործընթաց է նախաձեռնել՝ ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության եւ դրա առանձահատկությունների վերաբերյալ: Վերջին շրջանում ականատես ենք լինում Արցախում ներքաղաքական հակասությունների եւ այդ առումով իրավիճակը նույնպես սրվում է: Ձեր կարծիքով, ստեղծված իրավիճակում այս դրույթի առանձին ու հրատապ առաջ մղումը, ի՞նչ նպատակ ունի, ի՞նչ զարգացումներ են հնարավոր եւ ի՞նչ վտանգներ կարող են դրանք բերել:

- Անկեղծ ասած՝ զարմացած եմ, որ Արցախի նախագահը նման անհասկանալի շտապողականություն է ցուցաբերել ու սահմանադրական բարեփոխումների փաթեթից այդ մեկ դրույթն առանձնացնելով՝ խորհրդարանին է ներկայացրել՝ հրատապ կարգով: Տեղյակ եմ, որ տեւական ժամանակ է քաղաքական ուժերը մեծ եւ լուրջ աշխատանքներ են տարել Սահմանադրության փոփոխությունների նախագծի շուրջ, եւ ըստ իմ ունեցած տեղեկության՝ արդեն բարեփոխված Սահմանադրությունը տարբեր ճգնաժամային իրավիճակներում գտնվող արցախյան պետության համար, առաջարկելու էր բարենպաստ լուծումներ: Չէի ուզի շտապել ու միայն ասեկոսեների վրա հիմնված դատողություններ ու եզրակացություններ անել ԱՀ նախագահի խորհրդավոր այս քայլի վերաբերյալ։ Սահմանադրական բարեփոխումների ամբողջական փաթեթն օր առաջ պետք է շրջանառության մեջ դրվեր, որտեղ կա նաեւ այս պահին հրատապ կարգով բերված դրույթը։ Կասկածանքը հենց սրանում է կայանում. եթե այդ դրույթն իրոք տրամաբանական ու հրատապ բնույթ է կրում, ապա օր առաջ ամբողջ նախագիծը պիտի առաջ տարվեր։ Արցախն այն իրավիճակում չէ, որ կարողանա իրեն թույլ տալ ներքաղաքական տարբեր ինտրիգներով ու հնարավոր դավադրություններով պայմանավորված անլուրջ քայլեր, որոնք էլ ավելի մեծ վտանգների առաջ կարող են կանգնեցնել Արցախն ու այնտեղ ապրող մեր հայրենակիցներին։ Յուրաքանչյուր քայլ, որ արվում է, բազմակողմանի քննարկված, վերլուծված, ռիսկերը հաշվարկված պետք է լինի։ Վստահ եմ, Արցախի քաղաքական դաշտն այդ կամքն ու ներուժն ունի, գոնե թե վերջին շրջանում կրկնակի վերահաստատել են առարկայական քայլերով՝ միաբանվածություն ցուցաբերելով։

- Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնեց Թուրքիա. ձեռքսեղմումներ, ողջագուրումներ, փոխադարձ ռեւերանսներ, Մարգարայի կամրջով էլ արդեն մի քանի անգամ մարդասիրական բեռներ են հասել երկրաշարժից տուժած թուրքական շրջաններ, ինչն, ի դեպ, ՀՀ իշխանությունը ներկայացնում է իբրեւ իր դիվանագիտական ձեռքբերում: Ի՞նչ տպավորություններ ունեք այս ամենից:

- Սա ես ընկալում եմ, որպես գործող վարչակարգի թուրքական կողմնորոշման հերթական տրամաբանական դրսեւորում։ Նրանք երբեք էլ չեն թաքցրել իրենց ակնհայտ նախասիրությունները թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասով, ու առօրյայում 24 ժամ անդադար քննարկել, թե ինչպե՞ս են միմյանց ձեռք սեղմում, ողջագուրվում, իրար շնորհակալություններ հայտնում՝ Թուրքիայում տեղի ունեցած աղետի առնչությամբ Հայաստանի իշխանության ցուցաբերած շողոքորթ մարդասիրական ակտով, պարզապես անպտուղ, անարդյունք գործ է ու ժամանակի զուր վատնում։ Նախ, պետք է հստակ արձանագրել այն հանգամանքը, որ այդ երկրի կողմից պաշտոնական արձա- գանք հայկական «մարդասիրական» քայլին դեռեւս տեղի չի ունեցել, ինչը, օրինակ, եղավ Հունաստանի պարագայում, այլ սահմանափակվել են ընդամենը Թուրքայի հատուկ բանագնացի թվիթերյան սիրատոչոր գրառմամբ՝ ուղղված ՀՀ երկու պաշտոնատար անձանց գործադրած «ջանքերին», այլ ոչ թե Հայաստանի Հանրապետություն սուբյեկտին՝ ընդհանուր առմամբ։ Թուրքական դիվանագիտության մեջ այս ժեստը ինչ-որ բան նշանակում է եւ ուղերձ էլ ունի իր մեջ։ Մնացածը՝ ժամանակը ցույց կտա:

- ԵՄ քաղաքացիական դիտորդների՝ ՀՀ տարածքում տեղակայվելու առիթով ՌԴ-ն օրեցօր առավել կոշտացնում է իր դիրքորոշումը, հաճախ անգամ ոչ դիվանագիտական լեզվով են խոսում. ի՞նչ զարգացումներ են հնարավոր եւ ո՞ւր կտանեն դրանք Հայաստանը:

- Տեւական ժամանակ հայ-ռուսական հարաբերությունները կայուն անկման նորանոր մակարդակի են բերվել, եւ քանի որ այդ ազգն էլ երբեք չի փայլել իր փափուկ եւ փաղաքուշ դիվանագիտական հռետորաբանությամբ, միանգամայն սպասելի էր, որ անցում են կատարելու «կացնային» արդեն նոր խոսույթի։ Ի՞նչ կարելի է սպասել ծանրքաշային մի երկրից, որին հետեւողականորեն փորձում են թիկունքից հարվածել՝ չունենալով համապատասխան կշիռ։

Ի տարբերություն արեւմտյան երկրների՝ Ռուսաստանը մշտապես առաջնորդվել է այն շաբլոնային պատճառաբանությամբ, թե իրենց գործընկեր երկրների ներքաղաքական կյանքին չեն խառնվում, ինչն, իհարկե, որոշակիորեն վիճելի պնդում է: Սակայն փաստն այն է՝ որպես «ռազմավարական գործընկեր», ՌԴ-ն թերացել եւ բացթողումներ է ունեցել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման եւ ամրացման տեսանկյունից, նույնիսկ վերարժեւորման առումով, իսկ այդ բացթողումները բարեհաջող կերպով լրացրել է Արեւմուտքը, եւ այսօր ունենք այն, ինչ ունենք. այսինքն, չունենք բարվոք հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Այս առումով չեմ կարող կանխատեսումներ անել, թե ի՞նչ վտանգների կարող է բերել հայ-ռուսական հարաբերությունների աննախադեպ իջեցված այս նշաձողը, սակայն իրատեսությունն ու տարածաշրջանային զարգացումները հուշում են, որ առնվազն սեփական շահերի տեսանկյունից՝ Ռուսաստանը հետաքրքրություններ ունի հարավկովկասյան հատվածում եւ պատրաստ չէ զիջել իր ազդեցության գոտին Արեւմուտքին։

- Խորհրդարանական ընդդիմությունը չհաջողեց իշխանափոխության հարցում իր պայքարում, արտախորհրդարանական ուժեր, որոնք այդ դրոշը կվերցնեն իրենց ձեռքը, չեն նշմարվում. հետեւաբար՝ ինչպե՞ս լուծել այդ խնդիրը։

- Նախ պիտի չհամաձայնեմ, որ արտախորհրդարանական ուժեր չեն նշմարվում, այլ հարց է, թե այդ ուժերն ինչու՞ են դեռեւս ամորֆ վիճակում եւ ինչու՞ արդյունավետ չեն գործում։ Խնդիրը, միասնական նպատակը ձեւակերպել չկարողանալու մեջ է։ Ի՞նչ ենք մենք ուզում, ի՞նչ առաքելություն պիտի սահմանենք, ի՞նչ գաղափարի շուրջ համախմբվենք. այս հարցերի պատասխանները պետք է հստակեցվեն այն բոլոր ցաքուցրիվ գործող ուժերի կողմից, որոնք առնվազն անտարբեր չեն ընթացող իրադարձությունների ու պետության առջեւ ծառացած մարտահրավերների հանդեպ։ Այն պահին, երբ կարողանանք հաղթահարել մեր ներքին տարաձայնությունները՝ մի կողմ թողնելով մեր սեփական անձի գերադրական գնահատականը, կկարողանանք առարկայական գործել եւ ակնկալել արդյունքներ։ Ամեն դեպքում, ես այդ հեռանկարները տեսնում եմ, հետեւաբար նաեւ փորձում եմ քայլեր ձեռնարկել։

- Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի աշխատանքի հերթական փուլն ավարտվել է. այդ մասին ավետեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վերջնական փաստաթուղթը նաեւ Ադրբեջանի համար պետք է ընդունելի լինի եւ այն տեւական ու կայուն խաղաղություն պետք է ապահովի: Ի՞նչ հասկանալ այս հայտարարություններից:

- Այս պահին ՀՀ փաստացի վարչապետ հանդիսացող անձը հետեւողականորեն տանում է իր կողմից հանրահռչակած «խաղաղության» անհեռանկար օրակարգը, եւ անկախ նրանից, թե ի՞նչ սպառնացող ազդակներ են շարունակաբար գալիս ոչ բարեկամ՝ հարեւան երկրի կողմից ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ, խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքներից բխող ուղերձները պարզորոշ ու հուսադրող չեն, գոնե ինձ համար. մենք չգիտենք, թե ի՞նչ ձեւակերպումներով է կառուցված այդ նախագիծը, ի՞նչ փոխզիջումների է պատրաստ գնալ հայկական կողմը՝ իբրեւ թե տեւական ու կայուն խաղաղություն ամրագրելու համար, եւ արդյո՞ք մեր ու արբեջանական կողմի պատկերացումները տեւական խաղաղության մասին համընկնում են։ Մի բան ակնհայտ է. Ադրբեջանը երբեք չի գնալու փոխզսպումային մեխանիզմով կառուցված խաղաղության պայմանագրի կնքմանը։ Չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ Ադրբեջանը համակերպվի հայկական կողմից գործադրվող փոխզսպման քայլերի հետ, ավելին, բազմիցս առիթը բաց չի թողնում նորանոր հավակնություններ ներկայացնելու ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի Հանրապետության բուն տարածքի նկատմամբ։ Հայկական իշխանությունն էլ չի փայլում իր խոր դիվանագիտական ունակություններով, նույնիսկ դրա հեռանկարն էլ չեմ տեսնում ժամանակի հետ՝ հույս տածելու, թե պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները բարենպաստ կարող են լինել եւ Ադրբեջանն էլ այն երկիրը դառնա, որը հայկական շահով հյուսված առաջարկները կընդունի։ Վարչապետի այն հայտարարությունը, թե իրենք ստանալու են մի փաստաթուղթ, որն ընդունելի կլինի նաեւ Ադրբեջանի համար, որը ցանկացած պահի պատրաստ կլինեն ստորագրել եւ որի պատասխանատվությունը պատրաստ են կրել, արդեն իսկ ոչ հուսադրող ընկալումներ է առաջացնում ինձ մոտ։ Մենք այս հռետորաբանության հետեւանքներն արդեն տեսել ենք։ Չեմ ապավինում ոչ իրենց խոհեմությանը, ոչ մասնագիտական կարողություններին, ոչ էլ բավարար կամքին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 395 անգամ
Լրահոս
«Սարսափելի բան է լինելու․ Ալիևը սադրանք է անելու, զորք մտցնի․․․»․ Դերենիկ Մալխասյան (video) Նիկո՛լ, Պուտինը, որ սկսի պատժել, գիտե՞ս՝ ոնց ես «լացելու»․ Դերենիկ Մալխասյան (video) Ընտրակաշռքի՞ց ես խոսում․ Գառնիկ Դանիելյանը ձայնագրություն միացրեց (video) Նիկոլը խանգարմունքի է հասել․․․ գիտի՝ Սամվել Կարապետյանն ինչ կանի․ Հայկ Նահապետյան (video) Մի՛ վախեցեք, հանգի՛ստ եղեք․ Կարապետյանի օրոք բոլորն իրենց ընտանիքների գլխին են լինելու. Ալեքսանյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, էդ ու՞մ ես, ինչ խնդրում․․․ էս սուտը լսե՛ք․ Հայկ Նահապետյան (video) «Հունիսի 7-ին շալվարդ հանելու ես վրայիցդ»․ Գառնիկ Դանիելյան (video) Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ. ամերիկյան Politico Սամվել Կարապետյանի գլխավորությամբ այստեղից շարժվելու ենք, ու․․․ Էդգար Ղազարյան (video) Բերման է ենթարկվել «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը Ուզում են կանգնեցնել մեր ժողովրդի՝ Ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, չեն հաջողելու, շուտով կտեսնեք Մենք պայքարելու ենք սրանց կեղտոտության դեմ․ Ալիկ Ալեքսանյան (video) Անձն ինքնասպան է եղել կալանավորվելուց 4 օր անց․ ռիսկի գնահատման արդյունավետությունը բավարար չէ. հայտարարություն Պատերազմ կեղծո՛ղ, ժողովրդին շունշանգյալ ես ասում, հղի կանանց գցում մեքենայի տակ․ Հենրիխ Դանիելյան (video) Ինքնին անընդունելի երևույթ է․ հենց իրենց մանիպուլյատիվ նպատակներով հնչեցրած թվերն են փաստում Փողոցով եկա՛ծ, մինչև գարնան վերջ ժողովուրդը պիտի ոտքի կանգնի ու քեզ վռնդի. ազատամարտիկ Բազեյան (video) «Հարյուր հազարավոր քաղաքացիներ հունիսի 7-ին քվեարկելու են ընդդիմության օգտին, դու ո՞վ ես, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ» անվանես». էդուարդ Շարմազանով Այդ ձայնագրություններում սադրիչներ են․․․ որևէ մեկը կարո՞ղ է բացառել․ Գոհար Մելոյան (video) Ձեզ բացահայտեմ՝ ոնց են սրանք մեր գլխին ուզում սարքել․ Նարեկ Կարապետյանը մանրամասնեց (video) «Նիկո՛լ, ժողովուրդը կատաղած է օյինբազությանդ վրա. ի՞նչ ես անելու». Դերենիկ Մալխասյան (video) Հայտնի է «Ուժեղ Հայաստանի» գրասենյակից բերման ենթարկված քաղաքացիներից 12–ի խափանման միջոցը ԱՄՆ-ն կհետաձգի զենքի մատակարարումները եվրոպացի դաշնակիցներին՝ Իրանի հետ պատերազմի պատճառով. Reuters Շատ փոքր են, որ մեզ ոչնչացնեն. Կարեն Կարապետյանը՝ ՔՊ-ականների մասին (video) Դավիթ Մինասյանն ազատ է. «ՀայաՔվեն»` պայքարի կիզակետում #ՈՒՂԻՂ․ «Բոմժն էլ ես, շունուշանգյալն էլ ես»․ Գառնիկ Դանիելյանի կոպիտ պատասխանը Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am