Փակուղի է, ու որպեսզի այդ փակուղին չլինի, ՀՀ ներկա իշխանությունները չպետք է լինեն. Մետաքսե Հակոբյան

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը, որը ժամանակին հայտարարում էր, թե Արցախի Հանրապետությունից ու նրա ժողովրդից Արցախի ճակատագիրը որոշելու մանդատ չի ստացել, ԱԽ քարտուղարի մակարդակով հայտարարում է, թե, այսպես կոչված, «խաղաղության» պայմանագրում ֆիքսվում են «տեսանելի մեխանիզմներ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների համար»:

Արցախը տվե՞լ է այդ մանդատը ՀՀ իշխանություններին: ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում մի քանի կողմից է մոտենում հարցին. «Նախ՝ ֆիքսենք, որ Նիկոլ Փաշինյանը հինգ տարի շարունակ որևէ պատահական հայտարարություն, քայլ չի արել, դրանք նախապես պլանավորված ու մշակված են եղել: Երբ 2018-ին ասում էր, թե մանդատ չունի, ասում էր հենց նրա համար, որ այսօր ասի՝ Արցախը պահելու, պաշտպանելու մանդատ չունի, թեպետ 5 տարի է՝ ականատեսն ենք նրա, թե ինչպես է Արցախը հանձնելով ու կործանելով լուծում իր անձնական հարցերը, պայմանավորվածությունները նաև ՀՀից արված զիջումների համատեքստում»: Մյուս կողմից՝ պատգամավորը շեշտեց՝ մինչ 2018-ը Հայաստանը եղել է Արցախի, Արցախը՝ Հայաստանի անվտանգության երաշխավորը, իսկ ՀՀ և ԱՀ իշխանությունների միջև եղել են գործընկերային հարաբերություններ, տարբերություններ չեն դրվել, համատեղ որոշման արդյունքում բանակցային սեղանին նստել է ՀՀ նախագահը:

«2018-ին, երբ իշխանությունը զավթեցին ոչ թե հայամետ, այլ ավելի շատ ադրբեջանամետ իշխանությունները, բնականաբար, պատկերը փոխվեց: Այդ ընթացքում շատ կարծիքներ հնչեցին, թե ՀՀ իշխանություններն Արցախի անունից, Արցախի համար բանակցելու, որոշումներ կայացնելու իրավունք չունեն: ՀՀ այս իշխանությունները, օգտվելով նշվածից, ցույց տվեցին, թե բացարձակ չեն էլ պատրաստվում բանակցել: Ի դեպ, վերջերս շատ են շրջանառում «ՍտեփանակերտԲաքու երկխոսության մասին»: Բայց առողջ քաղաքական ուժերը չէին ասի, թե ՀՀ իշխանություններն իրավունք չունեն բանակցել Արցախի անունից: Ոչ: Հայաստանի իշխանությունները պետք է բանակցեն այնքան ժամանակ, քանի դեռ Արցախը զրկված է այդ հնարավորությունից: Բայց այստեղ այլ հարց է առաջանում. ինչպես դա անեն ՀՀ ներկա իշխանությունները: Այստեղ, կարծես, փակուղի է առաջանում, ու որպեսզի այդ փակուղին չլինի, պատասխանը պարզ է՝ ՀՀ ներկա իշխանությունները չպետք է լինեն: Հակառակ դեպքում, այո, փակուղի է, հակառակ դեպքում չի կարող լինել այնպես, որ ՀՀ իշխանությունները չբանակցեն Արցախի համար: Բայց խնդիրը նաև այն է, որ ՀՀ այս իշխանությունները բանակցում են այնպես, ինչպես իրենց ու Ադրբեջանին է պետք է. այն է՝ կործանել Արցախը, որպեսզի արդարացնեն նաև այն բոլոր գործընթացները, որոնք իրականացնում են: Ժամանակի հարց է, բայց տրված է ՀՀ սուվերեն տարածքների զիջումների մեկնարկը»,-նշեց Մ. Հակոբյանը՝ ընդգծելով, որ այդ ամենը նաև ներկայացնում են որպես «Արցախի 120 հազար հայերի փրկություն, գոնե իրավունքների փրկություն», ինչպես, նրա խոսքով, ըստ էության, ասել է ՀՀ ԱԽ քարտուղարը:

«Իհարկե, սա ամենավտանգավոր թեզն է, որ իրենք տանում են: Նաև ամենավտանգավոր ուղին է, որով գնում են. Արարատ Միրզոյանի և թուրք գործընկերոջ հետ երեկվա հանդիպումից ու հայտարարությունից հետո ակնհայտ է, որ հավաքական Արևմուտքի «խաղաղության» պայմանագրի տարբերակն է լինելու, ինչից իրենք շատ-շատ ոգևորված են: Մեծ հաշվով, ՀՀ այս իշխանությունը հաստատակամ գնում է Արցախը վերջնական, փաստաթղթային տարբերակով հանձնելու ճանապարհով՝ Արցախը ճանաչելով որպես Ադրբեջանի տարածք: Այս իշխանությունն, իհարկե, Արցախի անունից բանակցելու մանդատ չունի: Առնվազն 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած ԱՀ բոլոր քաղաքական ուժերը բազմիցս հայտարարել են ՀՀ ներկա իշխանությունների նկատմամբ ունեցած իրենց դիրքորոշումը, որն առավել քան հստակ է. բնականաբար, Հայաստանի այս իշխանությունները Արցախի մասով որոշումներ կայացնելու իրավունք չունեն: Մյուս կողմից՝ անհնար է, որ Արցախի վերաբերյալ բանակցություններ տեղի չունենան: Հետևաբար, ճանապարհը մեկն է. պետք է ազատվել ՀՀ ներկա իշխանություններից, որովհետև իրենք նաև կեղծ թեզեր են շրջանառության մեջ դնում՝ թմրեցնելով ՀՀ մեր հայրենակիցների զգոնությունը: Ասում են՝ «Արցախը կտանք, կփրկենք Հայաստանը», մինչդեռ ապացուցված փաստ է՝ չի կարող չլինել Արցախ, բայց լինել Հայաստան: Աստված մի արասցե, բայց Արցախն ու Հայաստանը կա՛մ միասին կործանվելու, կա՛մ միասին փրկվելու են, այլ տարբերակ լինել չի կարող: Այս իշխանությունների մնացած բոլոր մանևրումներն ու մանիպուլ յացիաները զգոնությունը թմրեցնելու և ժամանակ շահելու համար են»:

Մետաքսե Հակոբյանը շեշտեց՝ 30 տարի շարունակ Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների իշխանությունները տարել են մի գիծ, ըստ որի, Արցախի կարգավիճակից է բխելու Արցախում բնակվող հայերի թե՛ իրավունքները, թե՛ անվտանգությունը. «ՀՀ ներկայի իշխանությունները այդ գիծն ամբողջությամբ փոխել են. ասում են՝ «կարգավիճակը կբխի անվտանգությունից ու իրավունքներից»: Սա նշանակում է, որ, ըստ իրենց, Արցախը կլինի Ադրբեջանի կազմում, բայց արցախահայությունը կունենա իրավունքներ, մշակույթով զբաղվելու, դպրոցներ ունենալու հնարավորություն, և, ըստ իրենց, Արցախի հայերին ոչ ոք չի սպանի: Մինչդեռ բազմիցս է ապացուցվել, որ այդպես չէ: Հայն այդպես չի կարող պաշտպանված լինել: Առնվազն հիմա տեսնում ենք, թե ինչ է անում Ադրբեջանը, և ինչ հումանիտար աղետի մեջ է Արցախը: Այստեղ մարդիկ մահանում են, որովհետև պատշաճ բշժկական օգնություն չեն կարողանում ստանալ: Այնպես որ, ներկայացնելով թեզ, ըստ որի՝ «Արցախը կլինի Ադրբեջանի կազմում, բայց մարդիկ պաշտպանված կլինեն», կեղծ է, քանի որ հաջորդ վայրկյանից Արցախում էթնիկ զտումներ են սկսվելու: Արցախում գիտեն, թե ինչ է նշանակում ադրբեջանցու հետ կողք կողքի ապրել: Որևէ մեկի համար դա ընկալելի չէ, չեն ապրի: Հետևաբար, չակերտավոր խաղաղ ձևով Արցախը կհանձնեն Ադրբեջանին: Ստացվում է, որ այն, ինչ 5 տարի շարունակ ՀՀ և Ադրբեջանի իշխանությունները պլանավորել էին, առանց որևէ խնդրի կարողանում են փուլ առ փուլ իրականացնել»»:

դիտվել է 346 անգամ
Լրահոս
Ընտրակաշառք ստացած 68-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել է Յուրաքանչյուր երեխա ունի անհոգ մանկության իրավունք․ Արցախի Հանրային խորհուրդ ՄԻՊ-ը հետևում է հացադուլի մեջ գտնվող Արտուր Օսիպյանի իրավունքների ապահովմանը Արման Ծառուկյանը հայտնել է, թե երբ UFC-ն կհայտարարի իր հաջորդ մենամարտի մասին «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը Իրանը պատրաստ է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցն Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար Բժիշկներին հաջողվել է փրկել 2 անչափահաս տղաների կյանքը, ովքեր ավտովթարից հետո տեղափոխվել էին ԲԿ Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am