Լարված իրավիճակ․ 40 հոգով լցվեցին իմ տուն, երեխես վախից գիտե՞ք՝ ինչ եղավ․ ՊՆ նախկին շենքի բնակիչ (video)
Հարյուրավոր ոստիկաններ են եկել Պաշտպանության նախարարության նախկին շենք, որը գտնվում է Աշտարակի խճուղու վրա: Նրանք բացել են դարպասները, որպեսզի այնտեղից դուրս բերեն շենքում բնակություն հաստատած քաղաքացիներին:
Բնակիչներից մեկը պատմեց, որ առավոտյան ժամը 8-ի սահմաններում մի քանի ավտոբուսներով ոստիկաններ են եկել, տղամարդկանց քաշքշելով բերման են ենթարկել:
