Գերմանիայում հրկիզում են Թուրքիայի համար հավաքված մարդասիրական օգնությունը, իսկ մերոնց մոտ` բուռն խղճահարություն է

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր մեկնում է Թուրքիա: Անկարայում Միրզոյանը հանդիպում կունենա Թուրքիայի իր պաշտոնակցի՝ Մևլութ Չավուշօղլուի հետ: ԱԳՆ-ի փոխանցմամբ, նա երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:

Նախարարի հետ Թուրքիա է մեկնում նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ: Այդ մասին Ռուբեն Ռուբինյանը հայտնում է Թվիթերում գրառմամբ:

Միաժամանակ, այս լուրից ժամեր անց արդեն, այսօր Հայաստանի արտգործնախարարության խոսնակը հայտնեց, որ Հայաստանը հայ-թուրքական ցամաքային սահմանով՝ Մարգարայի կամրջով, մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա։ Բեռնատարները երեկ ուշ երեկոյան են հատել սահմանը։

Հիշեցնենք, անցյալ շաբաթ օրը 30 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանը Թուրքիային կապող ավտոճանապարհը կարճ ժամանակով բացվեց։ Մարգարայի կամրջով Հայաստանը 100 տոննա մարդասիրական բեռ ուղարկեց աղետից տուժած Ադիյաման քաղաք, 1993-ից փակված Մարգարայի կամրջով։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանը և Թուրքիան հարաբերությունների կարգավորման նոր փուլ են սկսել, որի արդյունքում կողմերը պայմանավորվել էին բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար: Այդ պայմանավորվածությունը, սակայն, կյանքի չի կոչվել, փոխարենը՝ երկու երկրները վերականգնել են ուղիղ ավիափոխադրումները: Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում Երևանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանն էլ անցած դեկտեմբերին հայտարարել էր՝ մեծ է հավանականությունը, որ Հայաստանն ու Թուրքիան շուտով սկսեն օդային ուղիղ բեռնափոխադրումներ:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ գարնանը պատրաստվում է գնալ Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին. «Ինչպես և անցած տարի Թուրքիայի արտգործնախարարությունից հրավեր եմ ստացել՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին և ըստ ամենայնի կմասնակցեմ այդ ֆորումին, որտեղ ենթադրաբար նաև կլինի հանդիպում և քննարկում»:
Հայաստանի ԱԳ նախարարը Թուրքիա էր մեկնել նաև 2022թ. մարտին՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու նպատակով, որտեղ կայացել էր Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերում անդրադարձել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարելիք այցին։ «Սա պատմական այց է, որը հաջորդեց օգնության կարիք ունեցող հարևանին աջակցելու որոշմանը։ Հուսով ենք, որ սա հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների նախանշան է»,- գրել է նա:

Ի դեպ, մինչ Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա, եվրոպացի պաշտոնյաներն էլ Միրզոյանի այսօրվա այցը «պատմական» են որակում, Գերմանիայում հրկիզել են Թուրքիայում երկրաշարժից տուժածների համար հավաքված մարդասիրական օգնությունը: Համացանցում տեղեկության սկզբնաղբյուրը նշվում է IHA լրատվական գործակալությունը։

Հասկանալի է, թե ինչ Փաշինյանի կառավարությունը ինչ է մտածում. Թուրքիային ուղղված այս ժեստերով հնարավոր լինի մեղմել Ադրբեջանի դիրքորոշումը: Բայց արդյոք այսքան «կարճատես» է Փաշինյանի իշխանությունը, որ համարում է, որ կկարողանա «քանդել» Անկարա-Բաքուն տանդեմը:

Կանցնեն ամիսներ, և Փաշինյանի բուռն խղճահարությունն առ Թուրքիա կմոռացվի, իսկ Էրդողանն ու Ալիևը կշարունակել սպառնալ Երևանին...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3942 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am