Խաղաղության դարաշրջան բացող իշխանության օրակարգում կրկին ռազմական դրության հարցն է

«Հրապարակ» թերթը գրում է. «Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում երեկ մոտ երեք ժամանոց փակ հանդիպում է ունեցել «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ Քննարկմանը մասնակցել է ֆրակցիայի կեսից ավելին, եւ դա բնական է, քանի որ նախապես ՔՊ-ին են ուղարկվել քննարկվելիք հարցերը՝ ռազմական դրության ժամանակ նոր սահմանափակումների վերաբերյալ, եւ ՔՊ-ական պատգամավորները շտապել են Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման՝ հասկանալու, թե ինչով է հիմա ռազմական դրության թեման, առավել եւս՝ դրա ժամանակ սահմանափակումների խստացման թեման ակտուալ։

Չնայած փակ հանդիպումից հետո ՔՊ-ն հայտարարություն տարածեց՝ չբացահայտելով, թե կոնկրետ ինչ հարց է քննարկվել, ընդհանրական ինֆորմացիա տվեցին առ այն, որ «Քննարկվել է Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը, ՀՀ անվտանգության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները, անվտանգության բնագավառում իրականացվող օրենսդրական քաղաքականություն տարածված պաշտոնական հաղորդագրության մասին», սակայն մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հանդիպման նպատակը եւ քննարկվելիք թեման եղել է արդարադատության նախարարության՝ տարեվերջին մշակած նախագիծը, որով առաջարկվում է ռազմական դրության ժամանակ ավելի խիստ սահմանափակումներ ներառել «Ռազմական դրության մասին» օրենքում։ Ներկա է եղել նաեւ արդարադատության փոխնախարարներից մեկը, որպեսզի լսի հնչող կարծիքները։

Նշենք, որ անցած տարի՝ դեկտեմբերին, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվեց ԱՆ մշակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում է ինտերնետ հասանելիության, էլեկտրոնային մամուլի, սոցիալական ցանցերի եւ հավելվածների մասնակի կամ ամբողջական սահմանափակմանը։


«Օրենքն ընդունվելու դեպքում կառավարությունը կարող է արգելափակել սոցցանցերը, էլեկտրոնային մեդիան, հավելվածներ, այն ամենը, ինչ կապված է համացանցի հետ եւ կարող է համարվել սպառնալիք ռազմական դրության իրավական ռեժիմին»։ Գործող օրենքով սահմանված է կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, ինչպես նաեւ տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգի, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնների սահմանում, սակայն համացանցի մասին խոսք չկար։ Նոր նախագծով նախատեսվում է ամրագրել հետեւյալը. «ՀՀ տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինչպես նաեւ ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում։ ՀՀ տարածքում ինտերնետ հասանելիության սահմանափակման դեպքում պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմավարական նշանակության եւ պետական պահպանության ենթակա օբյեկտների եւ ենթակառուցվածքների, ինչպես նաեւ առանձին կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) ինտերնետ հասանելիության ապահովում»,- նշվում է նախագծում։

Կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել ռազմական դրության տարածքի հատուկ կառավարման խորհուրդ՝ որպես ՀՀ վարչապետին կից խորհրդակցական մարմին: Խորհուրդը կղեկավարի վարչապետը: Վերոնշյալ հարթակում հանրային քննարկումն ավարտվել է, հիմա այն պետք է ներկայացվի ԱԺ, իսկ մինչ այդ Փաշինյանը Գրիգորյանին, ըստ ամենայնի, դեսանտ է իջեցրել ՔՊ-ում, որ համոզի՝ անտրտունջ սեղմել կոճակը՝ առանց խորանալու այս փոփոխությունների հետեւանքների մեջ։

Սակայն մեզ պատմեցին, որ երեկվա քննարկումն անցել է բավականին բուռն մթնոլորտում։ ՔՊ-ում մեծամասնությունը դեմ է եղել ներկայացված նախագծին, ինչպես մեր աղբյուրն ասաց՝ կողմ էին Արմեն Գրիգորյանն ու նրա սորոսական գործընկեր պատգամավորուհին։ Գրիգորյանը փարատել է պատգամավորների կասկածները՝ ասելով, որ այնպես չէ, թե նոր պատերազմի, հետեւաբար՝ ռազմական դրություն հայտարարելու օպերատիվ տեղեկություններ են ստացել, պարզապես ներկա իրողության պայմաններում պետք է միշտ պատրաստ լինել դրան, քանի որ ոչինչ բացառված չէ։ Իսկ քննարկվող նախագիծը, քանի որ հանրային քննարկման հարթակում միանշանակ չի ընդունվել, ուստի ինքը հույս չունի, թե խորհրդարանական մեծամասնությունն էլ միանշանակ կընդունի, հետեւաբար՝ եկել է միասին քննարկելու անվտանգային խնդիրները, որ պատգամավորները հասկանան, թե ինչ կարեւոր նախագիծ են ընդունում։

ԱԽ քարտուղարի հիմնավորումները, սակայն, ՔՊ-ական օրենսդիրների համար համոզիչ չեն թվացել։ Պատգամավորները տարբեր ռիսկեր են տեսել առաջարկվող փոփոխություններում, բացի այն, որ դրանով վտանգվում է կարծիքի արտահայտման ազատությունը, ինչպես նաեւ ինտերնետի ամբողջական արգելափակումը, որոշ պատգամավորների խոսքով, հնարավոր է նաեւ խուճապ առաջացնի հանրության շրջանում, առաջանա ինֆորմացիոն վակուում, որը կարող է լրացվել թշնամի պետության կողմից այլ ճանապարհներով։ Նման փոփոխությունների արդեն իսկ ընդունումը, ըստ ոմանց, կարող է մեծապես ազդել Հայաստանի տնտեսության, մասնավորապես՝ ներդրումային ոլորտի վրա։ Նման օրենսդրության առկայությունը լիովին բավարար է, որ Հայաստան ժամանած մեծ թվով ռուս եւ ուկրաինացի ծրագրավորողները ժամերի ընթացքում հեռանան Հայաստանից՝ համարելով ռիսկային գոտի իրենց բիզնեսի, աշխատանքի համար։

Մեծամասնությունը կողմ է եղել Ֆեյսբուքի արգելափակմանը, բայց ոչ ամբողջական ինտերնետի։ Մեծ հաշվով, այս փոփոխություններով արծրունների «հաղթում ենք»-ի համար պարարտ հող են ստեղծում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 272 անգամ
Լրահոս
Ընտրակաշառք ստացած 68-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել է Յուրաքանչյուր երեխա ունի անհոգ մանկության իրավունք․ Արցախի Հանրային խորհուրդ ՄԻՊ-ը հետևում է հացադուլի մեջ գտնվող Արտուր Օսիպյանի իրավունքների ապահովմանը Արման Ծառուկյանը հայտնել է, թե երբ UFC-ն կհայտարարի իր հաջորդ մենամարտի մասին «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը Իրանը պատրաստ է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցն Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար Բժիշկներին հաջողվել է փրկել 2 անչափահաս տղաների կյանքը, ովքեր ավտովթարից հետո տեղափոխվել էին ԲԿ Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am