Հովիկ Աբրահամյանի գազալցակայանները գնել է Յուվեցի Կարոն

«Առավոտ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակում է վաճառել իր ունեցվածքը: Մեր աղբյուրի համաձայն, օրերս, նախկին վարչապետը վաճառել է նաև իր ընտանիքին պատկանող գազալցակայանները: Դրանք, տարբեր տարիներին հրապարակված տվյալներով, միայն Արտաշատ քաղաքում և հարակից տարածքներում, 8-ն են: «Արգ-Լև-Գազ», «Արաշագ» և «Հովան Լիան Գրուպ» ընկերությունների ԱԳԼՃԿ-ները, մեր տեղեկություններով, գրանցված են եղել նախկին վարչապետի եղբորորդու` Արսեն Աբրահամյանի անունով: Վերջինս, Ոստիկանության Արմավիրի վարչության պետն էր: Նա աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից որոշ ժամանակ անց: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գազալցակայանների գնորդը նախկին պատգամավոր Կարո Կարապետյանն է: Հանրությանը նա հայտնի է Յուվեցի Կարո անվամբ: Aravot.am-ը փորձեց Կարո Կարապետյանից ճշտել այս տեղեկությունը. մեր հեռախոսազանգից նա վրդովվեց ու անցավ «հակահարձակման»`ասելով, որ լրագրողն իրավունք չունի զանգահարել և իրեն հարցեր տալ. «Հիմի որ ես քեզ հարցեր տամ, դու ինձի կպատասխանե՞ս»: Հստակեցրեցի, որ ցանկանում եմ ճշտել տեղեկություններն`իր բիզնեսի ընդլայնման մասին և շարունակեցի հետաքրքրվել`համապատասխանո՞ւմ են իրականությանը տեղեկությունները, որ վերջինս գնել է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գազալցակայանները: «Էտի բիզնեսի ընդլայնում չի: Ես Հովիկ Աբրահամյանի հետ ընդհանարապես… հարգում եմ, բայց կապ չունեմ»,- ասաց Կարո Կարապետյանը`շարունակելով պնդել, որ իրավունք չունեմ իրեն զանգահարել եւ նման հարցեր տալ եւ անցավ վիրավորանքների անպարկեշտ, արտահայտությունների (ձայնագրությունը մեր տրամադրության տակ է): Կարո Կարապետյանը խորհրդարան էր մտել 2007 թվականից, ԲՀԿ-ի ցուցակով: Դրանից առաջ 31 տարի աշխատել ոստիկանությունում, 1997-2003 հատվածում եղել զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի օգնականը, 2012 թվականին ևս նա պատգամավոր դարձավ ԲՀԿ-ի համամասնական ցուցակով եւ Գագիկ Ծառուկյանի`քաղաքականությունից հեռանալուց հետո առաջիններից մեկը լքեց ԲՀԿ խմբակցության շարքերը: Նա այն պատգամավորներից էր, ով խորհրդարանական գործունեության հետ բնավ կապ չունի: Մինչ իր պատգամավոր դառնալը, պատգամավոր է եղել նրա հայրը: Կարո Կարապետյանին է պատկանում Արարատի մարզի Շահումյանի գյուղի գինու գործարանը: Կարո Կարապետյանն ու իր ընտանիքի անդամները տարբեր շրջաններում հայտնվել են տարբեր աղմկահարույց պատմությունների կիզակետում: Դեռ 2009թ.-ին Երասխ-Երևան ավտոճանապարհին նա իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Զադոյանը երկաթյա ձողով հարվածել էր Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին: Կարո Կարապետյանը հայտարարել էր, թե Արթուր Զադոյանն է իրեն դարանակալել և ցանկացել հաշվեհարդար տեսնել` իրեն ունեցած 57 հազար դոլար պարտքը չտալու նպատակով: Գործի քննությունն ուշագրավ էր այն առումով, որ Կարո Կարապետյանն այդպես էլ այս գործով ո՛չ մեղադրյալ, ո՛չ տուժող չճանաչվեց: Իսկ ավելի ուշ կասեցրին գործի վարույթը: Աղմկալի պատմության մեջ հայտնվել էր նաև պատգամավորի որդին՝ Վարդան Կարապետյանը: «Բենթլի Կոնտինենտալ 6.0» մակնիշի՝ 88 RR 888 համարանիշի ավտոմեքենան, որը վարել է Վարդան Կարապետյանը եւ նրա մեքենային ուղեկցող «Տոյոտա Պռադո» մակնիշի 33 LD 840 համարանիշի ավտոմեքենան` խախտելով Ճանապարհային երթևեկության կանոնները՝ ուղեկցում էին միմյանց: Իսկ 2014-ի մայիսին, Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների պատմության մեջ ներգրավված էր արդեն Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը: Ըստ վարկածի՝ Առաքելյանը ճանապարհ է խնդրել Վալերի Հովհաննիսյանից և Նորայր Հարությունյանից, սակայն վերջիններս ճանապարհ չեն տվել: Դրանից հետո Գոռ Առաքելյանը դուրս է եկել մեքենայից, սկսել վիճաբանել նրանց հետ: Դրանից հետո Կարո Կարապետյանի փեսան հրազենից կրակոցներ է արձակել, որոնց պատճառով էլ տուժել է ոչ միայն վիճաբանող կողմը, այլև պատահական անցորդներ: Գոռ Առաքելյանը ձերբակալված էր, նա ազատ արձակվեց 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Կարո Կարապետյանն ակտիվ աշխատում էր ՀՀԿ-ի համար եւ իրեն հատուկ ոճով վիրավորեց լրագրողներին: Այս ամենը պատգամավորի և իր հարազատների հետ կապված պատմությունների մի փոքր մասն է միայն: Aravot.am-ի մեկ այլ տեղեկության համաձայն, Հովիկ Աբրահամյանը վաճառել է նաեւ Արարատի մարզի Նարեկ գյուղում գտնվող իր ելակի այգիները»: Մանրամասները՝ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանը միակ մարդն է, որ մեր թշնամուն ծնկի է բերել․ քաղաքացի (video) Նիկոլը ճղճղում է, ամեն քայլափոխի սեղաններից բռդուճ ուտում, ձեռքերն էլ վրան մաքրում․ Մանուկյան (video) Սրիկանե՛ր, դուք հազարապատիկ հանցագործներ եք․ Ռուբեն Հակոբյանի կոշտ խոսքը (video) ՈՒՂԻՂ․ «Հենց հիմա մետրոյում քաղաքացին խայտառակեց ու ստորացրեց Նիկոլին»․ Զոհրաբյան (video) «Բոլորը սպասում են ընտրությունների ելքին»․ Հայր Ռուբենն ասում է՝ Մասյացոտնի թեմում վերջին շրջանում իրավիճակը հանդարտ է Մասյացոտնի թեմի իրավիճակը Հայաստանի «մանրակերտն» է. Հայր Ռուբենը մանրամասներ է ներկայացնում Մեզ հալածանքի են ենթարկում․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից երկուսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է քամու ուժգնացում Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահելը կապում է Ալիեւի վերաբերմունքի հետ. Ռոբերտ Քոչարյան (video) Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են եռօրյա հրադադարը խախտելու համար Եթե «մաֆիան» այնքան հզոր է, ապա ինչո՞վ է զբաղվել իշխանությունը տարիներ շարունակ. Արմեն Հովասափյան Մակրոնի խայտառակ ավանտյուրան․․․ նոր աղետ բերողները (video) Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից դուրս է գրել ավելի քան 15 մլն դրամ․ Փաստաբան Տղե'րք, կա'նգ առեք, կյանքը Նիկոլով չի սկսվել, չի էլ ավարտվելու Ինքը ինչ որ մի տեղ թռնելու է. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am