Երևան-Մոսկվա առճակատումն արդեն բաց դաշտում է

«Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ ներգրավումը ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում նոր խնդիրներ կստեղծի», - երեկ Մոսկվայում, Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ «Այն գործիչները, որոնք հայտարարություններ են հնչեցնում եվրոպական կառույցների ուղղությամբ, հեշտությամբ կարող են կորցնել երկիրը», - ասել է Վոլոդինը՝ կոչ անելով կատարել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների դրույթները։
«Այն մարդիկ, որ ցանկանում են ԵՄ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ներգրավել այս հարցում՝ Ուկրաինայի, Հարավսլավիայի, այլ երկրների օրինակից ելնելով, պետք է 10 անգամ մտածեն և ծանրութեթև անեն, թե ինչով կարող է ավարտվել այդ ամենը», - հայտարարել է Վոլոդինը։

Դե ինչ, ինչպես ասում են` «կենացները քաղցրանում են»... Մոսկվայից Հայաստանի ուղղությամբ սպառնալիքներն ավելի ու ավելի ցայտուն են դառնում:

Մինչ Ադրբեջանի նախագահը պնդում է՝ Լեռնային Ղարաբաղ հասկացություն գոյություն չունի, ղարաբաղյան հակամարտությունն էլ անցյալում է, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի ղեկավարը Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանը քննարկում է Լեռնային Ղարաբաղում կարգավորման հետ կապված հարցեր:

Պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան երեկ հյուրընկալվել է նախ Պետդումայում, ապա՝ Դաշնության խորհրդում։

Դաշնային ժողովի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը, ըստ ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են «Լեռնային Ղարաբաղում կարգավորման և Լաչինի միջանցքի աշխատանքի հետ կապված հարցեր»։ Այլ մանրամասներ զրույցի այս հատվածի վերաբերյալ կողմերը չեն հաղորդում:

Ուշագրավ է, որ ՌԴ Պետդուման է ներկայացրել Գաֆարովայի հետ հանդիպմանը Վյաչեսլավ Վոլոդինի ծավալուն ելույթը՝ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում։

Իհարկե, Պետդումայի խոսնակը Հայաստանի անունը չի հիշատակել, բայց խոսքերից պարզ է դառնում, որ մեկնաբանում է մասնավորապես Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելություն տեղակայելու որոշումը:

Մոսկվայի կողմից Երեւանին ուղղված սպառնալիքների այսպիսի արտահայտված ոճը գալիս է ապացուցելու, որ ռուսական կողմն այսուհետ կարող է անցնել արդեն պատժիչ գործողությունների:

Ունա՞կ է Փաշինյանի իշխանությունը հարթելու իրավիճակը, կարգավորելու հայ-ռուսական հարաբերություններում առճակատման այս դաշտը...

Համենայնդեպս, դրա նախադրյալները դեռեւս չեն երեւում:

Հիշեցնենք, որ նույն թեմայով ավելի վաղ հայկական կողմի հասցեին կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը՝ պնդելով, որ Եվրամիության 100 անզեն ներկայացուցիչները կարող են միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել եղած հակասությունները։ Վյաչեսլավ Վոլոդինը իր հերթին հորդորել է հրաժարվել տարածաշրջանի իրավիճակի կարգավորման հարցում եվրոպական կառույցներին ներգրավելուց:

«Նրանք, ովքեր եվրոպական կառույցների ուղղությամբ են հայտարարություններ անում, կարող են երկիր կորցնել», - նախազգուշացրել է Ռուսաստանի օրենսդիր մարմնի խոսնակը և որպես օրինակ Ուկրաինան հիշատակել, պնդելով, որ այդ երկիրը կորցրել է պետականությունը, չունի մշակույթ, կրոնը ոտնահարված է, եկեղեցին՝ մասնատված։ «Նա, ով ցանկանում է խաղաղություն, ով ցանկանում է իրավիճակի կարգավորում, պետք է ոչ միայն հեռու մնա այդ քվազի խորհրդարաններից՝ և’ ԵԽԽՎ-ից, և’ Եվրախորհրդարանից, այլև հստակ գիտակցի, որ դրանց ներգրավումը կսրի իրավիճակը, կստեղծի նորանոր խնդիրներ։ Եվ եթե դա անում են, ապա պետք է պատասխանատվություն կրեն հետևանքների համար», - ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է Վոլոդինը և մատնանշել Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի Դաշնության ղեկավարների մակարդակով ընդունված հայտարարությունները՝ ակնարկելով, որ պետք է հենց այդ փաստաթղթերով առաջնորդվել:

Իսկ ահա ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերելք են ապրում...
Գաֆարովայի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանում է դաշնակից երկրի հետ հարաբերությունները է՛լ ավելի խորացնելու նպատակով։ Մատվիենկոյի խոսքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններն արդեն վերելք են ապրում նախագահներ Պուտինի և Ալիևի «բարձր աստիճանի վստահությամբ և փոխըմբռնմամբ» աչքի ընկնող շփումների շնորհիվ: «Կայուն և դինամիկ», - իր հերթին խոսելով ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերություններից՝ հայտարարել է Գաֆարովան։

Երկու պաշտոնյաներն էլ գոհունակություն են հայտնել ՝ անցած տարին արդյունավետ էր, կողմերի միջև տասը փաստաթուղթ է ստորագրվել, այդ թվում ամենակարևորն ու պատմականը՝ Մոսկվայի և Բաքվի դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը։

Երեկ, ըստ Ազատության, ավելացել է ևս մեկը փաստաթուղթ՝ խորհրդարանական համագործակցության համաձայնագիր, որն, ըստ Վոլոդինի, թույլ կտա Ադրբեջանի և Ռուսաստանի խորհրդարանների գործակցությունը նոր մակարդակի հասցնել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7323 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am