Էրդողանը չգնահատեց Փաշինյանի քծնանքը

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց օգնություն ուղարկել։ Նիկոլական քարոզչամեքենան տարածում է, թե բա՝ 1999–ին էլ է ՀՀ իշխանությունն օգնություն ուղարկել Թուրքիային, երբ այնտեղ երկրաշարժ եղավ: Այսինքն՝ իրենց քայլը հիմնավորում են «նախկիններն են մեղավոր» ոճի մեջ։

Այո՛, 1999–ին ՀՀ իշխանությունը երկրաշարժից հետո Թուրքիային ցավակցել և օգնություն է ուղարկել, բայց դա լրիվ այլ կոտեքստ ուներ։ Դա պատերազմում հաղթած Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի ուղարկած օգնությունն էր։ Դա Թուրքիայի գլխին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ցունամիի վերածող Հայաստանի օգնությունն էր։ Դա հայ–ադրբեջանական ու հայ–թուրքական հարաբերությունները միմյանցից տարանջատող Հայաստանի օգնությունն էր։ Դա տարածաշրջանում իր դերն ու կշիռն ունեցող Հայաստանի օգնությունն էր։ Դա Թուրքիայի առաջ չսողացող Հայաստանի օգնությունն էր։ Եվ վերջապես, դա մարդասիրական քայլ էր, որին շնորհակալություն հայտնեց Թուրքիայի նախագահը։

Նիկոլենք հիմա ներկայացնում են, թե, իբր, իրենք մարդասիրական քայլ են անում, բայց ստում են։ Նիկոլն՝ ուր, մարդասիրությունն՝ ուր։ Նիկոլը՝ հանուն իշխանության գալու, 2008–ի մարտի 1–ին 10 մարդու գլուխ կերավ։

2020–ի 44–օրյա պատերազմից հետո նա հայտարարեց, որ կարող էր կանգնեցնել պատերազմը հոկտեմբերի 19–ին, բայց քանի որ դրանից հետո իրեն կարող էին ասել «Նիկոլ դավաճան» ու իշխանություն կորցնելու վտանգ կարող է առաջանար, ուստի ինքը գերադասեց ավելի քան 2.000 զոհ տալ, քան թե ենթադրյալ իմիջային հարված ստանալ։ Ավելին՝ Նիկոլն ինքնախոստովանական հայտարարություն արեց՝ ասելով, որ կարող էին հազարավոր զոհերը չլինեին, ու մենք կրկին նույն պատկերը կստանայինք։

Մի խոսքով, մարդասիրության վարկածը բացառվում է։ Նիկոլի համար մարդը զիբիլ է, որին պետք է օգտագործել ու դեն նետել՝ հանուն փողի ու աթոռի։ Նա հանուն այդ աթոռի ու փողի ասում էր, որ գերիները թող սպասեն Բաքվի բանտերում։ Ու մինչև հիմա սպասեցնել է տալիս։

Եվ այսպես, Նիկոլը Թուրքիային օգնություն է ուղարկել՝ կրկին աթոռային ու փողային շահերից ելնելով։ Նա պարզապես քծնել է Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ ակնկալելով, որ նա կնպաստի իր աթոռի պահպանմանը, ինչն էլ հնարավորություն կտա շարունակել թալանը։ Բայց Էրդողանը հերթական անգամ է նվաստացնում Նիկոլ Փաշինյանին ու տվյալ դեպքում նաև՝ հայ ժողովրդին։

Բանն այն է, որ Էրդողանը կես բերան շնորհակալություն չի հայտնել Հայաստանին, մինչդեռ օգնության ձեռք մեկնած մյուս երկրներին հայտնել է։ Ուշագրավ է, որ Էրդողանն Ադրբեջանին շնորհակալություն հայտնելիս հիշել է 44–օրյա պատերազմը՝ խոստովանելով, որ Թուրքիան եղել է եղբայրական Ադրբեջանի կողքին։

Նիկոլը Էրդողանի կոշիկներն է լիզում՝ օգնություն ուղարկելով, բայց չի արժանանում որևէ ուշադրության։ Ընդամենը Թուրքիայի կողմից Ռուբեն Ռուբինյանի հետ բանակցող նշանակված թուրք դիվանագետն է հայրաբար շոյել Ռուբենի ու մյուս թրաշամանուկի գլուխն ու նրանց «օրագրերում» 5 նշանակել՝ Թուրքիային քծնելու հարցում։

Եթե Թուրքիան գնահատեր Նիկոլի քայլը, ապա գոնե փորձ կաներ իր կողմից մարդասիրական պատասխան տալ՝ ազդելով Ադրբեջանի վրա ու բացելով Լաչինի միջանցքը։ Չէ՞ որ անգամ դեբիլների համար է պարզ, որ Լաչինի միջանցքն Ադրբեջանը չէր համարձակվի փակել, եթե չլիներ Թուրքիայի հովանավորությունը։ Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։ Բայց դա Նիկոլին չի հետաքրքրում։ Ինքն էնտուզիազմով օգնություն է ուղարկում Թուրքիա, բայց ասում է, որ Լաչինի միջանցքի հարցը թող ղարաբաղցիք, ադրբեջանցիք ու ռուսները լուծեն, ինքը կապ չունի դրա հետ։ Իր գործը Թուրքիային քծնելն է, ինքը դա ամեն առիթով անում է։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 1015 անգամ
Լրահոս
Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար 22-ամյա մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին #ՀԻՄԱ․Նիկո՛լ, զգուշացնում եմ քեզ՝ 7 պորտով կանիծվես, իմ Վեհափառին չկպնես․հերոսի մայր Լիդա Առուշանյան (video) Թրամփը նշել է երեք հնարավոր սցենար Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Subaru»-ն, «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից. Azatutyun.am Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել (video) «Նիկո՛լ, մենք թքած ունենք քո ասածների վրա․ հելի ռադդ քաշի մեր երկրից»․ Նարե Սոսե (video) Ձեր դատական հայցերը ասնավանի չեն, դրանք գոյություն չունեն․․․ «Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա»․ Սերժ Սարգսյան Պուտինի «Միասնական Ռուսաստանը» առաջատար է Պետդումայի ընտրություններում․ նախնական տվյալներ Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am