Թուրքիայում այդպես էլ պետական մակարդակով չգնահատվեց Հայաստանի օգնությունը, և նույնիսկ այս հարցում Փաշինյանը ձախողվեց

Հայաստանի այսօրվա իշխանություններն ու իրենց քարոզիչները փորձում էին միջազգային հանրության մոտ «պրոգրեսիվ իշխանության» ընկալում ձեռք բերել, Թուրքիային օգնություն ցուցաբերելով երկրաշարժից հետո: Իսկ Թուրքիաի իշխանություններին քծնելով, փորձում էին լրացուցիչ դրական մեսիջներ ստանալ իրենց հասցեին:

Ներքին լսարանի համար էլ բացատրում էին, թե իրենց օգնությունը «միջազգային պրակտիկայի» խաղի կանոնների պահպանմամբ, օրինակ բերելով, թե նախորդ իշխանություններն էլ էին նման օժանդակություն տվել:

Նախ նշենք, որ 1999-ին, երբ ՀՀ իշխանություններն օգնության ձեռք առաջարկեցին Թուրքիային, այն ժամանակվա երկրաշարժի տուժածներին օգնության համար, այդ ժամանակ հայկական կողմն իրոք միջազգային սկբունքներին համապատասխան հումանիստական սկզբունքներով էր շարժվում: Այդ ժամանակ Արցախը շրջափակված չէր, Ադրբեջանը չէր սպառնում Հայաստանի անվտանգությանը, իսկ Թուրքիայից էլ սպառնալիքներ չէին հնչում Հայաստանի հասցեին:

Ավելին, Հայաստանի այն ժամանակվա քայլը դրական ընդունվեց Թուրքիայի ղեկավարների կողմից, և այն ժամանակվա Թուրքիայի ղեկավարը հրապարակավ շնորհակալություն հայտնեց Հայաստանին այդ քայլի կապակցությամբ:

Դա նշանակում էր, որ այն ժամանակվա Թուրքիան Հայաստանին դիտարկում էր, որպես տարածաշրջանային լուրջ գործոն և հենց այդ պատճառով նրա ղեկավարը շնորհակալություն հայտնեց մեզ:

Այսօրվա Թուրքիայի ղեկավարները Հայաստանին դիտարկում են, որպես պարտված կիսապետական միավոր, և հույս ունեն Փաշինյանի միջոցով վերջնականապես կազմաքանդել հայ-ռուսական հարաբերությունները, որպեսզի դրանից հետո, Ադրբեջանի ձեռքերով վերջնականապես լուծեն Հայաստանի հարցը, ինչպես որ լուծեցին հայերի խնդիրը 1915 թվականին:

Պարզ է, որ այսպիսի Հայաստանին նրանք այլևս լուրջ գործոն չեն համարում: Իսկ, օրինակ, Հունաստանին համարում են, և այդ իսկ պատճառով նրանց են գովաբանում, քանզի այդ երկիրը չի պարտվել պատերազմում, լուրջ գործոն է իրենից ներկայացնում, և իրենց ղեկավարն էլ քաղաքական ծաղրածու չէ, որ արհամարհեն:

Իսկ մեզ համարում են անմեղսունակ ժողովուրդ, որ մինչև հիմա իշխանությանը հանդուրժում է մի մարդում, ով երկիրը բերել է պարտության և դրանից հետո համարձակվում է իրեն լկտի պահել երկրի ներսում:

Այդպիսի երկրներին աշխարհում ոչ ոք չի հարգում և ճիշտ են անում: Քանզի մինջ երկիրը պահանջի հարգանք դրսից, նախ ինքն իրեն պիտի հարգի:

Ահա, թե ինչո՞ւ, նույնիսկ այս հարցում Նիկոլ Փաշինյանը դրական արդյունք չարձանագրեց և մեր բարի կամքին արձագանքեց ընդամենը Թուրքիայի կողմից Հայաստանի հետ բանակցող Սերդար Քըլըչը: Այսպիսի հրապարակային նվաստացում Հայաստանը չէր արձանագրել վերջին երեսուն տարվա ընթացքում և այս չափ առհամարված, նույնիսկ այսպիսի մարդասիրական բնույթի հարցում մենք չենք եղել:

Խնդիրը նրանում չէր, որ Հայաստանը պետք է օգնությամբ հանդես չգար, խնդիրը նրանում է, որ հանդուրժել այսպիսի ղեկավարին, արդեն ոչ միայն ամոթ է մեր ազգի համար, այլև վտանգավոր, քանզի դրանից հետո մեզ ոչ ոք աշխարհում լուրջ չի ընդունի և մենք կրկին կհայտնվենք համաշխարհային ասպարեզում քաղաքական մուրացկանի դերում:

Միթե՞ սա է մեր իրական առաքելությունը, որպես ազգ, եթե դա է, ուրեմն մենք չենք կարող ունենալ պետություն և ապրել այս տարածաշրջանում խաղաղ պայմաններում մեր հարևանների հետ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 259 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am