Ինչպե՞ս ստացվեց, որ «ժողովուրդը» դարձավ Հայաստանի ներկայացուցչական մարմնի մշտական հանձնաժողովի ղեկավար

Հայաստանում կա մի «անկախ» լրատվամիջոց, որից դուրս եկած գրեթե բոլոր լրագրողներն ու մեկնաբանները «զարմանալիորեն» հայտնվեցին Նիկոլ Փաշինյանի թիմում:

Մեկը՝ 2018-ի իշխանափոխությունից հետո, որոշ ժամանակ անց, դարձավ Փաշինյանի մամլո-խոսնակը: Մյուսը, ով համարվում էր այդ լրատվամիջոցի «դեմքերից» մեկը, այսօր գովաբանում է Փաշինյանի մոտեցումները Արցախի խնդրի կարգավորման հարցով: Իսկ երրորդը՝ «ժողովուրդը» հերիք չէ որ դարձավ ԱԺ պատգամավոր, իսկ այս օրերին էլ նրան «շնորհավորում են» ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ «ընտրվելու» կապակցությամբ:

Հիշեցնենք, որ այս անձնավորությունը վերը նշված «անկախ» լրատվամիջոցում աշխատում էր, որպես «ժողովուրդ»: Այսինքն քննադատում էր նախորդ իշխանություններին, իբր ներկայացնելով իրական ժողովրդի կարծիքները: Իրականում այդ անձնավորությունը քաղաքական բոմժության տեսակետներն էր հնչեցնում և, հավանաբար, հենց իր այդ տեսակետի պատճառով հայտնվեց Փաշինյանի թիմում: Այդ թիմում առանձնահատուկ ձևով են գնահատվում պրիմիտիվիզմը, տգիտությունը ու կատարյալ անգրագիտությունը:

Թե ինչու՞ և Ինչպե՞ս ստացվեց, որ այդ «անկախ» լրատվամիջոցից դուրս եկան բոլոր անձնավորությունները, դա խնդրի այլ կողմն է: Մյուս կողմը այն է, թե ինչու՞ հենց այդ միջակությունները գրավեցին Փաշինյանի ուշադրությունը:

Այս ֆենոմենը հասկանալու համար պետք է հասկանալ, թե ինչ սկզբունքով է ձևավորում իր իշխանությունը Նիկոլ Փաշինյանը:

Այդ սկզբունքները հետևյալնբ են.

-կամ նրան այս կամ այն կադրին «հուշում» են իր դրսի տերերը,

-կամ այդ կադրը պետք է լինի իրենից՝ Փաշինյանից տարիքով փոքր և կատարյալ անգրագետ, որպեսզի նրա ֆոնին, ինքը Փաշինյանը «լուրջ» գործչի ընկալում ունենա:

Կան նաև կադրեր, որոնց նա ստիպված է նշանակում, որպեսզի պետական համակարգը վերջնականապես չկազմաքանդվի, սակայն այս վերջին կադրերի նշանակումը ժամանակավոր բնույթ է կրում, քանզի նրանց, հասկանալի պատճառով Փաշինյանը չի վստահում:

Ժամանակին, նույն սկզբունքով գործում էր նաև Իոսիֆ Ստալինը: Նա իր կադրային ջարդի քաղաքականության շնորհիվ երկիրը հասցրեց այն մակարդակի, որ այլևս իրեն հավասար մարդ չեր մնացել իշխանությունում:

Իսկ ինքը՝ Ստալինը դրանից հետո սկսեց ընկալվել, որպես «ականավոր պետական գործիչ»: Մինչդեռ իրականում, մինչև այդ կադրային ջարդը, և հատկապես 20-րդ դարի 20-ական թվականներին, նրան համարում էին «շարքային գործիչ», ով մյուսներից ոչնչով չէր տարբերվում:

Հայտնի ռուս բոլշևիկ Լև Տրոցկին այդ առիթով նշում էր, թե «Ստալինը դա մեծագույն գորշ գործիչ էր»/величайшая посредственность/, որի բախտը բերեց, համակարգի շնորհիվ նա հայտնվեց «ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում», և իր իշխանության ամրապնդման համար կադրային «մաքրում» կազմակերպեց, որպեսզի երկրի մակարդակը իջեցնի իր մակարդակի»։

Լև Տրոցկու այս խոսքերը կարելի է կիրառել նաև Փաշինյանի դեպքում, պարզապես մեկ տարբերությամբ: Ստալինը իր երկիրը մեծ գնով դեպի վերև բարձացրեց, իր Փաշինյանը նույնպես մեծ գնով կազմաքանդեց Հայաստանը:

Դրա համար էլ Ստալինը կմնա պատմության մեջ, որպես խիստ հակասական գործիչ, իսկ Փաշինյանը հավերժորեն կմտնի հայ ժողովրդի պատմության մեջ, որպես ամենամեծ դավաճանների ցանկում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 330 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am