Մեր անմեղությունը մենք այնտեղ կապացուցենք. Սեյրան Օհանյանը՝ իր դեմ կարված գործի մասին (video)

ՀՀ իշխանությունների համար դեռևս գերակա չեն այն խնդիրները, որոնք վերաբերում են անվտանգությանը, պաշտպանությանը, Զինված ուժերին, բանակին, Արցախին, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Պատգամավորն ասաց, թե դատախազության կողմից ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ հետապնդում հարուցելու միջնորդագրերի ներկայացմանը չեն մասնակցել, քանի որ դրանց բոլորի վաղեմության ժամկետն անցած է։

«Եվ եթե մենք ստորագրեինք, ապա չէին լինի այդ միջնորդագրերը, իսկ մենք հրաժարվել ենք ստորագրելուց, քանի որ գտնում ենք, որ մեղավոր չենք։ Այդ գործերը շինծու են, որևիցե շահ որևիցե մի հարցում մենք չենք ունեցել, որևիցե մի շրջանակի հետ մենք պայմանավորվածություն չենք ունեցել», - ասաց Սեյրան Օհանյանը։

Բացի այդ, ըստ պատգամավորի, ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել նիստին, քանի որ համարում են, որ իշխանությունների կողմից դրանք իրականացվել են հանրության ուշադրությունը շեղելու համար։

«Չենք մասնակցել նաև, քանի որ մեծամասնությունը, ինչպես մնացած բոլոր հարցերը, դակելու էր նաև այդ հարցը։ Իսկ մենք պատասխանատու չենք ՔՊ-ական մեծամասնության առջև։ Մեղադրանքն առաջադրվել է, գործերը գտնվում են դատաիրավական համակարգում, մեր անմեղությունը մենք այնտեղ կապացուցենք», - նշեց Օհանյանը։

դիտվել է 186 անգամ
Լրահոս
Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video) Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է. պարզաբանում է Հայր Ասողիկը Սամվել Կարապետյանն՝ ԱԺ ծեծկռտուքի ու Փաշինյանի հունից դուրս գալու մասին (video) Անդրանիկ Թևանյանի գործով դատավորը պետք է թուղթը վերցնի ու․․․ Դերենիկ Մալխասյան (video) Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերությունները Երկու օտարերկրացի կալանավորվել է Փաշինյանն ու Պապիկյա՞նն են հայ զինվորի ձեռքը բռնած տանելու Ադրբեջանին հանձնեն․Կարապետյանի սուր խոսքը (video) 9 ամսում 35 հազարից ավելի վարորդ է տուգանվել Սյունիքում վխտում են Իրանի քաղաքացի թուրքեր ու ադրբեջանցիներ․ Նաիրի Հոխիկյան (video) Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի կրթության նախարարը խոստացել է լրացուցիչ 3000 ուսուցչի ընդունել դպրոցներ Վերաքննիչ դատարանը մերժել է միջնորդությունը Ալմաթիի հռչակագրից նենց էր խոսում, կարծես «Նոր Ավետարան» հայտնաբերած լիներ. Շարմազանով Ինչ 12 մլն, Նիկոլը գիտե՞ք՝ ինչքան փող է տարել․ Կարապետ Պողոսյան (video) Իսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ը «Մենք ձեզ զգուշացնում ենք»․ Պուտինի ելույթը՝ ԱՊՀ գագաթնաժողովում (video) Վարդաձորի դպրոցի ուսուցչուհու նկատմամբ տնային կալանք է կիրառվել Ռուսաստանը զգուշացում է ուղարկել հայ ժողովրդին.մեզ արհավիրքներ են սպասվում. Վիգեն Հակոբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am