Ի՞նչ կասկածներ ունի Արայիկ Հարությունյանը, որ չուներ նախկինում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր առաջ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել իրավապահ համակարգի ղեկավար կազմի հետ: Նա իրավապահ համակարգի առջև դրել է մի շարք խնդիրներ և մասնավորաբար շեշտել է Արցախի ներդրումային հիմնադրամի և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի՝ հատկապես 2020 թ. նոյեմբերից հետո տրամադրված միջոցները փոշիացրած, աննպատակ օգտագործած կամ դրանք մարելուց չարամտորեն խուսափած անձանց պարզելու, հիմնադրամներին և պետությանը պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ «բոլոր միջոցները» ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ այս հիմնադրամներում ստուգումների հարցը առաջ է եկել այն բանից հետո, երբ երկուսի հոգաբարձուների խորհրդի նախագահն էլ դարձել է պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Բանն այն է, որ մինչև 2023 թ. հունվարի 1-ը հենց Արայիկ Հարությունյանն է եղել հոգաբարձուների խորհրդի նախագահը, և միայն հունվարի 9-ին են նախագահի հրամանագրով այդ լիազորություններն անցել Վարդանյանին, իսկ դրանից ուղիղ մեկ ամիս անց Հարությունյանը նման հանձնարարություն է տալիս:

Հետաքրքիր է, թե ի՞նչ կասկածներ ունի ԱՀ նախագահը այս հիմնադրամների հետ կապված, որ չի ունեցել այն ժամանակահատվածում, երբ ինքն էր հոգաբարձուների խորհրդի նախագահը, առավել ևս, որ ստուգումների շրջանը վերաբերում է հենց այդ հատվածին... Ի դեպ, հավելենք, որ, ըստ մեր տեղեկությունների, պատերազմից հետո նշյալ հիմնադրամների կողմից շուրջ 10 մլրդ դրամի վարկեր են տրամադրվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 364 անգամ
Լրահոս
ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են 15 անօդաչու թռչող սարք Ալիևը նշել է, որ թշնամին՝ նկատի ունի Հայաստանին, պետք է միշտ վախենա, ինչպես դա հիմա է անում. Տիգրան Աբրահամյան Փոքր պետության նման վարքագիծը գրեթե միշտ հանգեցնում ծայրահեղ ընտրության` վատի և վատթարագույնի միջև. Գոռ Գևորգյան Իրանը մշտապես աջակցել և պաշտպանել է Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը․ Իրանի դեսպան. «Ազատություն» ՊՈԼՍՈՅ ՄԱՇԱԼԵԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԻ SYNODAL ԱՆՈՒՐՋՆԵՐԸ. Աղեքսանդր Քանանեան Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է․ Թալինի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում ՊՈԼՍՈՅ ՄԱՇԱԼԵԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԻ SYNODAL ԱՆՈՒՐՋՆԵՐԸ. Աղեքսանդր Քանանեան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ` Երևանում և մարզերում Տեղումներ կլինեն ձյան տեսքով 2 անշարժ գույք, 3.5 մլն կանխիկ գումար. Արսեն Թորոսյանի մտերիմ ընկեր Սմբատյանի հայտարարագրի հետքերով ՔՊ ցուցակի երկրորդ մասն արդեն կազմված է. «Հրապարակ» Մեսրոպ Մաշտոցը վերադառնում է. «Հրապարակ» ՔՊ-ում բողոքարկման դիմումներ են ներկայացվել. «Հրապարակ» Թամամյանի դեմ ցուցմունք է տվել Լեւոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետը. «Ժողովուրդ» Ով էր հարձակվել ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի վրա. դատախազի անգործության հետևանքը. «Ժողովուրդ» Նախարարը փոխնախարարից պահանջել է ջնջել ծաղրանքի տեսանյութը. «Ժողովուրդ» Հանրային հեռուստաընկերության եթերը՝ ռեստորանից. «Ժողովուրդ» Վիճակն այնքան վատ է՝ թոշակ է բարձրացնում․ «Հրապարակ» Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին 19-ամյա զինվորի մահվան փաստով կասկածյալը ձերբակալվել է․ մահացածի ծնողները գտնվում են արտերկրում Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին Ո՞վ է կառավարելու ընտրությունները. ժողովրդավարության վախճանը. Սուրենյանց Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա ձերբակալված Կղավելաշվիլին ծիծաղելի է համարում վերջին պատժամիջոցների կիրառումը Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն․ ՊՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am