ՇՏԱՊ․ ոստիկանները հարձակվել են, ոտքերով, ձեռքերով հարվածել փաստաբաններին, հայհոյել (video)

Փաստաբաններին ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի ենթարկելու միջադեպի շարժառիթը փաստաբանների մասնագիտական գործունեությունն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց տուժած երկու փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի շահերը ներկայացնող Հրանտ Անանյանը:

«Սա ոչ թե մասնավոր դեպք է, այլ փաստաբանական ինստիտուտի դեմ քայլ է, որովհետեւ մարդկանց ծեծի են ենթարկել մասնագիտական պարտականությունները կատարելու կապակցությամբ: Որեւէ ձեւով ծանոթ չեն եղել նախկինում, առնչություն չեն ունեցել»,-ասաց նա, ապա ներկայացրեց դեպքի մանրամասները:

«Առերես հարցաքննության ընթացքում, որին մասնակցել են փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը, անչափահաս վկան իր օրինական ներկայացուցչի եւ հոգեբանի մասնակցությամբ ցուցմունքներ է տվել իր հետ առերեսվող ոստիկանության Էրեբունու բաժնի օպերլիազորի հետ այն մասին, թե ինչպես են իրենց նախորդ օրը, ուսանողներին բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկել Էրեբունու բաժին եւ ինչպես են բաժնում խոշտանգել իրենց: Այդ թվում գլուխը ինչ-որ շորով ծածկել են, մի քանի հոգով ծեծի ենթարկել, գետնին պառկացրել, ոտքերը դրել իրենց վրա:

Այդ ցուցմունքի ժամանակ առերեսվող օպեր լիազորի մոտ, ըստ էության, լարվածություն է կուտակվել: Լարվածությունը հասել է գագաթնակետին, երբ անչափահաս ձերբակալվածի պաշտպանները հարցեր են ուղղել օպեր լիազորին դեպքի հանգամանքների ամբողջական բացահայտմանն ուղղված, ըստ էության, նաեւ օպեր լիազորին մերկացնելուն ուղղված: Այդ բոլոր հարցերը արձանագրվել են քննչական գործողության արձանագրության մեջ, դրանք ամբողջովին կոկիկ են ու կոռեկտ:

Սակայն առերեսվող օպեր լիազորը էլ ավելի է տաքացել, լարվել: Քննչական գործողության ժամանակ դռան մուտքի մոտ հավաքված են եղել շուրջ 10 հոգի օպեր լիազորներ, որոնք այդտեղ չպետք է լինեին: Ըստ էության, փաստաբաններին վիրավորելը, նրանց նկատմամբ անհարգալից արտահայտություններ անելը, անունը մերթ ընդ մերթ անվանարկելը, այնուհետեւ մինչեւ տվյալ քննչական գործողության արձանագրությունը ստորագրելը, օպեր լիազորը նաեւ դուրս է եկել սենյակից եւ միջանցքից կրկին սկսել է տարբեր բնույթի վիրավորական, պատիվն ու արժանապատվությունը կսկածի տակ դնող արտահայտություններ անել Մարզպետ Ավագյանի հասցեին: Վերջինս պարզաբանում է պահանջել եւ ասել՝ իրար չենք ճանաչում, մասնագիտական բերումով եմ այստեղ, ինչն է խնդիրը: Այդ հարցադրումներին հետեւում է ագրեսիվ պատասխաններն ու հարձակումը Մարզպետ Ավագյանի վրա:

Էմանուել Անանյանը, որ մի քանի վայրկյան անց է դուրս եկել միջանցք, երբ արդեն Մարզպետ Ավագյանին շրջափակել եւ ձեռքերով ու ոտքերով հարվածել են, հորդորել է հանգստանալ բոլորին, ոլորել են ձեռքերն ու հարվածներ են հասցրել: Երբ ձեռքերը ոլորված վիճակում էեղել, հ առերեսմանը մասնակցած օպեր լիազորը, ինչպես նաեւ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական օպեր գծով տեղակալը նույնպես հայհոյել են Էմանուել Անանյանին, իսկ առերեսվողը ձեռքով հարվածել է Անանյանի գլխին: Սա տեւական ժամանակ շարունակվել է եւ դադարել է բացառապես ՔԿ քննիչների միջամտության արդյունքում»,-պատմեց փաստաբանը:

Նրա խոսքով, հետագայում գնացել են, փորձել են արդարանալ, իբր Մարզպետ Ավագյանն է իրեն բացասական վարքագիծ դրսևորել. «Նույն ոճի մեջ են փորձել ներկայացնել, ինչ ոճի մեջ անչափահասներին էին բերման ենթարկել ոստիկանների նկատմամբ բռնության գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Այսինքն սցենարը նույնն է»,- ասաց փաստաբան Հրանտ Անանյանը։

Նա հայտնեց, որ փաստաբանները շարունակելու են անչափահաս ձերբակավածների շահերի պաշտպանությունը։

դիտվել է 568 անգամ
Լրահոս
Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video) Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է. պարզաբանում է Հայր Ասողիկը Սամվել Կարապետյանն՝ ԱԺ ծեծկռտուքի ու Փաշինյանի հունից դուրս գալու մասին (video) Անդրանիկ Թևանյանի գործով դատավորը պետք է թուղթը վերցնի ու․․․ Դերենիկ Մալխասյան (video) Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերությունները Երկու օտարերկրացի կալանավորվել է Փաշինյանն ու Պապիկյա՞նն են հայ զինվորի ձեռքը բռնած տանելու Ադրբեջանին հանձնեն․Կարապետյանի սուր խոսքը (video) 9 ամսում 35 հազարից ավելի վարորդ է տուգանվել Սյունիքում վխտում են Իրանի քաղաքացի թուրքեր ու ադրբեջանցիներ․ Նաիրի Հոխիկյան (video) Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի կրթության նախարարը խոստացել է լրացուցիչ 3000 ուսուցչի ընդունել դպրոցներ Վերաքննիչ դատարանը մերժել է միջնորդությունը Ալմաթիի հռչակագրից նենց էր խոսում, կարծես «Նոր Ավետարան» հայտնաբերած լիներ. Շարմազանով Ինչ 12 մլն, Նիկոլը գիտե՞ք՝ ինչքան փող է տարել․ Կարապետ Պողոսյան (video) Իսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ը «Մենք ձեզ զգուշացնում ենք»․ Պուտինի ելույթը՝ ԱՊՀ գագաթնաժողովում (video) Վարդաձորի դպրոցի ուսուցչուհու նկատմամբ տնային կալանք է կիրառվել Ռուսաստանը զգուշացում է ուղարկել հայ ժողովրդին.մեզ արհավիրքներ են սպասվում. Վիգեն Հակոբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am