Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 17406–ի

Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով զոհերի ու վիրավորների թիվը շարունակում է աճել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 17406-ի, վիրավորներինը՝ 71866–ի։
Թուրքիայում 7 օր սուգ է հայտարարվել։