Արտակարգ դեպք. Խարկովում կայծակի հարվածից դատարանի շենքը հրդեհվել է. տեսանյութ
Խարկովի Վերաքննիչ վարչական դատարանի շենքը հրդեհվել է կայծակի հարվածի հետևանքով։ Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 2000 քառակուսի մետր։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրությանը։
