Թեհրանի անսպասելի սենսացիոն դիրքորոշումը` «միջանցքի» և ԵՄ առաքելության մասով. Պատասխան Մոսկվային

Իրանը դեմ չէ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայմանը: Հայ-իրանական աշխատաժողովի շրջանակում, պատասխանելով լրագրողների հարցերին, այսօր հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրներին՝ դիվանագետը վերահաստատել է Իրանի դիրքորոշումը՝ խնդիրները լուծել բանակցությունների միջոցով:
Աբբաս Բադախշան Զոհուրի (Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Այլ երկրները կարող են իրենց նպաստը բերել տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման առումով։ Տարածաշրջանի երկրների մասնակցությամբ խնդիրների լուծումը կարող է ապահովել անվտանգությունը, խաղաղությունը, որը հիմնված կլինի երկխոսության և քննարկումների վրա:

Սա Իրանի կողմից, իսկապես, սենսացիոն հայտարարություն է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի համար Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայման հարցն անընդունելի է:

Բառացիորեն երեկ Բաքվում Ռուսաստանի դեսպանն անդրադարձել է այս թեմային:
Եվրամիության գործողություններն ուղղված են Ռուսաստանին ադրբեջանա - հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացից հեռացնելուն, հայտարարել է Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը ադրբեջանական Haqqin տեղեկատվական-վերլուծական պորտալին տված հարցազրույցում:

«Կարծում եմ՝ մենք չպետք է խաբվենք «քաղաքացիական առաքելություն» տերմինով», - ասել է Բոչարնիկովը՝ շարունակելով, թե «առաքելությունն ինքնին Եվրամիության ընդհանուր քաղաքականության վարողն է անվտանգության և պաշտպանության ոլորտում, այլ ոչ թե քաղաքացիական, և հնարավոր է, որ այն վերածվի ռազմական բաղադրիչներով ներկայության, նաև գոյություն ունի հնարավորություն, որ այս առաքելությունը կսկսի ընդլայնվել դեպի Լեռնային Ղարաբաղի տարածք»:

Ռուսաստանի դեսպանի խոսքով՝ եթե փորձեր արվեն ընդլայնելու այդ առաքելության ներկայությունը Արցախում, դա կարող է խնդիրներ առաջացնել տարածաշրջանում ներկա ռուս խաղաղապահների և սահմանապահների համար: «Նման խնդիրներն անվտանգության ռիսկ են ողջ տարածաշրջանում, ողջ Հարավային Կովկասում: Մեզ՝ այս տարածաշրջանի բաղկացուցիչ միավորներին, բնակիչներին, պետք չեն արտատարածաշրջանային ուժեր՝ այստեղ մեր խնդիրները լուծելու համար», - հայտարարել է Բոչարնիկովը։

Անդրադառնալով Բաքվի կողմից որպես «Զանգեզուրի միջանցք» ներկայացվող թեմային՝ Ռուսաստանի դեսպանը վստահեցրել է, թե բոլոր հիմքերը կան տրանսպորտային տնտեսական ուղիները բացելու ծրագրերն իրականացնելու համար: «Կարծում եմ՝ այս ուղղությունը կյանքի կոչվելու բոլոր հիմքերն ունի, այս հարցում անհաղթահարելի տարաձայնություններ չեմ տեսնում», - ասել է ռուս դիվանագետը՝ հիշեցնելով , որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խումբ կա, որը զբաղվում է այդ հարցերով։ «Նրանք իրականում հասել են փոխըմբռնման բարձր մակարդակի թե՛ բիզնես շահերի, թե՛ տեխնիկական նկատառումների առումով այս նախագծի իրականացման համար։ Ուստի կարծում եմ, որ դա միանգամայն իրագործելի է, և հուսանք, որ նույն տնտեսական նկատառումները կգերակայեն», - նշել է Բոչարնիկովը։

ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունները կարծես լրացնում են Բաքվում ՌԴ դեսպանին: Իրանի դեսպանը նաև անդրադարձել է «միջանցքի» թեմային
Որոշ խորամանկություն է նկատվում, խոսվում է այսպես կոչված միջանցքների, ինչ-որ գործողությունների մասին, բայց Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ նման միջանցք ստեղծվի։ Այս մասին «Հայ-իրանական հարաբերություններն ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ փետրվարի 9-ին ասել է Հայաստանում Իրանի Արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին։

Նա նշել է այն մասին, որ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը և Իրանն աշխատեն այս ուղղությամբ՝ հանդես գալով նախաձեռնություններով։ «Չպետք է թույլ տանք, որպեսզի նախաձեռնությունը բխի մեկ այլ կողմից, իսկ մենք ընդամենը համապատասխանենք դրան։ Հակառակը, մենք պետք է ինքներս հանդես գանք նախաձեռնությամբ։ Մենք պետք է նայենք, թե ինչ քայլեր են հարկավոր, ոչ թե սպասենք, որպեսզի լինի ինչ-որ միջանցքի բացման նախաձեռնություն, իսկ հետո արդեն մտածենք, թե ինչ դիրքորոշում զբաղեցնենք ու արտահայտենք այն։ Մենք չպետք է դա թույլ տանք»,- ասել է դեսպանը։

Իրանի կողմից Հայաստանի և Արցախի համար կարևոր նշանակության երկու հայտարարություններն արվեցին` Բաքվում Ռուսաստանի դեսպանի բավական ադրբեջանահաճո հայտարարություններին ի պատասխան:

Փաստորեն, ստացվում է, որ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը Հայաստանի տարածքում կողմնակից է երկիր, որը գտնվում է արևմտյան պատժամիջոցների տակ և առճակատման մեջ է գտնվում Արևմուտքի հետ փոխհարաբերություններում:

Սպասենք ոչ միայն Բաքվի, այլև` Մոսկվայի արձագանքին Թեհրանից այս խիստ ուշագրավ երկու դիրքորոշումների հարցով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 11066 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am