Գլուխները կախ «աշխատում» են Ալիևի մշակած հերթական տեքստի վրա

Պաշտոնական Երևանը դեռևս չի մանրամասնում՝ արդյոք Բաքուն ընդունել է իր հինգ սկզբունքներն ընդարձակելու, Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների հարցերը ներառելու՝ Հայաստանի առաջարկը: Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ասաց՝ նպատակահարմար չի համարում բացահայտել ադրբեջանական առաջարկների բովանդակությունը։

«Երևի քաղաքական առումով նպատակահարմար չի վերցնել առանձին որևէ դետալը և ասել՝ այս պահին ինչպիսին են կողմերի դիրքորոշումները այդ հարցի շուրջ, որովհետև վաղը կարող է բոլորովին այլ պատկեր լինի։ Կրկնում եմ՝ մեզ որոշ հարցերում դիրքորոշումները մոտեցնել հնարավոր է եղել, բայց հայկական կողմն ունի իր սկզբունքային հարցերն այս գործընթացում և այդ հարցերը բազմիցս ասել ենք», - նշեց նախարարը։

Արարատ Միրզոյանը երեկ Բեռլինում էր հայտնել՝ հայկական կողմը Ադրբեջանից հերթական առաջարկություններն է ստացել խաղաղության պայմանագրի վերաբերյալ և հիմա կողմերն աշխատում են այդ տեքստի շուրջ։

Երևանն էլ հերթական առաջարկները կներկայացնի, այսօր իր խորվաթ գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Հայաստանի արտգործնախարարը՝ առանց որևէ մանրամասների։ «Ըստ էության, քննարկման փուլում ենք, սա ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը, մեծ հաշվով, կանգ չի առել, և մեկնաբանությունները, առաջարկությունները շարունակվել են փոխանակվել: Եվ այժմ մենք հանդես կգնանք մեր նոր մեկնաբանություններով՝ ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հիման վրա», - նշեց Միրզոյանը։

Մինչ պաշտոնական Երևանը հայտարարում է, թե բանակցային գործընթացը չի կանգնել, Բաքուն հայկական կողմին մեղադրում է արհեստական խոչընդոտներ ստեղծելու համար:
«Հայկական կողմը կրկին դիմում է մանիպուլյացիաների և, ներկայանալով որպես կառուցողական կողմ, ձգտում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, [....] խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններին վերադառնալու փոխարեն արհեստական խոչընդոտներ է ստեղծում գործընթացի համար, անդրադառնալով Միրզոյանի երեկվա հայտարարություններին», - ըստ «Ազատության», ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը։

Հայաստանի արտգործնախարարն, ի դեպ, այսօր անդրադարձավ նաև Մոսկվայի հետաձգված հանդիպմանը, Միրզոյանը շեշտեց՝ հանդիպումը հետաձգվել է, չի չեղարկվել. - «Մենք որոշակի հարմար պահի կգործարկենք այդ հետաձգված հանդիպումը»:
Հայկական կողմը դեկտեմբերին չէր գնացել Մոսկվա՝ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով։ Այսօր Միրզոյանը չափազանցված համարեց հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի առկայությունը։ Հայտարարեց՝ կան նաև բազմաթիվ անհամաձայնություններ, բայց դրանք քննարկում են ռուս գործընկերների հետ։
«Հրապարակային, այդ թվում նաև կապված ՀԱՊԿ-ի դերակատարման և քաղաքական գնահատականների կամ դրանց բացակայության հետ, ճգնաժամ անվանել դրանք երևի չափազանց ուռճացված կլինի: Մենք մշտապես կապի մեջ ենք մեր ռուսաստանյան գործընկերների հետ», - ընդգծեց Հայաստանի ԱԳ նախարարը:

Մյուս կողմից Բաքուն պաշտոնական մակարդակով հայտարարում է, թե Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ անցկացնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, մինչդեռ Հայաստանն արհեստական խոչընդոտներ է ստեղծում այդ գործընթացի համար:

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն ասել է. «Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը հանդես է գալիս կարճ ժամկետներում խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններ անցկացնելու օգտին և միշտ պատրաստ է դրան»,- ասել է Հաջիզադեն: Նրա խոսքով՝ պայմանագրի շուրջ առաջարկները, որոնց մասին նախօրեին ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Երևանին ներկայացվել են 15 օր առաջ:

Բաքուն արդեն նախօրոք «մերժման» մեղքը գցում է Երևանի վրա...

«Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունից երևում է, որ խոսելով բանակցային գործընթացի մասին՝ հայկական կողմը կրկին դիմում է մանիպուլյացիաների և իրեն ներկայացնելով կառուցողական կողմ՝ փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը: Ինչպես հայտնի է, հենց հայկական կողմն է խախտել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի համաձայնեցված ընթացքը և անցյալ տարվա դեկտեմբերին հրաժարվել բանակցություններից:

Այնուամենայնիվ, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացին վերադառնալու փոխարեն նա արհեստական խոչընդոտներ է ստեղծում գործընթացի համար»,- ասել է Հաջիզադեն:

Այսինքն, Բաքուն ինչ-որ պարբերականությամբ տեքստեր է նախապատրաստում, որոշակի քարոզչություն է իրականացնում, ապա այդ առաջարկների մերժման մեղքը դնում Հայաստանի իշխանությունների վրա:

Մինչև ե՞րբ պետք է Փաշինյանն ու իր կառավարությունն այսպես, գլուխները կախ «աշխատեն» Բաքվի մշակած տեքստերի վրա, ընդ որում, առանց հասարակությանը տեղեկացնելու, թե ինչ են պահանջում ադրբեջանցիներն իրենցից և հայկական իշխանությունները ինչպես են պատկերացնում այս կամ այն խնդրի լուծումը:

Փաշինյանը հիմա էլ Հայաստան-Ադրբեջան խնդիրների լուծման գործընթացն է դրել մի շրջապտույտի մեջ, որում Երևանի առաջարկները մերժվում են, իսկ Բաքուն նորանոր պահանջներով տեքստեր է հրամցնում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 966 անգամ
Լրահոս
Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am