«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երբ սկսվեց Հյուսիսային պողոտայի շինարարությունը, և որոշվեց, որ շենքերի միջին հարկայնությունը լինելու է 9 հարկ, բազում քննադատություններ ու առաջարկներ հնչեցին, որ բարձր է, դրանք ստվերելու են Օպերայի շենքը, և Երևանի կենտրոնի հետիոտն հատվածի համար նպատակահարմար չէ։ Սակայն պողոտան կառուցվեց։
Իսկ հիմա Հյուսիսային պողոտայի շենքերի մեծ մասի գլխին հարկեր են ավելացվում։ Շենքը, իհարկե, նախագծվել է 8-9 հարկի հաշվարկով, դրա կոնստրուկցիան ավելին չի կարող կրել իր վրա, բայց սեփականատերերը որոշել են մի քիչ էլ փող աշխատել եւ եղածի վրա նոր հարկեր են ավելացնում։ Եթե մի շարքային քաղաքացի փորձի իր ցանկապատը նորոգել, հազար ստուգող ու տուգանող կհայտնվեն, սակայն «էլիտարներն» անարգել հարկ են բարձրացնում՝ խախտելով նախապես հաստատված նախագծերը»։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը