«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Թուրքիայից պաշտոնական դիմում առայժմ չի ստացել: ԵԱՏՄ-ն պատրաստ է 3-րդ երկրների հետ փոխշահավետ համագործակցության և կարող է առաջարկել փոխգործակցության տարբեր ձևաչափեր»:
Այսպիսի պատասխան է տվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության ներկայացուցիչ Յուլյա Նազարովան «Հայկական ժամանակի» հարցմանը:
Հանձնաժողովից մենք հետաքրքրվել էինք, թե քննարկվե՞լ է արդյոք Թուրքիայի հետ համաձայնագիր կնքելու հարցը կամ այժմ քննարկումներ ընթանո՞ւմ են այդ հարցով: Մեր հարցման մեջ նաև հիշեցրել էինք Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհայթ Զեյբեչկի այն հայտարարությունը, որ Թուրքիան առաջարկ է ստացել, որ բանակցություններ սկսի ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագրի ստորագրման մասին և հարցրել էինք, թե ի՞նչ ձևաչափով է առաջարկ արվել Թուրքիային: Այս հարցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը չի պատասխանել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը