Օբաման կոչ է անում փակել Գուանտանամոյի բանտը
Կուբայում ամերիկյան Գուանտանամո ռազմաբազայում գտնվող բանտը փակելը եւ այնտեղի դատապարտյալներին այլ վայրեր տեղափեխելը Միացյալ Նահանգների գանձարանի վրա 290-475 միլիոն ԱՄՆ դոլար կնստի: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը: Նշենք, որ ահաբեկիչների համար նախատեսված Գուանտանամոյի բանտը փակելու նախաձեռնությունը պատկանում է ԱՄՆ նախագահ բարաք Օբամային, ով այդ մասին խոսել է հեռուստաուղերձի ժամանակ: Փոխանցվում է, որ Գուանտանամոյի 25 կալանավորներ արդեն տեղափոխվել են երրորդ երկրներ: ԱՄՆ կոնգրեսականների դիտարկմանը, թե Գուանտանամոյի բանտը փակելուց հետո դատապարտյալները պետք է տեղափոխվեն Միացյալ Նահանգներ, Բարաք Օբաման պատասխանել է, որ երկիրն ունի անհրաժեշտ միջոցներ` այդ անձանց անվտանգ պահելու համար: Ըստ այդմ, ինչպես փոխանցում է Interfax-ը, Գուանտանամոյի կալանավորների տեղափոխման վերաբերյալ զեկույցը Կոնգրեսին Օբաման ներկայացնելու է այսօր` փետրվարի 23-ին:
