Ասում են՝ հանցավոր համաձայնությամբ, չեն ասում, թե ում հետ

«Հրապարակ» թերթը գրում է.
Այսօր խորհրդարանն անդրադառնալու է գլխավոր դատախազի միջնորդագրերին՝ ընդդիմության ներկայացուցիչ, պատգամավոր, նախկին Պնախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Երեք միջնորդագրերից մեկի տեքստը գաղտնի է, անգամ Օհանյանը դրան ծանոթ չէ, քանի որ գաղտնի փաստաթղթերին հասանելիություն չունի։ Մյուս երկուսում թվարկված են խախտումներ, որոնք արձանագրվել են Օհանյանի՝ նախարարի պաշտոնում եղած շրջանում (2008-2016 թվականներին)՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, առանձնապես խոշոր չափերով վատնում, հափշտակություն եւ այլն։


Աննա Վարդապետյանի միջնորդագրերի բնույթը պատկերացնելու համար նշենք Արմաշի դրվագը։ Գյուղապետի որոշմամբ համայնքի տարածքներ, Երասխի զորամասի ակումբը, կաթսայատունը, սանհանգույցը, այլ շինություններ անհատույց փոխանցվել են ՊՆ-ին, օտարվել են ՊՆ բարձրաստիճան անձանց, ապա, ըստ դատախազության, այլոց անունով գրանցվել են։ Կամ՝ հիշատակվում է Վեդիի կադաստրի ղեկավար անձնակազմից ոմն Էդիկ Ավետիսյան, որը, ըստ դատախազի, օրենքով արգելված գործարքներ է իրականացրել, քաղաքացիներին վաճառել է ՊՆ-ին պատկանող կառույցներ, վկայականներ է բաժանել, դրանք գնորդների անուններով է գրանցել եւ այլն։

Գլխավոր դատախազի տեքստերից առաջին տպավորությունն այն է, որ նախարարն է այս եւ այլ հանցանքները կատարել՝ խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, հափշտակություններ, չարաշահումներ եւ այլն։ Եվ ամենակարեւորը՝ նա այս հանցանքները կատարել է միայնակ՝ նախարարությունից որեւէ այլ պաշտոնյա դրանց չի մասնակցել, քանի որ այլ մեղադրյալ՝ նախարարության կազմից, չկա։ Միակ դիվային հանցագործն այս հսկայական կառույցի գլուխն է եղել՝ այժմ ընդդիմադիր պատգամավոր, իշխանության անաչառ քննադատ, պատերազմի հերոս, նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Միայն մեկ մեղադրյալի անուն է հայտնի այս գործերով՝ գործարար, ՊՆ զենքի մատակարար Դավիթ Գալստյանի։ Վարույթներից մեկով անցնում է նաեւ ՀՀ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդու անունը՝ Գրիգորի Խաչատուրով։ Վերջ։


«Հրապարակի» հետ զրույցում Սեյրան Օհանյանն իրեն հասցեագրված մեղադրանքների առնչությամբ պատասխանում է․ «Ես տեսաուղերձ եմ հրապարակել այսօր, որում նշել եմ, որ պետությանն ու բանակին վերաբերող բոլոր գործընթացները նախկինում իրականացվել են՝ հաշվի առնելով բանակի եւ տնտեսության շահերը։ Հատկապես բանակի օպտիմալացման, նրա մարտական եւ համակողմանի ապահովման հնարավորություններն ավելացնելու։ Եթե կան ավելորդ բաներ, որոնց պահպանման վրա մեծ ծախսեր են կատարվում, դրանցից ձերբազատվել են, մանավանդ, եթե դրանք անօգտակար վիճակում են՝ քայքայված, ինչը, անկասկած, բերել է նրան, որ մենք ունեցել ենք մարտունակ բանակ եւ ամուր թիկունք։ Այս ամենն իրականացվել է պետությունում գոյություն ունեցող օրենքների, գնումների ընթացակարգերի համաձայն»։

Տարօրինակ է այն հանգամանքը, որ ոչ մի այլ պաշտոնյա չկա մեղադրանքի տեքստում, ու ինչը որ գրված է, մեկ մարդու վրա է բարդված՝ նախարարի։ Կարո՞ղ է այդպես լինել։

«Դրանք ոչ թե միջնորդագրեր են, այլ խախտելով անմեղության կանխավարկածը՝ ուղղակի մեղադրանքներ են, ուղղված մեկ անձի։ Նույնիսկ եթե դրանցում կան հարցաքննությունների նյութեր, իմ հարցաքննությունների նյութերը ոչ ամբողջական են դրված։ Նշված է, օրինակ՝ հանցավոր համաձայնություն եւ այլն, եւ այլն, բայց, օրինակ, ոչ մի տեղ նշված չէ, թե այդ հանցավոր համաձայնությանն ում հետ եմ եկել, որն է այն օղակը, որի հետ ես հանցագործություն եմ կատարել։ Ես հայտարարում եմ, որ ՊՆ-ում աշխատելու եւ ծառայելու ժամանակ որեւէ մեկի հետ «հանցավոր համաձայնության» չեմ եկել որեւիցե մի գործով, որեւիցե մի անգամ, մեկ լումայի, չգիտեմ՝ մեկ միլիմետրի շահ չեմ ունեցել։ Այնպես որ, իրենք այդ միջնորդությունները ներկայացնելով, հանրության ուշադրությունն են ուզում շեղել, ուզում են թատերականացված ներկայացում տալ մեկ դերասանի՝ ՔՊ-ի կազմով թող ներկայացնեն»։


Միջնորդության դեմ ի՞նչ է առարկելու Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը, ի՞նչ ունի նա դատախազի տեքստերի դեմ։ «Չենք ընդունում այդ ամենը, բայց հնարավորությունը շատ քիչ է՝ չընդունելով այդ ամենը, դրա դեմ որեւէ բան ասել, քանի որ անհավասար վիճակ է։ Մի տեքստ են գրել, ինչ-որ հիմքեր են նշվում, բայց մենք այդ հիմքերը չունենք, որ գնահատենք։
Այդ միջնորդագրերում կոնկրետ մեղադրանքներ կան՝ ուղղված պարոն Օհանյանին։ Նաեւ խոսք է գնում ինչ-որ փաստաթղթերի եւ անձանց ցուցմունքների մասին։ Բայց դրանք չկան, արդեն վերլուծված են, կարծես սա պատրաստի մեղադրական եզրակացություն լինի։ Չկան ապացույցները, որպեսզի մենք էլ հնարավորություն ունենանք դրանց ծանոթանալու եւ ներկայացնելու մեր դիրքորոշումը, որ սա սենց է, սա՝ սենց։ Կամ՝ այդ գրածներով չի հաստատվում այն փաստը, որ պարոն Օհանյանն ինչ-որ մեկի հետ, խմբային շահերից ելնելով, համաձայնություն է ունեցել։ Մենք բազմաթիվ նման գործեր տեսել ենք։ Նույն Մարտի մեկի գործը, ՁորաՀԷԿ-ի գործը, որով դատախազը չհաստատեց մեղադրական եզրակացությունը։ Այսինքն, ինչ-որ բաներ գրված են, բայց երբ ծանոթանում ես, գործի մեջ խորանում ես, տեսնում ես, որ դրանք ճիշտ չեն մեկնաբանվում։ Այն, ինչ իրենք ասում են, այդ նյութերով դա չի ապացուցվում։ Բերել են ինչ-որ տեքստ, որի վերաբերյալ ապացույցներ չկան, որոնք գնահատելու հնարավորություն չունենք»։


Ըստ Կարեն Մեջլումյանի, դատախազի բերած տեքստերը պատրաստի մեղադրական եզրակացություն են, այսինքն՝ քրեական հետապնդումը փաստացի իրականացրել են, առանց խորհրդարանի համաձայնության։ «Այն, ինչ կա, մի մեղադրական եզրակացություն է, ինչը նշանակում է, որ քրեական հետապնդումն արդեն իսկ իրականացրել են, ավարտել են, եզրակացություն են արել, այն դեպքում, երբ միայն ԱԺ համաձայնությամբ կարող էին այդ հետապնդումն իրականացնել»։

Սեյրան Օհանյանը սկսված գործընթացը որակել է որպես քաղաքական հետապնդում եւ հրապարակավ հիշեցրել, որ միջնորդագրերը ներկայացվել են Ազատի դեպքերի օրը եւ Արցախի անվտանգության հարցերից, այս ցավալի դեպքից՝ «այս ամենից շեղելու համար են»։

դիտվել է 513 անգամ
Լրահոս
Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի Ցեխ շպրտելով սրբությունը չեն նսեմացնում. ընդամենը բացահայտում են սեփական հոգևոր դատարկությունը ԱՄՆ-ն պետք է փոխի մոտեցումը. Իրանի ԱԳՆ Սլովակիան հավանություն չի տա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին. Ֆիցո ՄԻԵԴ-ը «Էլեկտրիկ Երևանի» գործով ՀՀ-ի դեմ վճիռ է կայացրել․ 3 անձի ազատության իրավունք խախտվել է․ Հետք Այսօր ԿԸՀ-ն առաջադրման փաստաթղթեր չի ստացել Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին 300 հազար դոլար էր հափշտակել․ ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերել են հետախուզվող կնոջը «Սարսափելի բան է լինելու․ Ալիևը սադրանք է անելու, զորք մտցնի․․․»․ Դերենիկ Մալխասյան (video) Նիկո՛լ, Պուտինը, որ սկսի պատժել, գիտե՞ս՝ ոնց ես «լացելու»․ Դերենիկ Մալխասյան (video) Ընտրակաշռքի՞ց ես խոսում․ Գառնիկ Դանիելյանը ձայնագրություն միացրեց (video) Նիկոլը խանգարմունքի է հասել․․․ գիտի՝ Սամվել Կարապետյանն ինչ կանի․ Հայկ Նահապետյան (video) Մի՛ վախեցեք, հանգի՛ստ եղեք․ Կարապետյանի օրոք բոլորն իրենց ընտանիքների գլխին են լինելու. Ալեքսանյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, էդ ու՞մ ես, ինչ խնդրում․․․ էս սուտը լսե՛ք․ Հայկ Նահապետյան (video) «Հունիսի 7-ին շալվարդ հանելու ես վրայիցդ»․ Գառնիկ Դանիելյան (video) Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ. ամերիկյան Politico Սամվել Կարապետյանի գլխավորությամբ այստեղից շարժվելու ենք, ու․․․ Էդգար Ղազարյան (video) Բերման է ենթարկվել «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը Ուզում են կանգնեցնել մեր ժողովրդի՝ Ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, չեն հաջողելու, շուտով կտեսնեք Մենք պայքարելու ենք սրանց կեղտոտության դեմ․ Ալիկ Ալեքսանյան (video) Անձն ինքնասպան է եղել կալանավորվելուց 4 օր անց․ ռիսկի գնահատման արդյունավետությունը բավարար չէ. հայտարարություն Պատերազմ կեղծո՛ղ, ժողովրդին շունշանգյալ ես ասում, հղի կանանց գցում մեքենայի տակ․ Հենրիխ Դանիելյան (video) Ինքնին անընդունելի երևույթ է․ հենց իրենց մանիպուլյատիվ նպատակներով հնչեցրած թվերն են փաստում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am