Թուրքիայի արեւելյան շրջաններում նոր երկրաշարժ է տեղի ունեցել

Երկուշաբթի կեսօրին Թուրքիայի հարավ-արեւելքում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է թուրքական Քանդիլլի սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է Մալաթիայի նահանգում, որն ավելի վաղ նույնպես տուժել էր գիշերային երկրաշարժից, ցնցումները զգացվել են Անկարայում։