Թուրքերի «փափուկ» սպառնալիքները սաստկանում են

Թուրքիայի պաշտպանության նախարարը «ստիպում» է

Հայաստանը պետք է սեղմի Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների «պարզած խաղաղության ձեռքը», Milliyet թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Ըստ նրա՝ արտաքին ազդեցությամբ պայմանավորված «երազներում մնալը» տրամաբանական մոտեցում չէ։

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանն օգտվի այս հնարավորությունից»,- ասել է Հուլուսի Աքարը: Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը շարունակ մերժվում է Հայաստանի կողմից, և դրանով անցնող երկաթուղիներն ու ճանապարհները արժեքավոր են տարածաշրջանի տնտեսական, սոցիալական կյանքի և անվտանգության տեսանկյունից։

«Խաղաղության և կայունության համար կարևոր շանս է ստեղծվել»

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Արգենտինայի իր պաշտոնակցի հետ Ստամբուլում համատեղ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ անդրադարձել է ներքոնշյալ հարցին։ «Կովկասում Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության և կայունության համար կարևոր հնարավորություն ի հայտ եկել։ Այս հարցում արվող քայլերի, Թուրքիա- Հայաստան, Հայաստան-Ադրբեջան կարգավորման քայլերի մասին նույնպես այսօր մեր հանդիպմանը տեղեկատվություն եմ փոխանցել արգենտինացի իմ գործընկերոջը»։

Ըստ Չավուշօղլուի՝ իրենց նպատակն այն է, որ Հարավային Կովկասը ևս լինի կայունության և զարգացման տարածաշրջան։ Եվ իբր դրա համար Թուրքիա և Ադրբեջանն անկեղծ քայլեր են անում, դեռ մի բան էլ այդ հարցում քաջալերում են Հայաստանին։ «Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասն առաջիկայում լինելու է մի տարածաշրջան, որտեղ խոսվելու է զարգացման, կայունության և խաղաղության մասին»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։

«Անկարայում պատրաստ են բացել Հայաստանի հետ սահմանները, բայց նախապայման կա»

Թուրքիան պատրաստ է բացել Հայաստանի հետ սահմանները, հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Նա հավելել է, որ այս հարցը կախված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումից։ «Եթե քաղաքական կայունություն ձեռք բերվի, Կարսում սահմանային անցումները կբացվեն։ Արդյունքում` երկկողմ առևտրաշրջանառությունը կավելանա», - նշել է նա: Վերջինս նաև հավել է, որ Թուրքիան պատրաստ է սեղմ ժամկետներում վերականգնել բոլոր ենթակառուցվածքները և հայ-թուրքական սահմանին նոր անցակետեր բացել։

Պաշտոնական Անկարան սկսել է բանեցնել «բլիթի և մտրակի» գործիքը: Նրանք հայերին ցույց են տալիս, թե ինչ հրաշք տնտեսական բարգավաճում է սպասում, եթե Հայաստանը համաձայնի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, մյուս կողմից, նրանց` «եթե Հայաստանը համաձայնի», «եթե Հայաստանը սեղմի թուրքական ձեռքը» բաց հայտարարության ենթատեքստը հետևյալն է, որի մասին նրանք, բնականաբար հրապարակային չեն ասում` «իսկ եթե չհամաձայնեն` մենք նորից պատերազմ կսկսենք»:

Ում համար պարզ չէ, որ Անկարան ու Բաքուն այս հարցում ունեն միասնական դիրքորոշում, ու եթե Էրդողանը չտեսնի Ադրբեջանի լիակատար բավարարվածությունը` Թուրքիայի սահմանը չի բացվելու, Նիկոլ Փաշինյանի սպասած «տնտեսական հրաշքը» չի լինելու:

Իրականում, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից այս հայտարարությունները վկայում են այն մասին, որ նրանք աշխարհին ցույց են տալիս, թե պատրաստ են Հայաստանի հետ խաղաղության, այդ Հայաստանն է մերժում, հետևաբար, նրանք ստանում են հետագա «արդարացում», թե ինչու պետք է պատժեն «ապակառուցողական» Հայաստանին:

Ընդամենը սա է թաքնված թուրք պաշտոնյաների իրար հաջորդող հայտարարությունների տողատակերում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3423 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am