Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ջանիբեկյան –Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում 22-ամյա Արման Ենոքյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 97 ՍՏ 999 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, տապալել խաչմերուկը կարգավորող լուսակիրը /սվետաֆոր/ այնուհետև հայտնվել մայթին՝ բախվելով կայանված վիճակում գտնվող Gold մակնիշի 35 CO 804 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Մինչ կժամանեին ՃՈ աշխատակիցները, երթևեկությունը նշված հատվածում կաթվածահար էր եղել: Վարորդները մեկը մյուսին չզիջելով՝ ստեղծել էին հսկայական խցանում: ՃՈ-ի ժամանումից հետո երթևեկությունը նշված հատվածում կյարգավորվեց: Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Վթարի պատճառը եղել է այն, որ մեկ այլ մակնիշի ավտոմեքենա, ով, ըստ տեղեկությունների՝ տաքսի է, վթարային իրավիճակ է ստեղծել Niva-ի վարորդի համար, ինչի հետևանքով տեղի է ունեցել վթարը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Niva-ի վարորդին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գտնվող Յուղման կետի աշխատակիցները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը