Հայաստանի «դեսպանատունը»` պատմական Լյուբլին քաղաքում. երբ ազգային խոհանոցը դիվանագիտական կարևոր առաքելություն է իրականացնում. լուսանկարներ

Մի պահ պատկերացրեք օտար երկրում ժամանակավոր կացությամբ մեկնած հայ զբոսաշրջիկի շփոթմունքն ու ներքին ցնծությունը, երբ տարեմուտի ցուրտ երեկոյին փողոցում զբոսնելիս հանկարծ շնչում է հայրենական խոհանոցի ուտեստների բույրը…հայկական տոլման, խորովածը, խաշլաման…

Գաղտնիք չէ, որ խոհանոցը յուրաքանչյուր երկրի այցեքարտն է, և նրանք , ովքեր ներկայացնում են ազգային խոհանոցը արտերկրում, յուրահատուկ դեսպաններ են՝ գործուղված կարևոր առաքելությամբ: Խոհանոցը առանձնահատուկ մեծ դեր է խաղացել մեր հայկական ընտանեկան ավանդույթները պահպանելու և օտար երկրում օտարացումը կանխելու գործում: Հայապահպան այս կարևոր առաքելությունը ստանձնած Անտաշյանների ու Չիլինգարյանների ընտանիքը՝ ծագումով Լոռվա չքնաղ բնաշխարհից, արդեն 8-րդ տարին է Լեհաստանի Լյուբլին քաղաքի հենց սրտում՝ Հին քաղաքում/ Stare Miasto/ իր հյուրընկալ դռներն է բացում ինչպես օտարազգի, այնպես էլ հայազգի այցելուների համար՝ ներկայացնելով հայկական խոհանոցի հին, ավանդական ուտեստները:
Լյուբլին-ի պատմական թաղամասում գործող «Արմենիա» ռեստորանը, ասես, մի գողտրիկ Հայաստան լինի, յուրահատուկ հայկական՝ լեռնային ու քարքարոտ ինտերիերով, որի յուրաքանչյուր անկյունում ցուցադրված արվեստի նմուշներից կարող ես ծանոթանալ հայոց պատմությանն ու դարավոր ավանդույթներին՝ գինեգործությանը, կավագործությանը, գորգագործությանը, խաչքարերին և այլն, իսկ հայոց այբուբենով ու զարդանախշերով պատկերված գոգնոցներով շրջող բարձրահասակ լեհուհի մատուցողուհիների հյուրընկալ ու բարեհամբույր սպասարկումը և այցելուներին հայերեն լեզվով ողջունելը ուղղակի գովելի է:
Եվ որքան էր մեծ մեր զարմանքը և անթաքույց հպարտությունը, երբ այս վայրը քեզ անվերապահորեն խորհուրդ են տալիս այցելել օտարազգի ծանոթներդ՝ որպես քաղաքում ամենահամեղ սնվելու տարբերակ, այստեղ անգամ գները հայկական են՝ երևանյան գներին համապատասխան: Եվ, իսկապես, Լյուբլինի «Արմենիա»-ն արդեն հասցրել է դառնալ սիրված ու պահանջված վայր ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների կողմից: Այն գրեթե միշտ լեփ լեցուն է այցելուներով, իսկ տոնական օրերին՝ անհնար է ազատ տեղ գտնել:
Այս հաստատության պատվավոր այցելուներից են՝ Լյուբլինի գլխավոր ճարտարապետը, Լեհաստանի գլխավոր նյարդավիրաբույժը, լեհ անվանի թատերագետ և քննադատ Մաչեյ Նովակը: Այն նաև Լյուբլինի քաղաքապետ` Քշիշտոֆ Ժուկի և նրա ընտանիքի սիրված վայրն է դարձել: Քաղաքի բնակիչներն այն անվանում են Հայաստանի Հանրապետության դեսպանատունը՝ Լյուբլինում: Լյուբլինի «Արմենիա»-ն արդեն քանի տարի նաև կապող օղակ է հանդիսանում Սփյուռքի հայության համար, այստեղ են այցելել մեր հայրենակիցները Բելգիայից, ԱՄՆ-ից, Անգլիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Գերմանիայից և այլն: Այն նաև ակտիվ մասնակցում է Լյուբլին քաղաքի մշակութային կյանքին, իրականացնում բարեգործություն տեղի մանկատների համար:
Ինչպե՞ս առաջացավ Լեհաստանում հայկական խոհանոց հիմնելու միտքը, ի՞նչ դժվարություններ հաղթահարվեցին այդ ճանապարհին, այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Լյուբլինի «Արմենիա»-ռեստորանի հիմնադիրներից՝ Գայանե Անտաշյանի հետ: Որպես բարեպաշտ հայ քրիստոնյա, անգամ խոհանոցում տիկին Գայանեի սեղանի գիրքն Աստվածաշունչն է, իսկ կյանքի կարգախոսն ու հաջողության գրավականը՝ Աստծով և հավատքով:

-Տիկին Գայանե, ո՞րն էր Լեհաստանում հայկական խոհանոց հիմնելու շարժառիթը:

- « Ռեստորանի բացման առաջին իսկ օրվանից մեր գլխավոր շարժառիթը և նպատակը՝ հայկական խոհանոցն ու հյուրընկալությունը ճանաչելի դարձնելն է ամբողջ աշխարհում, այն որպես ապրանքանիշ ներկայացնելը: Պետք է արձանագրեմ, որ հայկական ազգային խոհանոցն այսօր բավականին պահանջված է արտերկրում և, մասնավորապես, այստեղ՝ Լեհաստանում: Մենք փորձում ենք ազգային ուտեստների միջոցով օտարերկրյա այցելուներին ներկայացնել մեր երկրի պատմությունն ու մշակույթը: Մեր ճաշացանկի յուրաքանչյուր ուտեստ մատուցվում է համապատասխան տեղեկանքով, որտեղ բաղադրության հետ միասին ներկայացվում է դրա ծագման պատմությունը, ազգային ավանդույթները: Օրինակ՝ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման 100-ամյակին «Արմենիա»-ն իր ճաշացանկում ավելացրեց «Բայազետ» հայկական ավանդական ճաշը, որի բաղադրատոմսը ինձ ժառանգություն է հասել Բայազետից Հայաստան գաղթած տատիկիցս և այն ես ինքս եմ պատրաստում: «Բայազետ»-ն այսօր հանդիսանում է մեր ռեստորանի գլխավոր ճաշատեսակը, «коронное блюдо»՝ այցելուներին ներկայացնելով Հայոց ցեղասպանության ողջ պատմությունը»:

- Հե՞շտ էր միգրանտի համար Լեհաստանում փոքր բիզնես զարգացնելը. Ի՞նչ դժվարություններ հաղթահարվեցին և ո՞րն է արտերկրում Ձեր հաջողության բանալին :

-«Դժվարություններ , ինչ-խոսք, կային սկզբնական շրջանում, մենք ամենը սկսեցինք ինքնուրույն, քայլ առ քայլ՝ երկար ուսումնասիրելով երկրի առանձնահատկությունները, օրենսդրական դաշտը: Հաջողության հասնելու համար երկար տարիներ պահանջվեցին, և, ի վերջո, Աստծո օգնությամբ և ընտանիքիս՝ ամուսնուս՝ Գալուստ Չիլինգարյանի ու զավակներիս քրտնաջան աշխատանքի արդյունքում մեր ռեստորանն արդեն 8 տարի է գործում է և հասցրել է սիրվել տեղացիների ու զբոսաշրջիկների կողմից: Մեր հաջողության հասնելու գրավականը և կարգախոսը, նախևառաջ, օրինապահ քաղաքացի լինելն է, հարգել և խստորեն պահպանել այն երկրի օրենքները, որտեղ ապրում ես: Այս հոգեբանությամբ էլ դաստիարակվել են մեր զավակները և այժմ արդեն՝ թոռնիկներս: Մեր երկրի ու ռեստորանի պատիվն է՝ ըստ արժանվույն դիմավորել հյուրին, սպասարկել և ճանապարհել՝ նորից հյուրընկալելու ակնկալիքով»:
Ի դեպ, տիկին Գայանեի զավակներն ու թոռներն արդեն հասցրել են հաջողություններ գրանցել Լեհաստանում իրենց տաղանդով: Որդին` Հովհաննես Չիլինգարյանը, սպորտսմեն է, զբաղվել է խառը մենամարտեր (MMA) սպորտաձևով և կարճ ժամանակահատվածում զգալի հաջողությունների հասել իր ասպարեզում, կրկնակի գավաթակիր է։ Ներկայումս նա անցկացնում է անհատական մարզումներ լեհ երեխաների համար։ Դուստրը՝ Անուշիկը շարունակում է ընտանեկան ավանդույթները և հանդիսանում է մեկ այլ սիրված հայկական ռեստորանի սեփականատերը Լյուբլին քաղաքում՝ ներկայացնելով մեր ազգային խոհարարական ավանդույթները: Ավագ թոռնուհին՝ Կարինան, Լեհաստանի բարձր մրցանակակիր է վոկալի ոլորտում:

Մեր վերջին հարցին՝ ի՞նչ կմաղթեք Հայաստանում գտնվող Ձեր հայրենակիցներին, տիկին Գայանեն երկար լռում է…այնուհետև, մի կերպ զսպելով արցունքները, կամքի գեր լարումով և կոկորդը սեղմած՝ պատասխանում.

-«Մենք այստեղ օր ու գիշեր ապրում ենք Հայաստանով, Հայաստանի լուրերով: Իմ միակ մաղթանքը, որ երկրի սահմաններն ամուր լինեն, մեր զինվորների մահերը ոչ միայն պակասեն, այլ ընդհանրապես չլսենք այդ մասին, թող մեր յուրաքանչյուր կորցրած զինվորի փոխարեն, հայ մայրերն ունենան չորսը, հինգը… Փա՛ռք ու պատիվ մեր զոհված հերոսներին, մենք մեր ողջ ընտանիքով խոնարհվում ենք Եռաբլուրում ննջող մեր հերոսների շիրիմների, նրանց լույս հիշատակի առջև, ովքեր էլ, որ այժմ ծառայում են Հայոց բանակում, միակ աղոթքս է, որ ողջ ու առողջ վերադառնան իրենց օջախներ: Մոլորակի վրա բացվող արեգակի ամենավառ շողերը ցանկանում եմ Հայոց աշխարհի վրա ծագի և ադամանդի նման փայլեն հայ մանուկների աչուկները»:
Վերջում, մեզ մնում է միայն ավելացնել, որ Լեհաստանի պատմական Լյուբլին քաղաքում գործող հայկական «Արմենիա» ռեստորանը՝ հայի տո՛ւնն է, հայի օջախը, որի հյուրընկալ դռները երբեք չեն փակվում և մշտապես բաց են բոլորի համար:

Հարցազրույցը վարեց՝ Աննա Վարդանյանը
Լյուբլին, փետրվար, 2023Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

 

 

դիտվել է 2748 անգամ
Լրահոս
ՀՅԴ համամասնական ցուցակը Արտաշատի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Գերասիմ Վարդանյանը Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար 22-ամյա մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին #ՀԻՄԱ․Նիկո՛լ, զգուշացնում եմ քեզ՝ 7 պորտով կանիծվես, իմ Վեհափառին չկպնես․հերոսի մայր Լիդա Առուշանյան (video) Թրամփը նշել է երեք հնարավոր սցենար Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Subaru»-ն, «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից. Azatutyun.am Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել (video) «Նիկո՛լ, մենք թքած ունենք քո ասածների վրա․ հելի ռադդ քաշի մեր երկրից»․ Նարե Սոսե (video) Ձեր դատական հայցերը ասնավանի չեն, դրանք գոյություն չունեն․․․ «Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա»․ Սերժ Սարգսյան Պուտինի «Միասնական Ռուսաստանը» առաջատար է Պետդումայի ընտրություններում․ նախնական տվյալներ Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am