Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը փակագծեր է բացում

Նոյեմբերին Պեմզաշենում կնոջ և երկու անչափահաս երեխաների սպանության դեպքով ձերբակալված Արկադի Բարսեղյանի պաշտպան Վլադիմիր Մինասյանը համոզված է, որ իր պաշտպանյալը առաջադրված մեղադրանքի հետ կապ չունի։ Նա այդ մասին hraparak.am- ի հետ զրույցում նշել էր դեռ 2022-ի նոյեմբերին: Չնայած փաստաբանի տված գնահատականին, դաժանաբար սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը մեզ հետ զրույցում պնդում է, որ մարդասպաններն իր բնորոշմամբ՝ ձերբակալված երկու վիժվածքներն են. «Փաստերը կան, անալիզի արդյունքները կան, ո՞նց կարելի ա անգամ կասկածել, որ էդ մանյակները չեն սպանել», - ասում է Սևակը: Տղամարդու օրը սկսվում է Պեմզաշենի գերեզմանատանը, ամեն առավոտ, լույսը բացվելուն պես, Սևակ Մելիքսեթյանը շտապում է գերեզմանատուն. «Նրանք իմ կյանքի իմաստն էին, չկա մի գիշեր, որ երազիս մեջ չտեսնեմ երեխաներիս», - ասում է նա:

Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը նոյեմբերի 9-ին հայտնաբերվել էին սեփական տան ննջասենյակում։ Սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված էին եղել։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Ձերբակալված են Վրույր Բարսեղյանն ու Արկադի Բարսեղյանը: Դաժանաբար սպանված ըտանիքի հայրը վրեժով է լցված. «Թող դրանց տան ինձ, ես գիտեմ ինչ կանեմ», -ասում է Սևակ Մելիքսեթյանը:

-Սևակ, գործն ի՞նչ ընթացքում է այժմ:

-Ինչ-որ գործողություններ են անում, բայց դա իմ ասելով չի, ոչ էլ իրենց ասելով ա:

-Երբ տեղի ունեցավ այդ սարսափելի դեպքը, տարբեր խոսակցություններ, տարբեր վարկածներ առաջ քաշվեցին: Անգամ կասկած կար, որ ադրբեջանցիներն են սահմանը հատել, դիվերսիա իրականացրել:

-Մեր հայ ժողովրդին գիտեք էլի, ինչ ասես խոսում են: Էս ժողովրդից ամեն ինչ հավատալու ա: Մանյակ մարդասպաններ, վիժվածքներ: Մտածել են եսիմ ինչ միլիարդատեր եմ…. փաստ է, որ նրանք մանյակ են:

-Արկադի Բարսեղյանի պաշտպանը պնդում է, որ իր պաշտպանյալն անմեղ է: Դուք համոզվա՞ծ եք, որ մարդասպանները հենց ձերբակալված անձինք են: Չկա՞ն այլ կասկածյալներ:

-Փաստեր կան, անալիզի արդյունքներ կան, դրանցից մեկն էլ մեղքն ընդունել է:

-Ոստիկանները շարունակո՞ւմ են Պեմզաշենում հսկողություն իրականացնել:

-Հսկողություն իրականացնում են: Կանգնած են դրանց տների մոտ:

-Որտե՞ղ են ենթադրյալ հանցագործների ընտանիքի անդամները:

-Փախել են, տարել են…. ես որ բան չանեմ էլ, գյուղի ժողովուրդը իմ փոխարեն կանեն: Ինձ ոչ մեկը չի կարա մեղադրի, մեղադրող են, թող դրանց մեղադրեն: Բերեն գյուղի մեջ կանգնեցնեն գյուլլեն: Ես ինչ կուզեմ կանեմ, ինձ ո՞վ կարա բան ասի:

-Դատական պրոցեսներին հետևո՞ւմ եք:

-Երկու անգամ նիստ է եղել, կալանավորումը երկարացրել են, դեռ ուրիշ բան չկա: Ամբողջ գյուղը սպասում է էս ամենի վերջին:

-Այդ տղամարդիկ Ձեր ընկերնե՞րն են եղել:

-Տո չէ, դրանք ինձ ի՞նչ ընկեր: Էդ վիժվածքների հետ ո՞վ կարա ընկերություն անի, որ ես անեմ: Դրանք հոգեկան հիվանդներ են:

-Ձեր տուն երբևէ նրանք եկե՞լ են:

-Վրույր է, ինչ վիժվածք է, դրա հետ ընդհանրապես կապ չեմ ունեցել: Էն Արկադիկի հետ էլ չերեզ ընկեր շփում է եղել, բայց ինձ ընկեր չեն եղել:

-Նրանք ամուսնացա՞ծ են, երեխաներ ունե՞ն:

-Հա, ունեն, իրանց պես էլի: Նման մարդու կնիկն ի՞նչ պիտի լինի, դրանցից ծնված երեխեն էլ իրանց նման պիտի լինի:

-Նրանց հետ պարտք-պահանջ ունեցե՞լ եք:

-Չէ, ինչ պարտք-պահանջ: Ոչ մի նման բան: Դրանք ո՞վ են, որ մի նորմալ մարդը կարար դրանց հետ շփվեր: Եթե բերեն տան ձեռս դրանց, էն ամենավատ բանը, որ կարա ձեր մտքով անցնի, կանեմ: Ի՞նչ եք կարծում, պիտի խելոք տեղս մնամ: Իմ առավոտները գերեզմաններում են սկսվում: Լույսը բացվելուն պես գնում եմ գերեզմաններ:

-Իրավապահներին վստահո՞ւմ եք:

-Եթե էս գործը պիտի արդար չանեն, եթե մեղավորը պիտի ազատության մեջ մնա, թող բոլորն էլ իմանան, որ մի օր էլ իրենց տունն են մտնելու: Ոչ ոք էս կյանքում նման բաներից ապահովագրված չէ: Դա բոլորիս գործն է, ինչքան շուտ բացահայտվի ամեն ինչ, էնքան լավ: Իմ երեխեքը էնքան լավն էին, էնքան խելացի էին, մինչև հիմա երեխեքի նկարները դպրոցի պատին փակցված է: Իմ կյանքի իմաստն էին….

-Հիմա որտե՞ղ, ո՞ւմ հետ եք ապրում:

-Քրոջս, հորեղբայրներիս հետ: Մինչև տեսնենք՝ ինչ կգա գլխներիս:

 

դիտվել է 1721 անգամ
Լրահոս
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am