Ադրբեջանցիների «բնապահպանական» պատրվակը՝ ամենամեծ վտանգից առաջ

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Բերձորի միջանցքը բնապահպանական պատրվակով փակած Ադրբեջանի կառավարությունն այս «արդյունքին» հասնելու համար վաղուց տեղեկատվական ֆոն էր ստեղծում։ Ակնհայտ է, որ «բնապահպանական» թեման ամենահեշտ պատրվակն էր՝ հատկապես միջազգային հանրության աչքին տեղի ունեցողն արդարացնելու համար։ Մի քանի օր ծախսելով համացանցում ադրբեջանական աղբյուրների ուսումնասիրության վրա, ակնհայտ է դառնում, որ սա լավ մտածված ծրագիր է, որի վտանգավորությունը մենք կարծես դեռևս չենք գիտակցում։

Հայաստանին ու հայկական կողմին բնապահպանական «աղետների» ջրային և անտառային ռեսուրսները վատնելու և աղտոտելու համար մեղադրանքի քեյսը Ադրբեջանը սկսեց 2021 թվականի մարտի 10-ին։ Հենց այս օրն Ադրբեջանի Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը «հայտնաբերել էր», որ Ողջի (Օխչուչայ) գետում 500 ձուկ է սատկել։ Բնականաբար, ադրբեջանական բազմաթիվ մեդիաներ տարածեցին այս «լուրը»։ Մինչ այդ, այսպես կոչված, Ազատագրված տարածքների Համակարգման շտաբին կից ստեղծվել էր բնապահպանական հարցերով միջգերատեսչական խումբ։

Հենց այս 500 ձկների անկման մասին հայտարարությունն այն կոդն էր, որից հետո սկսվեց հարձակումը բոլոր ուղղություններով։ Միայն ընդգծենք, որ նշված ամսաթվից մինչև այս պահը report գործակալությունը Ողջի գետի անվանումը հիշատակող 26 հոդված է թողարկել։ Բնականաբար, բոլոր նյութերում նշվում է, որ հայերը աղտոտել են սահմանային գետը։ Այս թեզը առաջ մղելու համար նույնիսկ ձկների կոտորածներ են բեմադրվում՝ ցուցադրում են սատկած ձկներ, որոնք երբևէ այս տարածաշրջանում ու այս գետում չեն բազմացել։ Տարածում են աղտոտված գետի լուսանկարներ, որոնցից հնարավոր չէ պարզել, թե որտե՞ղ է այն գտնվում։ Նույն նյութի մեջ օգտագործում են մի քանի սեզոնների ու ակնհայտորեն տարբեր գետերի լուսանկարներ ու տեսանյութեր։

Այս քարոզարշավին միացել են բոլորը՝ բնականաբար, Ադրբեջանի ոլորտային նախարարությունները, հնարավոր բոլոր պետական գերատեսչությունները, լրատվամիջոցներ, դեսպաններ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ ու նույնիսկ Ադրբեջանի տխրահռչակ ՄԻՊ Սաբինա Ալիևան։ Հնարավոր բոլոր ուղիներով Ադրբեջանն այս հարցը փորձում է տեղափոխել միջազգային հարթակներ։ Նրանց նույնիսկ հաջողվել է գնահատական ստանալ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) պատասխանատուից։

Միայն ադրբեջանական պետական Trend գործակալությունը երկու տարվա ընթացքում միայն ռուսերենով Ողջի գետը հիշատակել է 120 անգամ

Հատկանշական է նաև, որ ադրբեջանական մտածված, ծրագրված և ակնհայտորեն լավ ֆինանսավորվող հարձակման թիրախը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ Եվ պարզ է, թե ինչո՞ւ։ ԶՊՄԿ-ն Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորել է գրեթե ամեն տարի, իսկ անցյալ տարի վճարել է այնքան հարկ, որքան չի վճարել Հայաստանի պատմության ընթացքում ոչ մի ձեռնարկություն, ներառյալ՝ ԶՊՄԿ-ն ինքը։

Հայաստանի ու մասնավորապես ԶՊՄԿ-ի դեմ արշավը ղեկավարում է Ադրբեջանի Բնապահպանության և բնական ռեսուրսների փոխնախարար Ֆիրդոֆսի Ալիևը, ով պարբերաբար հայտնվում է Լաչինի միջանցքը բլոկադայի ենթարկած խմբի մեջ։

Օրերս փոխնախարար Ալիևը հայտարարել է, որ հավաքագրվում և համակարգվում են Ողջի գետի մոնիթորինգային տվյալները, որոնք, իր խոսքով, ողբալի պատկեր են ցույց տալիս, որովհետև Զանգեզուրի կոմբինատը պարբերաբար պոչանքները լցնում է գետը։

«Մենք դիմելու ենք դատարան, քանի որ Հայաստանը աղտոտում է Օխչուչայ (Ողջի) սահմանային գետը։ Ապացույցները տրամադրել են հենց իրենք՝ հայկական լրատվամիջոցներն ու հայ բնապահպանները։ Մեզ մնում էր միայն համակարգել ու ամփոփել մամուլի հրապարակումներն ու ՀԿ-ների զեկույցները»։

Թե ի՞նչ հոդվածներ ու ի՞նչ զեկույցների վրա է դատարանում Ադրբեջանը կառուցելու իր ռազմավարությունը՝ հայտնի չէ, բայց ակնհայտ է, որ այդ երկրի փաստաբաններին մեծ օգնություն են ցուցաբերել (շարունակում են օգնել) հայկական աղբյուրները։

Առանձին ակտիվիստական ակցիաներն անմիջապես հայտնվում են ադրբեջանական խոշոր լրատվամիջոցներում, որոնք սիրով ու հաճույքով լուսաբանում և ակտիվորեն մեջբերում են հայաստանյան հանքերի դեմ հրապարակային մեղադրանքները։

Շատ մեծ խելք պետք չէ ունենալ հասկանալու համար, թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը։ Ադրբեջանցիների շահը հասկանալի է, սակայն կասկածելի է այն անհատների ու կազմակերպությունների գործունեությունը, որոնք (գուցե ակամա) կարող են օգնել Սյունիքն Արևմտյան Զանգեզուր անվանող թշնամական երկրին։

 

 

ԳԱՐԵԳԻՆ ՄԿՐՏՉՅԱՆ

դիտվել է 588 անգամ
Լրահոս
Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը ՀՅԴ համամասնական ցուցակը Արտաշատի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Գերասիմ Վարդանյանը Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար 22-ամյա մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին #ՀԻՄԱ․Նիկո՛լ, զգուշացնում եմ քեզ՝ 7 պորտով կանիծվես, իմ Վեհափառին չկպնես․հերոսի մայր Լիդա Առուշանյան (video) Թրամփը նշել է երեք հնարավոր սցենար Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Subaru»-ն, «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից. Azatutyun.am Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել (video) «Նիկո՛լ, մենք թքած ունենք քո ասածների վրա․ հելի ռադդ քաշի մեր երկրից»․ Նարե Սոսե (video) Ձեր դատական հայցերը ասնավանի չեն, դրանք գոյություն չունեն․․․ «Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա»․ Սերժ Սարգսյան Պուտինի «Միասնական Ռուսաստանը» առաջատար է Պետդումայի ընտրություններում․ նախնական տվյալներ Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am