Սկանդալ չկա. Մոսկվան ընդամենն ասել է այն, ինչին այսօր արժանի է լսել Նիկոլի ղեկավարած Հայաստանը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչու ՀԱՊԿ երկրները միանշանակ չդատապարտեցին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները 2022թ. սեպտեմբերին:

«…Երբ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են ուղիներ փնտրել Կովկասում իրավիճակի հանդարտեցման վերաբերյալ, ՀԱՊԿ-ը նույնպես պատրաստ է օգնել։ Եվ երբ սեպտեմբերյան դեպքերից հետո բռնության աճ եղավ, երկու կողմից մոտ 300 մարդ զոհվեց, մենք ստացանք ՀՀ խնդրանքը, ՀԱՊԿ գլխավոր խորհուրդը՝ փորձագետների հետ, մեկնեց Հայաստան և ՀԱՊԿ առաքելության՝ Հայաստանի սահմանին տեղակայման ծրագիր բերեց։

Այդ ծրագիրը վաղուց կար, բայց հայկական կողմը չէր շտապեցնում մեզ, և արդեն Երևանում՝ ՀԱՊԿ խորհրդաժողովի շրջանակներում, այդ փաթեթը պատրաստ էր, բայց հայկական կողմը հրաժարվեց՝ նշելով, որ իրենց այդ որոշումը պետք է, եթե այդ փաստաթղթում դատապարտվեն Ադրբեջանի գործողությունները։ Դրան բոլորը չէ, որ պատրաստ էին համաձայնվել, և ոչ թե մեկին աջակցելու կամ մյուսին պաշտպանելու համար, այլ որովհետև ողջ այդ ղարաբաղյան պատմությունը տասնամյակների պատմություն է, երբ Հայաստանը տասնյակ տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները։

Հետո ՀՀ նախկին իշխանությունները հրաժարվում էին ՌԴ միջնորդությունից՝ ցանկանալով պահել գրաված տարածքները, որոնք իրենց չէին պատկանում։ Եվ հետո, երբ հուսահատված քաղաքական ճանապարհով հարցը լուծելուց՝ Ռուսաստանն առաջարկում էր բազմաթիվ տարբերակներ, որոնք դեռ Հայաստանի նախկին ղեկավարությունն այնքան էլ լավ, դրական չէր ընդունում՝ ցանկանալով պահել այն տարածքները, որոնց նկատմամբ երբևէ հավակնություններ չի ունեցել: Հետևաբար` այստեղ, ամեն դեպքում… Այո, Ադրբեջանը վերադարձրել է այն հողերը, որոնք իրեն են պատկանում»:

Այսպես, պաշտոնական Մոսկվան արձանագրում է` այո՛, Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը։

Համացանցում երեկվանից մեծ թոհուբոհ է առաջացել Լավրովի նշյալ հայտարարության առիթով, սակայն, ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններ մշտապես ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մշտապես երեք երկրների տարբեր պաշտոնյաների մակարդակով սա ասվել է մշտապես ղարաբաղյան կարգավորման տարբեր փուլերում:

Խնդիրը ամբողջապես այլ տեղ է. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող բոլոր պետությունները` Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով հանդերձ` համատեղ ընդունած իրենց հայտարարություններով ազգերի ինքնորոշման խնդիրն են ճանաչել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար:

Ահա, այստեղ է, որ Փաշինյանի իշխանությունը կրում է ուղղակի պատասխանատվություն` բանակցային գործընթացը ամբողջության տապալելու հարցում, որի արդյունքում ամեն ինչ գնաց Բաքվի պատկերացրած դիրքորոշումների հունի մեջ:

Սա երբեք չի ներվելու Փաշինյանին:

Հետևաբար, Լավրովը ասել է այն, ինչին այսօր արժանի է լսել Փաշինյանի ղեկավարած Հայաստանը, որը տապալել է նախկին բանակցային գործընթացում Արցախը փրկելու` թեկուզ թույլ հույսը...

Ուշագրավ է Լավրովի հետևյալ միտքը. «Հիմա և Հայաստանը, և Ադրբեջանը ԵՄ հետ ստորագրել են փաստաթուղթ, որ պատրաստ են խաղաղության համաձայնագիր կնքել՝ ըստ Ալմա-Աթայի փաստաթղթի, որոնց սահմանները անցնելու են ԽՍՀՄ սահմաններով։ Այստեղ իրավիճակը բազմաշերտ է: Որ ՀԱՊԿ-ը պատրաստել է փաստաթուղթ, շատ կարևոր առաջընթաց է, և եթե կողմերը հետաքրքրված են, այդ առաքելությունը կարող է 2-3 օրում կյանքի կոչվել»։

Այնուհետև, Մոսկվան, Լավրովի բերանով հիշեցրել է, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռևս արդիական է...

«Եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, ապա առաքելությունը կարող է տեղակայվել մեկից երկու օրվա ընթացքում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Առաջարկը դեռ սեղանին է, և եթե մեր հայ դաշնակիցներն ու ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա այս առաքելությունը կարող է տեղակայվել բառացիորեն մեկ կամ երկու օրվա ընթացքում», - հայտարարել է Լավրովը:

Ավելի վաղ, կոշտ արձագանքելով Հայաստանի սահմանամերձ շրջաններ Եվրամիության դիտորդական առաքելություն գործուղելու Բրյուսելի որոշմանը, Մոսկվան հայտարարում էր՝ Եվրամիության ներկայացուցիչները կարող են «միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները»։

ՌԴ արտաքին գործերի նախարարությունում նշել են նաև, թե «Ռուսաստանը ֆիքսում է, որ տարածաշրջան ՀԱՊԿ դիտորդներ գործուղելու հնարավորությունը տրամաբանական ավարտին չհասցնելով՝ Հայաստանը որոշել է նախապատվությունը տալ Եվրամիությանը»:

Սա նշանակում է, որ առաջիկայում մենք պարբերաբար Մոսկվայից կոշտ քննդատություններ կլսենք:

Իսկ տարածվող թեզը, թե Ռուսաստանը խուսափում է բանակցություններից, ըստ Լավրովի` սուտ է, քանի որ, ըստ Լավրովի` «Ռուսաստանի և արևմուտքի ներկայիս հակամարտության գլխավոր պատճառը սեփական գերակայության և անքննելիության ԱՄՆ-ի համոզմունքն է»։

Կարելի է Լավրովի, այս, փոքր-ինչ մեղմ դիրքորոշումը համարել դիրքորոշման մեղմացում` ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Հայաստան-Ադրբեջան խնդիրներով համագործակցելու հարցում, ցույց կտա ժամանակը:

Համենայնդեպս թույլ հույսեր են նշմարվում, որ ինչ-որ պայմաններում ԱՄՆ-ն ու ՌԴ-ն դեմ չեն լինի Հայաստան-Ադրբեջան խնդիրներում նստել մեկ սեղանի շուրջ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3445 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am