Գոյաբանական ճգնաժամի մեջ ենք. աղետաբեր վիճակը կապված չէ միայն Արցախի ապագայի հետ․ Ալեն Ղևոնդյան

«Փաստ» օրաթերթը գրում է․

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ զրույցում անդրադարձել ենք Արցախի շրջափակմանը, խոսել նաև Հայաստանի Հանրապետությանն առնչվող խնդիրներից և հնարավոր լուծումներից: Անդրադառնալով նախ Արցախին՝ քաղաքագետը շեշտեց, որ խոսքն ամենևին հումանիտար ճգնաժամի մասին չէ: «Մենք ոչ թե հումանիտար ճգնաժամի կամ աղետի, այլ քաղաքական, գոյաբանական ճգնաժամի մեջ ենք, որն ունի նաև հումանիտար կողմ: Երբ ասում ենք միայն հումանիտար ճգնաժամ, այդպիսով ընդունում ենք, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին, որտեղ ապրող հայերը հումանիտար ինչ-որ պահանջմունքների հետ կապված գոյաբանական խնդիրներ ունեն, ինչն ամենևին այդպես չէ»,-ընդգծեց Ալեն Ղևոնդյանը:

Բուն խնդրին անդրադառնալով՝ նա հավելեց. «Խնդիրը որոշակի տրամաբանությամբ ստեղծվել ու ձևավորվել էր դեռ 2018 թվականին, երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանության հանձնում, երբ իշխանությունը շատ փափուկ գործիքակազմով հայտնվեց գործող խմբակի ձեռքում, որի ղեկավար կարգվեց ներկայիս վարչապետը: Դեռ այն ժամանակ կար հստակ պատկերացում, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքականություն, ուժային բալանս պետք է փոխվի, իսկ այդ ուժային բալանսը պետք է փոխվի ի հաշիվ Ռուսաստանի՝ ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու նպատակով: Այս ուղղությամբ շատ մտածված, հետևողական քայլեր ձեռնարկվեցին: Օրակարգում երկու խնդիր էր՝ իմիտացիոն պատերազմի միջոցով ազատվել Արցախից և ամեն գնով փորձել Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել: Այս պլանը հետևողականորեն իրականացվեց, բայց իրավիճակում որոշակի փոփոխություններ եղան, երբ 2020 թվականի պատերազմի ժամանակ, փաստացի, ամբողջ Արցախը չհանձնվեց, կամ չկարողացան հանձնել Ադրբեջանին»:

Մեր զրուցակցի խոսքով, իրավիճակի փոփոխության գործոն դարձավ նաև ռուսական խաղաղապահների ներկայությունը, որը նոր ուժային բալանսի ձևավորման, նոր հնարավորությունների պատուհան բացեց Արցախի, նաև Հայաստանի ապագայի մասով:«Բայց հայկական կողմում՝ ի դեմս ՀՀ գործող վարչապետի, հայկական շահեր սպասարկող ու պահող սուբյեկտներ չկային, որովհետև ամբողջ պետական համակարգը, ինստիտուտները, բանակը ուծացնելու և վերացնելու խնդիր էր դրված: Արդյունքում ունեցանք այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը հասկացավ, որ խաղը դեռ շարունակվելու է, և հնարավորություն ունի ձեռք բերել այն, ինչը իրեն հենց սկզբում խոստացվել է: Լաչինի միջանցքի և Արցախի շուրջ ձևավորված իրավիճակը շատ տրամաբանական է և պլանավորված:

Այսինքն, նպատակը հումանիտար, հոգեբանական ճնշումների, կենցաղային կատաստրոֆիկ պայմաններ ապահովելու միջոցով մի իրավիճակ ստեղծելն է, որ այնտեղ ապրող ազգաբնակչությունը հուսահատվի, հուսալքվի և, հասկանալով ու տեսնելով, որ ՀՀ-ն այլևս որևէ կերպ իր անվտանգության, կենսագործունեության երաշխավորը չէ, հեռանա Արցախից: Իզուր չէ, որ այս ընթացքում մենք լսում ենք երբևէ մեր կողմից չենթադրելի այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք են «Լաչինի միջանքը Ռուսաստանի խնդիրն է», «թող Արցախն իր խնդիրները լուծի, գնա ու բանակցի Ադրբեջանի հետ» և այլն: Եվ սա ասում է այն նույն մարդը, որը Ստեփանակերտում 2019-ին հայտարարում էր, թե «Արցախը Հայաստան է, և՛ վերջ»:

Ի դեպ, սա լեզվական սայթաքում չէր: Այդ հայտարարությունը պատերազմ սկսելու գործիքակազմի կարևոր էլեմենտ էր, որի հետևանքով նախկինում մեզ համար շահեկան՝ ինքնորոշման իրավունքի ձևաչափում գտնվող բանակցային օրակարգը փոխարինվեց տարածքային ամբողջականության ֆորմատի, որը համապատասխանում էր Ադրբեջանի ղեկավարի ու Ադրբեջանի շահերին: Մեծ հաշվով, ունենք աղետաբեր վիճակ, ու այն կապված չէ միայն Արցախի ապագայի հետ: Այդ աղետաբեր վիճակը կապված է նաև Հայաստանի ներկայի ու մոտ ապագայի հեռանկարի հետ»,-ընդգծեց քաղաքագետը:

Այս համատեքստում, անդրադառնալով նաև այն հայտարարություններին, որ անգամ ՀՀ անվտանգությունն ապահովելու հնարավորություն չկա, Ալեն Ղևոնդյանը նշեց, որ այս առումով ևս մի կարևոր էլեմենտ կա: «Գործող իշխանություններն, իհարկե, աչքի են ընկնում անորակության հատկանիշներով, բայց ակնհայտ պետք է ֆիքսել ու արձանագրել, որ այս գործընթացի պլանավորումն իրականացվել է նրանց ուղղակի մասնակցությամբ և խորհրդատուների ներգրավվածությամբ: Երբ ասում են՝ ունակ չենք ապահովել ՀՀ անվտանգությունը, պետք է հասկանալ, որ բոլոր էլեմենտների մասով մեր առջև Հայաստանի անվտանգությունն ապահովելու խնդիր դրված չէ: Այս տեսանկյունից շատ տարօրինակ են փորձագետների, ընդդիմադիր գործիչների այն դիտարկումները, թե ինչու գործող իշխանությունը բանակը չի առողջացնում, չի կատարելագործում, նոր խրամատներ չեն փորվում և այլն: Պատճառը շատ պարզ է. իրենց խնդիրը ոչ թե բանակը կարգի բերելն է, այլ ոչնչացնելը, թուլացնելը, որովհետև սա այն կետերից մեկն է, ինչի մասին Ալիևն իր հրապարակային հարցազրույցներից մեկում էր ասել՝ հայտարարելով, որ «Հայաստանը չպետք է բանակ ունենա»»,նշեց Ալեն Ղևոնդյանը:

Նա հիշեցրեց նաև մի պատմական փաստի մասին: «Ալեքսանդրապոլի պայմանագրի գաղտնի հավելվածում կա մի կետ, ըստ որի, Հայաստանը չպետք է զինված ուժեր ունենա, իսկ Հայաստանի տարածքը պետք է տեղավորվի Էջմիածնի, Երևանի ու Սևանի միջև, Հայաստանում պետք է տեղակայված լինի թուրքական մշտական «գարնիզոն», որը կլուծի իրավիճակից բխող բոլոր խնդիրները: Սա Ալեքսանդրապոլի այն պայմանագիրն է, որը կնքվել է 20-րդ դարի սկզբներին»,-նշեց նա՝ շեշտելով երկու՝ այդ ժամանակահատվածի ու այսօր տեղի ունեցող գործընթացների տեսանելի նմանությունների մասին: Ալեն Ղևոնդյանի հետ զրույցում անդրադարձանք նաև հասարակական ընկալումներին, խնդիրներին դիմակայելու հնարավորություններին և այն տեխնոլոգիաներին, որոնք շարունակում են կիրառվել ժողովրդի նկատմամբ:

«Առհասարակ հոգեբանության և քարոզչական մանիպուլ յացիայի մեջ հստակ տեխնոլոգիաներ կան: Օրինակ՝ երբ մեկ ամիս շարունակ ամեն օր ծեծում ես հարևանիդ դուռը ու ասում՝ խոզ ես, ինչ-որ փուլից հետո նա սկսելու է խռխռալ: Երբ մեկին համոզում են, որ հիվանդ է, անկարող կամ դիմադրության ուժ չունի, վերջիվերջո, նա համոզվում ու համակերպվում է այդ իրականության հետ, որովհետև գտնվում է հետսթրեսային կամ սթրեսային իրավիճակի մեջ: Վերջիվերջո, պատերազմում տեղի ունեցած իրողությունները ցանկացած հասարակության համար ծանր հոգեբանական ապրումներ են, որոնք, ի դեպ, շարունակվում են: Այդքան զինվորների սպանություններ, գերիների փաստ, կենդանի այրված զինվորներ… Այս ամենն անհետևանք չի անցնում: Հետևաբար, երբ անընդհատ համոզում են, որ անկարող եք դիմադրել, դիմակայել, վերջիվերջո, համոզվում եք: Սա, որպես նպատակ, դրված է քարոզչական աշխատանքի հիքում»,- նկատեց քաղաքագետը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ իրականությունն այլ է:

«Իրականությունն այլ է ինչպես բանակի, զինված ուժերի կարողությունների, տեխնիկայի կորուստների համալրման, այնպես էլ հասարակության ներուժի տեսանկյունից: Երկու օր առաջ սոցհարցումներ հրապարակվեցին: Նշված էր, որ ՀՀ ազգաբնակչության (հարցվածների) 97,5 տոկոսը դեմ է Արցախի՝ որևէ կարգավիճակով, որևէ ձևաչափով Ադրբեջանի կազմում հայտնվելու հեռանկարին: Այսինքն, եթե մենք խոսենք պարտված հանրույթի մասին, ապա այդ հանրույթը պետք է համակերպվեր այն կերակրի հետ, որը գործող թրքահաճո վարչապետն է հասարակությանը մատուցում: Բայց մենք գործ ունենք մի հանրույթի հետ, որն անգամ դավադիր պատերազմից հետո կարծում է, որ Արցախը որևէ կարգավիճակով չպետք է հայտնվի Ադրբեջանի կազմում: Սա շատ կարևոր ինդիկատոր է, ինչը նշանակում է, որ X փուլում, ճիշտ քաղաքական էլիտաների և ճիշտ օրակարգի պայմաններում այդ ներուժը, դիմադրության այդ ռեսուրսը կարող է գալ ու պետության և ազգաբնակչության շահերից բխող խնդիր լուծել»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Քաղաքագետը ներկա օրակարգից բխող մի լուծում է տեսնում: «Ես լուծումը տեսնում եմ պրոֆեսիոնալ, սկզբունքային, տեխնոկրատ մասնագետների վճռական գործողությունների մեջ, որը, որպես փաստ ու որպես իրողություն, կարժանանա հանրային լայն շրջանակների դրական և ըմբռնելի արձագանքին: Չգիտեմ՝ այդ էլիտան ինչ պայմաններում ի հայտ կգա, միգուցե շատ հանկարծակի հայտնվի կամ, գուցե, սպասում է իր կետին, բայց խնդիրը պետք է և կարող է լուծել էլիտան: Իսկ վերոնշյալ հարցման ի ցույց դրած միջավայրը, կարծում եմ, նման իրավիճակի զարգացման համար նպաստավոր գործոն կլինի, որովհետև մեր օրակարգը, մեծ հաշվով, «նորից ցեղասպանվել, թե չցեղասպանվել» թեզն է»,-եզրափակեց Ալեն Ղևոնդյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 275 անգամ
Լրահոս
«Սարսափելի բան է լինելու․ Ալիևը սադրանք է անելու, զորք մտցնի․․․»․ Դերենիկ Մալխասյան (video) Նիկո՛լ, Պուտինը, որ սկսի պատժել, գիտե՞ս՝ ոնց ես «լացելու»․ Դերենիկ Մալխասյան (video) Ընտրակաշռքի՞ց ես խոսում․ Գառնիկ Դանիելյանը ձայնագրություն միացրեց (video) Նիկոլը խանգարմունքի է հասել․․․ գիտի՝ Սամվել Կարապետյանն ինչ կանի․ Հայկ Նահապետյան (video) Մի՛ վախեցեք, հանգի՛ստ եղեք․ Կարապետյանի օրոք բոլորն իրենց ընտանիքների գլխին են լինելու. Ալեքսանյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, էդ ու՞մ ես, ինչ խնդրում․․․ էս սուտը լսե՛ք․ Հայկ Նահապետյան (video) «Հունիսի 7-ին շալվարդ հանելու ես վրայիցդ»․ Գառնիկ Դանիելյան (video) Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ. ամերիկյան Politico Սամվել Կարապետյանի գլխավորությամբ այստեղից շարժվելու ենք, ու․․․ Էդգար Ղազարյան (video) Բերման է ենթարկվել «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը Ուզում են կանգնեցնել մեր ժողովրդի՝ Ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, չեն հաջողելու, շուտով կտեսնեք Մենք պայքարելու ենք սրանց կեղտոտության դեմ․ Ալիկ Ալեքսանյան (video) Անձն ինքնասպան է եղել կալանավորվելուց 4 օր անց․ ռիսկի գնահատման արդյունավետությունը բավարար չէ. հայտարարություն Պատերազմ կեղծո՛ղ, ժողովրդին շունշանգյալ ես ասում, հղի կանանց գցում մեքենայի տակ․ Հենրիխ Դանիելյան (video) Ինքնին անընդունելի երևույթ է․ հենց իրենց մանիպուլյատիվ նպատակներով հնչեցրած թվերն են փաստում Փողոցով եկա՛ծ, մինչև գարնան վերջ ժողովուրդը պիտի ոտքի կանգնի ու քեզ վռնդի. ազատամարտիկ Բազեյան (video) «Հարյուր հազարավոր քաղաքացիներ հունիսի 7-ին քվեարկելու են ընդդիմության օգտին, դու ո՞վ ես, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ» անվանես». էդուարդ Շարմազանով Այդ ձայնագրություններում սադրիչներ են․․․ որևէ մեկը կարո՞ղ է բացառել․ Գոհար Մելոյան (video) Ձեզ բացահայտեմ՝ ոնց են սրանք մեր գլխին ուզում սարքել․ Նարեկ Կարապետյանը մանրամասնեց (video) «Նիկո՛լ, ժողովուրդը կատաղած է օյինբազությանդ վրա. ի՞նչ ես անելու». Դերենիկ Մալխասյան (video) Հայտնի է «Ուժեղ Հայաստանի» գրասենյակից բերման ենթարկված քաղաքացիներից 12–ի խափանման միջոցը ԱՄՆ-ն կհետաձգի զենքի մատակարարումները եվրոպացի դաշնակիցներին՝ Իրանի հետ պատերազմի պատճառով. Reuters Շատ փոքր են, որ մեզ ոչնչացնեն. Կարեն Կարապետյանը՝ ՔՊ-ականների մասին (video) Դավիթ Մինասյանն ազատ է. «ՀայաՔվեն»` պայքարի կիզակետում #ՈՒՂԻՂ․ «Բոմժն էլ ես, շունուշանգյալն էլ ես»․ Գառնիկ Դանիելյանի կոպիտ պատասխանը Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am