Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ղեկավար չունի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարությանը ենթակա Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը 2022 թվականի նոյեմբերի 10-ից ղեկավար չունի: Այդ օրը Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել եւ նախկին ղեկավար Հակոբ Ավագյանին ազատել այդ պաշտոնից: Մենք գրել էինք, որ կառավարությունը նրան պաշտոնանկ անելու ներքին որոշում ուներ, սակայն միջոց չէր գտնում:

Ավելի քան ութ ամիս սպասելուց հետո ի վերջո այդպիսի որոշում կայացվեց: Եվ, ահա, Նիկոլ Փաշինյանի որոշումից երկուսուկես ամիս անց անգամ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ղեկավար չունի: Ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է նախկին ղեկավարի տեղակալը՝ Սլավիկ Սարգսյանը: Ընդ որում՝ վերջինս մարտի 31-ին էր նշանակվել կառույցի փոխտնօրեն, եւ նրան վստահված էր հենց Ավագյանին հսկելու գործառույթը:
Տեսչական մարմնում այնքան էլ ոգեւորված չեն այդ հանգամանքով, եւ խոսվում է, որ Սլավիկ Սարգսյանն առանձնապես փորձ չունի, անտեղյակ է տեսչական մարմնի գործառույթներից:

Չնայած այդ հանգամանքին՝ կառավարությանն ի վերջո հաջողվեց հեռացնել Հակոբ Ավագյանին աշխատանքից եւ ղեկավարի պարտականությունների ժամանակավոր կատարումը վստահել Սարգսյանին, որը թերեւս լավ է կատարել ներսում ղեկավար կազմին հսկելու իր գործառույթը եւ «պարգեւատրվել» դրա համար: Միայն ղեկավարի պաշտոնը չէ, որ թափուր է այդ կառույցում: Ըստ տեսչական մարմնի հաստիքացուցակի՝ ղեկավարը պետք է ունենա երեք տեղակալ, սակայն այս պահին երկու հաստիքն է զբաղեցված, համենայնդեպս, այդ մասին են վկայում կառույցի պաշտոնական կայքում տեղ գտած տվյալները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 299 անգամ
Լրահոս
Վթար՝ Արագածոտնում, Տառերի պուրակի հարևանությամբ բախվել են «Opel» ու «Volkswagen»-ը, վիրավnրներ կան Մենք հենց հիմա տեսնում ենք, թե ոնց է դե-ֆակտո իշխող խմբավորումը պայքարում (թոշակներից մինչև ֆեյք ամուսնալուծություն)․ Գեղամյան Դրանց հարցրեք՝ դուք ե՞րբ էիք ամուսնացած եղել․ տեր Ահարոն Սաստիկ բքի պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ներկա դատախազը հանցանքի մասնակից է․ Ռոբերտ Քոչարյանի սուր խոսքը դատարանում (video) Վարչապետի կնոջ ամուսնալուծությունը քաղաքական տեխնոլոգիա է. վերլուծաբան Առավոտյան իմ եւ ինձ նման տասնյակ հազարավոր ադեկվատ մարդկանց ինտելեկտը հերթական անգամ բռնաբարվեց Այսօր միանում ենք հայերին` սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին. ԱՄՆ դեսպանություն Ո՞վ է թիվ մեկ մեղավորը. Էլինար Վարդանյան Պակիստանը օդային հարվածներ է հասցրել Քաբուլին եւ Աֆղանստանի մի քանի քաղաքների «Փայլուն դրամատուրգիա՝ Աննա Հակոբյանի կողմից»․ Մհեր Մկրտչյան Սպասելով «մոլդովական սցենարին». Հովհաննիսյան «Եթե սա նախընտրական տեխնոլոգիա չէ, ապա սխալ է Աննա Հակոբյանի՝ պետական պահպանությունից դուրս լինելը»․ Հակոբ Բադալյան Ադրբեջանն իր ողջ ռեսուրսը մեծացնում է՝ հայ ժողովրդին իր բնօրրանից քշելու համար Ճգնաժամերը խորանում են․ մեծ պայթյուն կլինի (video) Ծովազարդի դպրոցում 14-ամյա տղան հարվածել է համադասարանցու դեմքին՝ կոտրելով քիթը ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են 15 անօդաչու թռչող սարք Ալիևը նշել է, որ թշնամին՝ նկատի ունի Հայաստանին, պետք է միշտ վախենա, ինչպես դա հիմա է անում. Տիգրան Աբրահամյան Փոքր պետության նման վարքագիծը գրեթե միշտ հանգեցնում ծայրահեղ ընտրության` վատի և վատթարագույնի միջև. Գոռ Գևորգյան Իրանը մշտապես աջակցել և պաշտպանել է Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը․ Իրանի դեսպան. «Ազատություն» ՊՈԼՍՈՅ ՄԱՇԱԼԵԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԻ SYNODAL ԱՆՈՒՐՋՆԵՐԸ. Աղեքսանդր Քանանեան Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է․ Թալինի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ` Երևանում և մարզերում Տեղումներ կլինեն ձյան տեսքով 2 անշարժ գույք, 3.5 մլն կանխիկ գումար. Արսեն Թորոսյանի մտերիմ ընկեր Սմբատյանի հայտարարագրի հետքերով
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am