«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրեր առաջ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհար Զեյբեքչին հայտարարել է, թե Թուրքիան ցանկանում է ԵՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր կնքել, որը կվերաբերի ծառայությունների եւ ներդրումների ոլորտին: Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե այս մասին վաղուց է խոսվում, դեռ մինչեւ Թուրքիայի կողմից Սիրիայի սահմանին ռուսական ինքնաթիռների խոցումը: «ԵԱՏՄ-ն ունի նման համաձայնագիր արդեն Վիետնամի հետ, այն մեծ շուկա է: Նույնը ենթադրվում է նաեւ այս դեպքում»,- ասել է նա: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հեռանկարին, Կոլերովի խոսքերով՝ տրամաբանական կլինի, եթե Ադրբեջանը նույնպես ցանկանա նման համաձայնագիր ստորագրել, սակայն ԵԱՏՄ-ում բոլոր որոշումները կոնսենսուսով են կայացվում, եւ Հայաստանը դեմ կլինի դրան: «Նշանակում է՝ նա չի ստանա նման համաձայնագիր ունենալու համաձայնություն»,- ասել է նա»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը