Իսրայելի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը

Իսրայելական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի միջև, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները։