Արցախի ու Հայաստանի նկատմամբ Իսրայելի ատելության նոր դոզա. Ալիևը դաշնակից Իսրայելի հետ նոր դավադրություն է հյուսում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնում է Թուրքիա: Նա Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հետևելու է «Ձմեռ-2023» զորավարժություններին, որին 18-ից փետրվարի 2-ը, մասնակցում են Ադրբեջանի և 16 այլ երկրների զինվորականներ։ Զորավարժությունները տեղի են ունենում Թուրքիայի Կարս նահանգում, որոնց մասնակցում են, ի դեպ, Հայաստանի ՀԱՊԿ-ական երկու դաշնակիցները` Ղազախստանն ու Ղրղզստանը:

Բացի այդ, Իսրայելի պաշտպանության նախարարը զրուցել է ադրբեջանցի սահմանապահների հրամանատարի հետ...

Այսօր կայացել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հեռախոսազրույցը Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տնօրեն Էլչին Գուլիևի հետ։ Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը՝ տեղեկացնելով, որ իսրայելցի նախարարի և ադրբեջանցի սահմանապահների հրամանատարի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են «անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը, սահմանային անվտանգությանն ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող մի շարք թեմաներ»։

Այսօր ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարը հեռախոսազրուց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ։ Հեռախոսազրույցը կայացել էր իսրայելական կողմի նախաձեռնությամբ։ Ադրբեջանական լրատվականները հաղորդում են, որ Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Յոավ Գալանտի միջև այսօր հեռախոսազրույց է կայացել, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները։

«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը խստորեն դատապարտել են կատարված ահաբեկչական գործողությունները, քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները», - ասվում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Իր հերթին, Գալանտը, նշելով, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ վստահության վրա, գոհունակություն է հայտնել հաստատված երկկողմ համագործակցության կապակցությամբ։

Առհասարակ, Իսրայելի ակտիվությունը դարձել է բավական վտանգավոր: Նախ Իսրայելում երկու կազմակերպված ծեծկռտուք տեղի ունեցավ հայերի նկատմամբ: Ակնհայտ է, որ այս երկրում ուժգնանում է հայատյացության աստիճանը, ինչը կոնկրետ նպատակներ ունի:

Ավելին, օրերս համացանցում մի ուշագրավ լուսանկար հրապարակվեց` Լաչինը շրջափակողների մասնակիցների շարքում:

Հայտնի հետաքննող լրագրող Լինդսի Սնելլը հրապարակել էր Լաչինի միջանցքը շրջափակած «էկոակտիվիստների» ցուցակը, որում ընդգրկված էին 12-17 տարեկան ադրբեջանցի դպրոցականների անուններ։

Լուսանկարին կից, Սնելլը գրել է․ «12-17 տարեկան ադրբեջանցի դպրոցականները օգնում են շրջափակել 120 հազար արցախցիների։ Արդյո՞ք այսքանից հետո ինչ-որ մեկը կասկածում է, որ «էկոակտիվիստների» գործողությունները համակարգում են Ադրբեջանի իշխանությունները»։

Բայց սա ամենը չէ... Մեկ այլ լուսանկարից էլ հայտնի դարձավ, որ ադրբեջանական «էկոլոգների» թվում է նաև` Բաքվի հրեական դպրոցի տնօրեն ռաբբի Զամիր Իսաևը։

Ինչպես ասում են, Իսրայելը սկսել է ավելի բաց քարտերով խաղալ: Ադրբեջան-Իսրայել ռազմավարական հարաբերությունները նշանավորվում են ոչ միայն Ադրբեջանի հարձակողական զենք, մասնավորապես անօդաչուներ մատակարարելով, այլև, փաստացի, Իսրայելը սկսել է «բարոյական» աջակցություն ցուցաբերել դաշնակից Ալիևին նույնիսկ Արցախի շրջափակման հարցում:

Իսրայելա-ադրբեջանական կուռ դաշինքը, որին միավորում է Արցախի ու Հայաստանի ու առհասարակ` հայերի նկատմամբ ատելությունը, նոր պոռթկումով է հանդես գալիս:

Ուրեմն, Ալիևը`դաշնակից Իսրայելի հետ, նոր դավադրություն է հյուսում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2504 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am