Կհանդիպեն Բաքվում
Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ սեպտեմբերի սկզբին Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն կքննարկեն եռակողմ համագործակցությունը, տարածաշրջանային նախագծերը:
