Ապարատը գտել է դեպի Փաշինյանի սիրտը տանող ճանապարհը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է նոր տարին մեկնարկից սկսած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցեր է կատարում տարբեր գերատեսչություններ եւ քննարկում այդ գերատեսչության աշխատանքները: Կառավարության մամուլի ծառայությունն էլ հաղորդագրություններ եւ տեսանյութեր է տարածում, որ վարչապետի մասնակցությամբ քննարկել են տվյալ գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվությունը։ Փաշինյանի գերատեսչական այցերը բուռն քննարկումների առիթ են դարձել կառավարման համակարգում։

Պատմում են, որ չնայած իր յուրաքանչյուր այցից առաջ մի ամբողջ դեսանտ են իջեցնում տվյալ գերատեսչություն, որ վախի, սարսափի եւ հանդիսավորության մթնոլորտ ստեղծեն, քանի որ Փաշինյանը կարծում է, թե ուժն ու իշխանությունը վախի մեջ է եւ ինքն էլ այդ հանդիպումներին ներկայանում է լուրջ ու պահանջկոտ կեցվածքով, սակայն դրանք Իլ-Պետրովի գրչին արժանի քննարկումներ են դառնում: Քննարկման սկզբում պահանջում են, որ ոլորտի պատասխանատուները` վարչությունների պետեր, փոխնախարարներ, նախարար, հաշվետվություն ներկայացնեն, եւ անգամ ժամանակ է սահմանվում, որ երկար-բարակ չխոսեն:


Բայց երբ մարդիկ զեկուցելն ավարտում են, սկսում է վարչապետը հարցեր տալ եւ ներկաները հազիվ են փռթկոցն ու զարմանքը զսպում, որովհետեւ պարզվում է, որ նա սարսափելի ոչ կոմպետենտ է տվյալ ոլորտից, անտեղյակ է եւ լսածն էլ լավ չի ընկալել։ Նա հիմնականում լրագրողական հարցեր է տալիս, կառչում խոսողների բառերից ու անկարեւոր բաներից, կոպտում է պատասխանատուներին: Բայց ներկաները «ջոկել են», որ երբ գովում ու քծնում են նրան, այլեւս կոպիտ խոսքեր, դժգոհություն չի արտահայտում, գոհ հեռանում է եւ այդ քննարկումն էլ տհաճ հետեւանքների չի հանգեցնում` սեւ ցուցակ ընկնելու, աշխատանքից հեռացվելու ձեւով: Ոմանք ավելի մեծ խորամանկություն են դրսեւորում` փնովում են նախկիններին, կամ շեշտում իր` մեծ հեղափոխականի դերը համակարգի կայացման գործում, կամ` հիշեցնում են թավշյա, ոչ բռնի հեղափոխության մասին եւ ամեն ինչ բարեհաջող է ավարտվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 240 անգամ
Լրահոս
Գնալու ենք ընտրության, որ մեր երեխաներն ունենան Հայրենիք. Մետաքսե Հակոբյան Ընտրակաշառք ստացած 68-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել է Յուրաքանչյուր երեխա ունի անհոգ մանկության իրավունք․ Արցախի Հանրային խորհուրդ ՄԻՊ-ը հետևում է հացադուլի մեջ գտնվող Արտուր Օսիպյանի իրավունքների ապահովմանը Արման Ծառուկյանը հայտնել է, թե երբ UFC-ն կհայտարարի իր հաջորդ մենամարտի մասին «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը Իրանը պատրաստ է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցն Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար Բժիշկներին հաջողվել է փրկել 2 անչափահաս տղաների կյանքը, ովքեր ավտովթարից հետո տեղափոխվել էին ԲԿ Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am