Փաշինյանն արդեն իր ընտրությունը կատարել է

ԵՄ դիտորդներ հրավիրելով Հայաստան, Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե իբր նրանք քաղաքացիական գործառույթ են իրականացնելու և ռազմական բաղադրիչ չունեն իր մեջ: Իսկ որպես հիմնավորում նշում են, թե իբր Հայաստանի անվտանգության խնդրի լուծման համար են հրավիրված, քանզի եղած գործիքակազմը իրենց չի բավարարում այդ խնդիրները լուծելու համար: Որպես հիմնավորում բերվում են փաստեր, թե 2021 թվականից Հայաստանի տարածքները օկուպացված են Ադրբեջանի կողմից, սակայն Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից գործնական ոչ մի քայլ չի կատարվել ադրբեջանական օկուպացիայի վերացման համար: Ի պատասխան այն հարցադրման, թե ինչու՞ Փաշինյանը չի հրավիրում ՀԱՊԿ-ի դիտորդներին, նշվում է, թե ի տարբերություն ԵՄ-ի, ՀԱՊԿ-ը մինչ այսօր հստակ և հասցեագրված ձևով չի դատապարտել Հայաստանի տարածքների օկուպացիան Ադրբեջանի կողմից:

Առաջին հայացքից թվում է, թե Փաշինյանի իշխանությունը տրամաբանված է գործում, գոնե հայաստանյան ընդդիմության կողմից այս հարցի վերաբերյալ որևէ լուրջ քննադատական խոսք չի հնչում, եթե չհաշվենք առանձին վերձրած ընդդիմադիր գործիչների ելույթները:

Այս խնդիրն ավելի խորն արմատներ ունի, որի հետևանքները հայ հանրությունն իր մաշկի վրա կզգա ոչ հեռու ապագայում, բայց այդ դեպքում ընդդիմությունն էլ չի ունենա բարոյական իրավունք մեղադրելու իշխանությանը, քանզի ժամանակին լռելով, փաստացի պատասխանատվությունը կիսելու է Փաշինյանի հետ: Այդպիսին են քաղաքականության դաժան օրենքները, և լինում են իրավիճակներ, երբ մեղավոր են գնահատվում ոչ միայն իշխանության ներկայացուցիչները:

Ինչպես է ստացվել, որ Հայաստանում այսպիսի իրավիճակ է ձևավորվել, խոսակցության այլ թեմա է: Այսօր կքննարկենք, թե ինչ հետևանքներ են սպասելու Հայաստանին և նրա բնակչությանը՝ Փաշինյանի այս քայլի պատճառով:

Երբ ԵՄ դիտորդներ են կանչում Հայաստան, նշանակում է Փաշինյանն արդեն իր ընտրությունը կատարել է, թե որ հարթակում են կարգավորվելու հայ-ադրբեջանական հարաբերությունները: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Ռուսաստանը դուրս է բերելու իր անվտանգության հովանոցը Հայաստանի վրայից:

Մոսկվայում ավանակներ չկան, որ ապահովեն մի երկրի անվտանգությունը, ով իր երկրի ուղին արևմտյան է դարձնում, այն էլ այսօրվա ռուս-արևմտյան հարաբերությունների սրման պարագայում:

Այստեղ է, որ հարց է առաջանում, իսկ որ քարտեզների հիմքով են սահմանազատվելու և սահմանագծվելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանները:

Արևմուտքում այդ լեգիտիմ հիմքերը չկան: Որի արդյունքում Ադրբեջանն իր «քարտեզներն է» առաջ բերելու, իսկ որպես հիմնավորում Հայաստանի սահմանին կանգնեցվելու են թուրք-ադրբեջանական համատեղ զորամիավորումները: Այդ ժամանակ Փաշինյանը փորձելու է զանգահարել Վաշինգտոն և Փարիզ, սակայն պարզվելու է, որ ամերիկյան և ֆրանսիական նավերը չեն կարողանալու հասնել Անդրկովկաս: Այդ ժամանակ հանրությունը պահանջելու է Փաշինյանից զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն այստեղ էլ պարզվելու է, որ Փաշինյան-Պուտին ուղիղ հեռախոսակապը արդեն չի աշխատում:

Այստեղ է, որ հարց է առաջանալու, ի՞նչ են պատասխանելու հայ հանրությանն այդ ժամանակ Փաշինյանն ու նրա «պաշտոնական» ընդդիմախոսները:

Կարծում ենք, արդեն պարզ է, թե ինչպես է իրականցվել 1915-ի Հայոց ցեղասպանությունը:

Հայ պատմաբանները բազմաթիվ «հիմնավորումներ են» բերել, թե ինչու՞ կատարվեց այդ ողբերգությունը, սակայն այդ «հիմնավորումների» մեջ նշված են բոլոր մեղավորների հասցեները, սկսած թուրքերից՝ վերջացրած ռուսներով, բայց ամենագլխավոր մեղավորների մասին խոսք չկա:

Հենց դրա պատճառով էլ պատմությունն այսօր կրկնվում է, զարմանալի ճշգրտությամբ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 1016 անգամ
Լրահոս
Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը ՀՅԴ համամասնական ցուցակը Արտաշատի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Գերասիմ Վարդանյանը Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար 22-ամյա մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին #ՀԻՄԱ․Նիկո՛լ, զգուշացնում եմ քեզ՝ 7 պորտով կանիծվես, իմ Վեհափառին չկպնես․հերոսի մայր Լիդա Առուշանյան (video) Թրամփը նշել է երեք հնարավոր սցենար Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Subaru»-ն, «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից. Azatutyun.am Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել (video) «Նիկո՛լ, մենք թքած ունենք քո ասածների վրա․ հելի ռադդ քաշի մեր երկրից»․ Նարե Սոսե (video) Ձեր դատական հայցերը ասնավանի չեն, դրանք գոյություն չունեն․․․ «Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա»․ Սերժ Սարգսյան Պուտինի «Միասնական Ռուսաստանը» առաջատար է Պետդումայի ընտրություններում․ նախնական տվյալներ Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am