Մերկելը մեղադրել է Թուրքիային Ինտերպոլը ոչ ճիշտ նպատակներով օգտագործելու համար
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Անկարան օգտագործում է միջազգային կազմակերպություններն ի շահ իրեն: Նա նման հայտարարություն է արել, քանի որ Թուրքիան Ինտերպոլի օգնությամբ հասել է Իսպանիայում ծագումով թուրք, գերմանացի գրող Դողան Ախանլիի ձերբակալությանը։ Այս մասին գրում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքալեզու ծառայությունը:
