Կարեն Մովսիսյանը՝ շախմատի վետերանների Եվրոպայի չեմպիոն
Իսպանիայի Սաբադել քաղաքում ավարտվել է շախմատի վետերանների Եվրոպայի առաջնությունը: 50-ից բարձր տարիքային խմբի մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Մովսիսյանը: Հայաստանցի գրոսմայստերն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: Կես միավորով նրան զիջել են ռուսաստանցի շախմատիստներ Եվգենի Կալեգինը եւ Գենադի Տունիկը:
