Ում են պատկանում Պապիկյանին և Միրզոյանին վերագրվող առանձնատները

Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հունվարի 24-ին տարածվեցին առանձնատների նկարներ, որոնք, ըստ պնդումների, պատկանում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Այս մասին գրում է Civilnet.am-ը:

«Ըստ օգտատերերի՝ նկարում ձախ կողմում պատկերված առանձնատունը պատկանում է Սուրեն Պապիկյանին, իսկ աջ հատվածի տունը՝ Արարատ Միրզոյանին։

Հրապարկման տարածումից հետո ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հերքել էր Սուրեն Պապիկյանի կապը այդ առանձնատներից որևէ մեկի հետ։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, որոշեց Կադաստրի կոմիտեից ձեռք բերել այս առանձնատների կադաստրային գործերը՝ ստուգելու դրանց պատկանելությունը։

Նախ տեղորոշեցինք երկու առանձնատները։ Սուրեն Պապիկյանին վերագրվող առանձնատունը և կից հողամասը Երևանի Աջափնյակ թաղամասի Նազարբեկյան թաղամաս 57/17 և 57/9 հասցեներում են։

Ինչպես տեղեկանում ենք կադաստրային փաստաթղթերից, այս առանձնատան նախագծման աշխատանքները սկսվել են 2016-ից։ Առանձնատան սեփականատերը, ըստ փաստաթղթերի, ծնունդով Լիբանանից Կանադայի քաղաքացի Վաչե Պետրոսի Մինասյանն է։

Նա այս հասցեներում գտնվող տարածքը ձեռք է բերել 2013-ին։ Դրանց նկատմամբ Մինասյանի սեփականության իրավունքը գրանցվել է 2016-ին։

Կադաստրի տրամադրած փաստաթղթերից պարզ է դառնում, որ այս առանձնատան սեփականատերերի կազմում փոփոխություն չի եղել առնվազն 2016-ից, և այն մինչ օրս պատկանում է Վահե Պետրոսի Մինասյանին։

Արարատ Միրզոյանին վերագրվող առանձնատունն էլ, պարզվեց, Կոտայքի մարզի Քասախ համայնքի Մուշ փողոցի թիվ 63-65 հասցեում է։ Այս հասցեի կադաստրային փաստաթղթերը փաստում են, որ առանձնատունը պատկանում է Քաջարանի բնակիչ Արամ Աշոտի Մարգարյանին։ Վերջինիս իրավունքն այս հասցեների նկատմամբ գրանցվել է 2018-ի հոկտեմբերին։ Տարածքում կառուցապատման աշխատանքներ սկսվել են դեռ 2015-ին։ Այս առանձնատունը վերջին տարիներին չի հանվել վաճառքի և, ըստ փաստաղթերի, շարունակում է պատկանել Արամ Մարգարյանին», - գրում է կայքը։

Մամրամասները` սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 915 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am