Հայկական ֆուտբոլի ողբալի վիճակը՝ թվերով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Եվրո-2024»-ի նախընտրական Հայաստան-Թուրքիա խաղից, կարծես թե, հույսեր չունեն ո՛չ երկրպագուները, ո՛չ էլ անգամ ֆուտբոլի մասնագետները: ՀՖՖ-ի մեր աղբյուրները պնդում են, որ չնայած արդեն նշանակվել է գլխավոր մարզիչ, բայց իրավիճակը ողբալի է հատկապես բարոյահոգեբանական իմաստով: Մամուլը բազմիցս գրել է, որ ֆեդերացիայի փաստացի նախագահ Արմեն Մելիքբեկյանը չէ այնտեղի որոշում կայացնողը, այլ առաջին պլանում է «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին լրագրող Արմեն Նիկողոսյանը, որն իրականացնում է կառավարության հետ կապը ու կատարում Նիկոլ Փաշինյանից կամ նրա կնոջից եկող հանձնարարականները:

Մեզ հետ կապ հաստատող աշխատակիցներն անդադար պնդում են, որ ֆեդերացիայում ու ենթակա կառույցներում աննկարագրելի «բառդակ» է, իսկ աշխատակիցների գերակշիռ մասը սկսել է երանի տալ նույնիսկ «հանրապետական» շրջանին: Ինչեւիցէ, Արմեն Մելիքբեկյանի, ավելի ճիշտ՝ նրա տեղակալի ժամանակաշրջանում հայկական ֆուտբոլի ցույց տված արդյունքները ներկայացնում ենք թվերով. երեք տարում Հայաստանի բարձրագույն խմբից հեռացել են 5 ակումբներ` «Երեւան», «Գանձասար», «Կապան», «Լոռի», «Սեւան» ու «Նորավանք»։ Այս 5 ակումբներից 4-ը մարզերից էին, ու պետք չէ նկարագրել, թե ինչպիսի սոցիալ-տնտեսական նշանակություն ունի մարզերում թեկուզ մի քանի աշխատատեղ ու ժամանց ապահովող ցանկացած թիմի գոյությունը, բայց այս մարդկանց դա չի հետաքրքրում:

Ուրեմն այսպես, Հայաստանի՝ մինչեւ 15 տարեկանների ազգային թիմը 2021-22թթ. ՈՒԵՖԱ զարգացման մրցաշարում խփել է 7, իսկ բաց է թողել 18 գոլ (չհաշված Հայաստանի՝ 14 տարեկանների դեմ անցկացրած խաղի). պարտվել ենք, օրինակ, Վրաստանին ու Մալազիային։
17 տարեկանների հավաքականը նույն ժամանակահատվածում բաց է թողել 52 գոլ՝ խփելով ընդամենը 4 գոլ: Այստեղ ուշագրավ են այնպիսի խաղեր, ինչպիսիք են Նորվեգիա- Հայաստան (7:0), Իռլանդիա-Հայաստան (4:0), Պորտուգալիա-Հայաստան (7-0) եւ այլն:

Մինչեւ 19 տարեկանների հավաքականի մասով պատկերը հետեւյալն է. բաց են թողել 43 գոլ, իսկ խփել՝ 19 գոլ. այս հավաքականը 2021-2022թթ.-ին միջազգային եւ ընկերական խաղերում պարտվել է, օրինակ, Վրաստանին` 5-1 հաշվով, եւ Իռլանդիայի իրենց հասակակիցներին՝ 4-0 հաշվով:
21 տարեկանների ազգային թիմի (որը համարվում է ազգային հավաքականի շատ մոտ ապագան) ռեզերվը նույնպես ողբալի վիճակում է։ 2020, 2021, 2022թթ.-ին անցկացրած միջազգային հանդիպումներում այս թիմը պարտվել է նույնիսկ Լյուքսեմբուրգին՝ 2:1 հաշվով («Եվրո-2021» ընտրական փուլ), Ֆարերյան կղզիներին՝ 2:0 հաշվով. թերեւս ամենախայտառակ հաշիվը Շվեդիայի իրենց հասակակիցներից կրած գերխոշոր հաշվով պարտությունն է (10:0):

Կանանց հավաքականների մասին թերեւս լավ կլինի՝ լռենք. ասելիք չկա: Չխոսենք նաեւ գլխավոր թիմի ոդիսականներից, քանզի այս ամենը տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ. հիշեցնենք միայն Նորվեգիայի հավաքականից կրած պարտությունը՝ 9:0 հաշվով, որը միջազգային խաղերում մեր կրած ամենախոշոր պարտությունն է: Նիկոլ Փաշինյանը, սակայն, խոսում էր 2050թ.-ից, ու հենց այդ մարդու թիմակիցները եկան ու սպանում են հայկական ֆուտբոլը:

Բացահայտումները դեռ առջեւում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 207 անգամ
Լրահոս
Գնալու ենք ընտրության, որ մեր երեխաներն ունենան Հայրենիք. Մետաքսե Հակոբյան Ընտրակաշառք ստացած 68-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել է Յուրաքանչյուր երեխա ունի անհոգ մանկության իրավունք․ Արցախի Հանրային խորհուրդ ՄԻՊ-ը հետևում է հացադուլի մեջ գտնվող Արտուր Օսիպյանի իրավունքների ապահովմանը Արման Ծառուկյանը հայտնել է, թե երբ UFC-ն կհայտարարի իր հաջորդ մենամարտի մասին «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը Իրանը պատրաստ է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցն Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար Բժիշկներին հաջողվել է փրկել 2 անչափահաս տղաների կյանքը, ովքեր ավտովթարից հետո տեղափոխվել էին ԲԿ Փարաքարում բախվել են Range Rover-ը և Volkswagen-ը. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվել է․ փաստաբան Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am