Մոսկվայի կոշտ զգուշացումից հետո եվրոպացիները շտապեցին «փրկել» Արցախն ու բացել Լաչինի միջանցքը

«Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել։ Անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ առաջընթացի ուղիներ գտնելու համար»,- Թվիթերում գրել է Երևան ուղևորվող Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ «Եվրամիության նպատակը մնում է Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորումը», - հավելել է նա։
Կլաարը երեկ Երևանում էր։ Երևանյան քննարկումների առանցքում միայն Լաչինի միջանցքի ճգնաժա՞մն է. Եվրոպացի պաշտոնյայի օրակարգն ամբողջությամբ չբացահայտվեց։

Շրջափակման 44 օրերին պաշտոնյաները պնդում են՝ Հայաստանը չի ներգրավվելու Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին, հայտարարելով, թե Արցախի իշխանություններն են խնդրով զբաղվում։

Ի՞նչ են քննարկելու Հայաստանի իշխանությունները Եվրամիության ներկայացուցչի հետ, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասում էր՝ Լաչինի միջանցքի հարցը քննարկված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ «Հայության վիճակը այնտեղ և եռակողմ պայմանագրի կատարումը, որը ըստ էության տեղի չի ունենում: Լաչինի Միջանցքի հետ կապված ամեն ինչ արդեն քննարկված և ստորագրված է նոյեմբերի 9-ի փաստաթղթով», - ասել է Սիմոնյանը:

Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ եվրոպացի դիվանագետը հանդիպել է նախարար Սուրեն Պապիկյանին, քննարկվել է նաև արգելափակված միջանցքի հարցը. «Տոյվո Կլաարը իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Քննարկել ենք տարածաշրջանային վերջին զարգացումները։ Հույս ենք հայտնել, որ ԵՄ արտգործնախարարների կոմիտեի նիստին որոշում կկայացվի ՀՀ տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական նոր առաքելություն իրականացնելու վերաբերյալ»։

Հնարավոր է, որ Կլաարի այցի նպատակներից մեկը լինի հայ-ադրբեջանական բանակցություններ կազմակերպելը. նոյեմբերից այս կողմ՝ մոտ երեք ամիս ո՛չ արտգործնախարարների, ո՛չ ղեկավարների մակարդակով հանդիպումներ չեն անցկացվում։

Իսկ Կլաարը շեշտադրել է Լաչինում ստեղծված ծանր իրավիճակը:

Երեկոյան Կլաարը հանդիպեց Փաշինյանին։ Վերջինս ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն օրեցօր ավելի է ծանրանում ու սրվում, չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները, առողջապահական հիմնարկներն ունեն դեղորայքի խիստ պակաս և կանգնած են լրջագույն խնդիրների առաջ: Բացի այդ, Ադրբեջանի կողմից դադարեցվել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը, առկա է նաև էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր: Կարևորելով ստեղծված իրավիճակին միջազգային հանրության հասցեական արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ է ընդգծել օրերս Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևերի փաստը: «Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ և ընդգծել միջանցքի անխափան գործունեության անհրաժեշտությունը: Նա նշել է, որ ԵՄ-ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմամբ և շարունակելու է նպաստել այդ խնդրի լուծմանը»:

Բացի այդ, երեկ ԵՄ-ն կարևոր որոշում կայացրեց. քաղաքացիական առաքելություն ծավալել Հայաստանում... ԵՄ Խորհուրդը համաձայնություն տվեց Համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության (CSDP) շրջանակներում Հայաստանում ստեղծել Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն (EUMA):

Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորումը և ապահովել այնպիսի միջավայր, որը կառուցողական կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ ԵՄ կողմից հովանավորվող ջանքերի համար: Այս մասին ասվում է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ:

«Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծմամբ նոր փուլ է սկսվում Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության գործում: ԵՄ-ն կշարունակի աջակցել դեէսկալացիայի ջանքերին և հանձնառու է սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնանպատակի ուղղությամբ»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ի պատասխան Հայաստանի խնդրանքի՝ EUMA-ն կիրականացնի կանոնավոր պարեկություն և կզեկուցի իրավիճակի մասին, ինչը կամրապնդի ԵՄ-ի ընկալումը տեղում իրավիճակի վերաբերյալ: Առաքելությունը նաև կնպաստի միջնորդական ջանքերին՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացի շրջանակներում։ EUMA-ի նախնական մանդատը կլինի երկու տարով, իսկ նրա գործառնական շտաբը կլինի Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարը կլինի Ստեֆանո Տոմատը՝ EEAS-ի կառավարիչ տնօրենը: Առաջիկայում կնշանակվի տեղում գործողությունները ղեկավարող առաքելության ղեկավար։

Նշենք, որ երեկ` հունվարի 23-ին Ստրասբուրգում մեկնարկեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստը։ Լիագումար նիստի առաջին օրը մի շարք հարցերի թվում ընդգրկված էր նաև «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» թեմայով ընթացիկ հարցերի քննարկում կամ հրատապ ընթացակարգով բանավեճ կազմակերպելու հարցը։ ԵԽԽՎ հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Վարդանյանի ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ ԵԽԽՎ-ն որոշեց քննարկել Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների հարցը այս նստաշրջանի օրակարգում:

Հետաքրքիր է, որ Լավրովի անցյալ շաբաթվա զգուշացումից հետո ԵՄ-ն, ԵԽԽՎ-ն արագ տեմպերով անցան Լաչինի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան թեմաների քննարկմանը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Լավրովը խոսեց Եվրամիությունից դիտորդական առաքելություն հրավիրելու՝ Հայաստանի իշխանությունների որոշման մասին։ «Չնայած, որ մենք դաշնակիցներ ենք, և ՀԱՊԿ այդ առաքելությունը լիովին պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել, որ այնտեղ երկարատև կտրվածքով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայվի։ Իհարկե, դա Հայաստանի իրավունքն է, բայց պետք չէ մոռանալ, որ խոսքը Ադրբեջանի հետ սահմանի մասին է, և երևի թե, եթե այդ առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, դա կարող է հակառակ արդյունքը տալ, և վստահությունը ամրապնդելու փոխարեն կարող է հավելյալ խնդիրներ ստեղծել», - զգուշացրել էր Լավրովը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5371 անգամ
Լրահոս
Մերցը քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակը աղետ է անվանել Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից․ Ն․ Կարապետյան Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը ՀՅԴ համամասնական ցուցակը Արտաշատի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Գերասիմ Վարդանյանը Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար 22-ամյա մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին #ՀԻՄԱ․Նիկո՛լ, զգուշացնում եմ քեզ՝ 7 պորտով կանիծվես, իմ Վեհափառին չկպնես․հերոսի մայր Լիդա Առուշանյան (video) Թրամփը նշել է երեք հնարավոր սցենար Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Subaru»-ն, «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից. Azatutyun.am Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am