Փաշինյանի «Ապագա Կա» կարգախոսը կարող է վերածվել Հայաստանի Արևմտյան Ադրբեջան դառնալուն եթե նա մնա իշխանության ևս մեկ տարի

Բոլորն են հիշում, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի ընտրություններում քարոզում իր «Ապագա Կա» կարգախոսը: Իսկ մինչ այդ, 2017 թվականին, նա իր մյուս թիմակիցների հետ հանդես էր գալիս «Ելք Կա» մեկ այլ կարգախոսով: Փաստացի, «Ելք Կա» կարգախոսով նա եկավ իշխանության, պարտվեց պատերազմում, որի արդյունքում մենք ունեցանք 4000-ից ավելի զոհ, իսկ Արցախի մեծ մասը հայտնվեց ադրբեջանցիների տիրապետության տակ:

2021-ին նա հանդես եկավ «Ապագա Կա» մեկ այլ կարգախոսով, որտեղ խաբում էր, թե մեկ-երկու ամսվա ընթացքում հետ կբերի գերիներին և խաղաղություն կհաստատի Ադրբեջանի հետ, միաժամանակ խոստանալով, որ կաջակցի արցախցիների ինքնորշման իրավունքի կյանքի կոչմանը:

Երկու տարի անց տեսնում ենք ճիշտ հակառակ պատկերը: Նա վաղուց մոռացել է գերիներին հետ բերելու խոստումը, արդեն հրապարակավ է հրաժարվում Արցախի ինքնորոշման իրավունքից, նույնիսկ այդ դեպքում երաշխիք չի տալիս, որ Ադրբեջանը կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և առանց ամոթի հարցադրում է անում, թե որ տարածքներով է պատրաստ Ադրբեջանը պատրաստ ճանաչել Հայաստանը: Իսկ հարևան Ադրբեջանում արդեն կազմվել է ավելի քան 100 հազար ադրբեջանցիների ցուցակ, որոնց Ալիևը պատրաստվում է բերել Հայաստան՝ մշտական ապրելու համար: Քանի որ Ալիևը չի ճանաչում ներկայիս Հայաստանը, որպես հայերի Հայրենիք, համարելով, որ դա արհեստածին պետություն է և այն իրականում պատկանում է ադրբեջանցիներին:

Շատերը դա կհամարեն ցնդաբանություն և դա այդպես կլիներ, եթե Հայաստանի և Ադրբեջանի հարևանը չլիներ 80 մլն-անոց Թուրքիան, որի ղեկավարը պաշտոնապես է հայտարարում, որ աջակցելու է «եղբայրական Ադրբեջանի բոլոր ազգային նպատակներին»։

Ադրբեջանին և Թուրքիային միակ հակազդող գործոնները Իրանն ու Ռուսաստանն են, որոնց հետ Նիկոլ Փաշինյանը կանխամտածված ձևով փչացնում է հարաբերությունները: Ավելին, վերջին իր ասուլիսում հայտարարում է, որ ռուսական զինուժը Հայաստանում սպառնում է, ոչ թե նպաստում է երկրի անվտանգությանը:

Այսինքն, ստացվում է, որ գործնականում Փաշինյանի կարգախոսը «Ապագա Կա» իրականաում նշանակում էր, ոչ թե հայերի, այլ ադրբեջանցիների համար ապագա կա:

Եթե Հայաստանի ղեկավարը լիներ պաշտոնապես՝ Թուրքիայի ԱԱԾ-ի գործակալ, ի՞նչ պետք է աներ, որ այսօր չի կատարում Փաշինյանը:

Այսպիսի խայտառակ իրավիճակ դեռ ոչ մի ժողովուրդ չի հանդուրժել, և հայերն իսկապես այս հարցում կարող են Գինեսի գրքի մեջ հայտնվել:

Մանավանդ որ այս ամենից հետո այլևս պետք չէ զարմանալ, թե՛ ինչո՞ւ հենց հայերը ցեղասպանվեցին 1915-ին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

 

դիտվել է 535 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am