Գերեվարվել է ԴԱԻՇ-ի էմիր Ահմեդ Վահիդ ալ-Աբդոն
Լիբանանա-սիրիական սահմանի շրջանում գործող ահաբեկիչները դադարեցրել են կրակը և հանձնվել «Հըզբոլլահ»-ի ջոկատներին, որոնք մարտնչում են սիրիական բանակի կողմից: Գրոհայինները շրջապատվել են Զամրանի հսկիչ անցակետի մոտ: Նրանք բոլորը պատկանում են ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորմանը: Գրոհայինների հետ գերեվարվել է ԴԱԻՇ-ի էմիր Ահմեդ Վահիդ ալ-Աբդոն:
