ԴԱԻՇ-ը ստանձնել է իսպանական Կամբրիլսեում ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է իսպանական ծովափնյա հանգստավայր Կամբրիլս քաղաքում հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության Amaq քարոզչական գործակալությանը: Գործակալության տվյալներով՝ ահաբեկչությունն իրականացրել են ԴԱԻՇ-ի գրոհայինները: Ավելի վաղ ԴԱԻՇ-ը ստանձնել էր Բարսելոնի ահաբեկչության պատասխանատվությունը:
